Bazaar-ը ներկայացրել է ամենատարածված սխալները, որոնք թույլ ենք տալիս ամռանը մաշկի խնամքի հարցում։
Սխալ եք քսում արեւապաշտպան միջոցները
Ամեն օր արեւապաշտան միջոց օգտագործելու (ընդ որում, ոչ միայն ամռանը) անհրաժեշտության մասին գիտեն բոլորը, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես ճիշտ օգտագործել այն։ Շատերն SPF գործակցով քսուքները տարածում են միայն դեմքին՝ մոռանալով իրանի եւ դեկոլտեի հատվածի մասին։ Այդ հատվածի մաշկը պակաս կարեւոր չէ, քան դեմքինը եւ նույն կերպ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից պաշտպանության կարիք ունի։
Արեւապաշտպանը տարածում եք միայն մեկ անգան
Ցանկացած արեւապաշտպան միջոց իր էֆեկտիվությունը պահպանում է ընդամենը մի քանի ժամ։ Եթե SPF գործակցով քսուքն օգտագործում եք մեկ անգամ՝ առավոտյան, իսկ օրվա ընթացքում չեք թարմացնում, ձեր մաշկը կրկին խոցելի է դառնում ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Եթե ծրագրում եք երկար ժամանակ անցկացնել փողոցում՝ արեւի ճառագայթների ուղիղ ազդեցության տակ, քսուքը հարկավոր է թարմացնել ամեն ժամ։
«Ձմռային» միջոցներ եք օգտագործում
Եթե նախորդ ձմռանը ձեզ հաջողվել է գտնել այն քսուքը, որը ե՛ւ սնուցում է, ե՛ւ խոնավեցնում, ե՛ւ հարթեցնում մաշկի ռելիեֆը, մի շտապեք ուրախանալ․ շոգ եղանակին այն կարող է առհասարակ չհապատասխանել։ «Ձմեռային» միջոցները, որոնք հագեցած են սնուցող բաղադրիչներով եւ յուղերով, կարող են չափազանց ծանր լինել ամռան համար եւ յուղային փայլի, ծակոտիների խցաման եւ նույնիսկ բշտիկների առաջացման պատճառ դառնալ։ Ամառային խնամքի համար համապատասխանում են թեթեւ խոնավեցնող միջոցները, որոնք լեցիտին, գլիցերին եւ հիալուրոնաթթու են պարունակում։
Խիտ դիմահարդարում եք ընտրում
Ամռանը մաշկի համար առանց այն էլ հեշտ չէ․ քրտինքը, փոշին, SPF-ի մնացորդները խցանում են ծակոտիներն ու մաշկին խանգարում շնչել։ Եթե սրան ավելացնենք նաեւ կոսմետիկայի խիտ շերտը, իրավիճակը բոլորովին տխուր է դառնում եւ կարող է հանգեցնել բշտիկների առաջացման, եթե նույնիսկ հակված չեք դրան։ Իդեալական կլինի, եթե ամռանն առհասարակ հրաժարվեք տոնային քսուքներից, իսկ դիմահարդարման կարիքը բավարարեք վառ շրթներկերի եւ ստվերաներկերի միջոցով։ Սակայն եթե ամեն դեպքում ցանկանում եք թաքցնել որոշ անհարթություններ, թեթեւ BB քսուքներ ընտրեք։ Դրանք այդքան չեն խցանում ծակոտիները, մաշկին թույլ են տալիս շնչել, իսկ բաղադրիչների ցանկում նույնիսկ SPF կա։
Առավոտյան սկրաբեր կամ պիլինգ եք օգտագործում
Պիլինգն օգտակար պրոցեդուրա է, որը հարկավոր է մաշկի ռեգեներացիայի գործընթացները գործի գցելու համար, սակայն արգելված է դրանք անել փողոց դուրս գալուց առաջ։ Նույնիսկ ամենանուրբ շերտազատողները մաշկին միկրովնասվածքներ են հասցնում՝ այն հատկապես զգայուն դարձնելով։ Այդ մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է պիգմենտավորում եւ նույնիսկ այրվածքներ առաջացնել, որոնց հետեւանքներից հետագայում ստիպված կլինեք երկար ազատվել։
https://bazaar.ru/beauty/reviews/5-camyh-rasprostranennyh-oshibok-v-letnem-uhode-za-kozhey/
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով