Մոռանում ենք արեւապաշտպան քսուսքի մասին
Անկախ տարվա եղանակից SPF գործակցով քսուքների օգտագործման մասին խոսվում է ամենուր, ինչը պատահական չէ։ A տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթները ծերացումն արագացնող գործոններից են եւ պիգմենտացիան են առաջացնում։ Այդ պատճառով խորհորդ չի տրվում արհամարհել այդ կանոնը։
Ի դեպ, արեւապաշտպան քսուք անհրաժեշտ է ոչ միայն դեմքի, այլեւ իրանի եւ ձեռքերի մաշկին, որոնք եւս տուժում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։ Դրանց դեպքում հետեւանքը ոչ թե պիգմենտացիան է, այլ տոնուսի նվազումն ու ջրազրկվածությունը։
Ակնեն բուժում եք տեղային
Ճիշտ չէ ակնեի դեմ միջոցներն օգտագործել միայն բշտիկների հատվածում: Այդ կերպ չափից շատ եք չորացնում մաշկի առանձին հատվածներ, ինչը վերջնարդյունքում բշտիկների խնդրից չի փրկում: Մաշկի չորությունն անուղղակիորեն կապված է ծերացման հետ, քանի որ մաշկի ջրազրկված հատվածներում կնճիռներ հեշտությամբ են հայտնվում: Ակնեից ազատվելու եւ մաշկին չվնասելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խոնավեցնող ազդեցությամբ միջոցներ ընտրել եւ դրանք տարածել ամբողջ դեմքին. դա կապահովի նոր բշտիկների կանխարգելումը եւ մաշկը կպաշտպանի չորությունից:
Քնում եք` առանց դիմահարդարումը մաքրելու
Հյուծող աշխատանքային օրվա ավարտին կամ խելահեղ երեկույթից հետո շատերն են անմիջապես անկողին մտնում` առանց դիմահարդարումը մաքրելը: Անկախ հոգնածության աստիճանից` հարկավոր է մաքրել դիմահարդարումը: Օրվա ընթացքում փոշին եւ էկոլոգիական տոքսիններն աղտոտում են մաշկը, որոնք մտնում են ծակոտիներ, բորբոքումներ եւ բազմաթիվ այլ տհաճ հետեւանքներ առաջացնում, այդ թվում արագացնում ծերացումը: Այդ պատճառով քնելուց առաջ դեմքը մաքրելը պարտադիր է:
Չափազանց շուտ եք հրաժարվում միջոցից
Եթե հակատարիքային խնամք եք սկսել եւ անմիջապես արդյունք չեք նկատում, մի շտապեք դեն նետել միջոց ու նորը որոնել։ Վայրկենական կերպարանափոխություն, որը տեսանելի է 1-2 օր անց, կարող է ապահովել միայն բոտոքսը։ Ցանկացած հակատարիքային միջոցի ազդեցության համար ժամանակ է պահանջվում։ Կոլագենի եւ էլաստինի մանրաթելերի ռեգեներացիայի համար (դրանք պատասխանատու են մաշկի երիտասարդության եւ տոնուսի համար) 3-4 շաբաթ է հարկավոր, այդ պատճառով զինվեք համբերությամբ։
Ծանրաբեռնում եք մաշկը
«Որքան շատ, այնքան լավ»․ սա, ակնհայտորեն, այն մեթոդը չէ, որով հարկավոր է առաջնորդվել, երբ խոսքը մաշկի խնամքի մասին է։ Էպիթելի վերին շերտերը շատ ավելի նուրբ են ու զգայուն, քան կարծում եք, եւ կոսմետիկ միջոցներով ծանրաբեռնվածության դեպքում մաշկը կարող է բարակել, կորցնել տոնուսն ու բնական փայլը։ Մաշկի նկատմամբ խնամքն, իսկապես, հնարավոր է չարաշահել, եւ դա կհանգեցնի տհաճ հետեւանքների։
Աղբյուրը՝ Bazaar
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ