Շոգին մենք ուզում ենք նստել ամառային պատշգամբում, խմել սառույցով սուրճ, իսկ տանից դուրս գալուց հետո հագնել հարմարավետ եւ բազային շապիկ: Ինչու՞ շապիկ․ դա բացարձակ ձանձրալի չէ, եւ ինչի հետ այն համադրել այս ամռանը, այնպես, որ դուք կարողանաք գնալ եւ գրասենյակ, եւ ժամադրության։
Բլուզ․ անփոխարինելի իր է յուրաքանչյուր աղջկա բազային զգեստապահարանի համար։ Այն բացարձակապես բազմակողմանի է. կարելի է ընտրել ցանկացած կազմվածքի համար եւ դրանով այնքան շոգ չէ, որքան վերնաշապիկով, եւ այն աներեւակայելի գրավիչ է (հատկապես, եթե դուք գիտեք, թե ինչի հետ այն համադրել):
Գրասենյակի համար
Բլուզ․ այս իրը հիանալի տարբերակ է գրասենյակի համար, եւ նույնիսկ ստիպված չեք լինի խախտել դրես կոդը: Բլուզը հիանալի լրացում կլինի կոստյումի կամ բաճկոնի համար։ Նման կերպար է ոչ միայն նորաձեւ, այլեւ գործնական կլինի: Դուք կարող եք հանել բաճկոնը, եթե որոշեք գնալ ընդմիջման, կամ զբոսնել փողոցում, եւ այն կրել այն սենյակում, որտեղ օդորակիչն աշխատում է:
Պրակտիկ
Շոգին, ինչպես երբեք, ուզում եմ, որ հագուստը լինի առավել հարմարավետ։ Ահա թե ինչու արդեն մի քանի անգամ անընդմեջ, երբ ջերմաչափի վրա ավելի քան քսանհինգ աստիճան է, Instagram-ի լրահոսը գրավում են շորտերով հրապարակումները: Դրանց հայտնիության գաղտնիքը գործնական լինելու մեջ է։ Մեկ այլ հիանալի գաղափար․ շորտերը կարող եք համադրել բազային բլուզի հետ։
Ամենօրյա՝ անսովոր շեշտադրումներով
Կերպարին փոքր-ինչ հանդգնություն դուք կարող եք ավելացնել՝ համատեղելով հիմնական վերնաշապիկը եւ կոմբինեզոնը։ Սա հիանալի բազմաշերտ լուք է ամեն օրվա համար, որը վաղուց գնահատել են ամբողջ աշխարհի սթրիթստայլի երկրպագուները: Լրացրեք պատկերը սանդալներով կամ բարձրակրունկներով, եւ դուք կարող եք գնալ երեկույթի:
Դասական
Ժամանակի ընթացքում փորձված եւ շքգ եղանակին ակտուալությունը չկորցնող տարբերակ․ շորտեր բլուզի հետ։ Եթե դուք կերպարը լրացնում եք բարձրակրունկներով, ապա կստանաք հիանալի տեսք երեկույթի գնալու համար։
Երկար զբոսանքի համար
Այգում կամ քաղաքի փողոցներում զբոսնելու համար ձեր սիրած ուղիղ ջինսերը համադրեք սպիտակ բազային շապիկի հետ՝ հարմար եւ գործնական կերպարը պատրաստ է: Լուքի գեղեցիկ լրացում կլինեն կոշիկներ կամ սանդալները։
Աղբյուրը՝ Marieclaire.ru
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում