«Աղջիկների լավագույն ընկերներն ադամանդներն են»: Իհարկե, այդ քննարկման ենթակա չէ: Սակայն երբ զարդը չափազանց արտասովոր տեսք է ընդունում, եւ չգիտես էլ՝ ի՞նչ է այն, միայն լուռ զարմանում ես: Կամ էլ՝ ոչ այնքան լուռ: NEWS.am STYLE-ի թղթակիցը պատրաստել է արտասովոր եւ երբեմն չափազանց էսցենտրիկ թանկարժեք իրերի իր ընտրանին:
Որոշելով զարդարել իրեն հարգող ցանկացած տնային տնտեսուհու կենցաղը, Fissler ապրանքանիշն արտադրել է 200 ադամանդով զարդարված, ոսկե բռնակներով ոսկեզօծ կաթսա:
Ցանկանում ենք ընթերցողների ուշադրությունը հրավիրել նաեւ աշխարհի ամենաթանկարժեք թեյի պարկիկի վրա, որն անգլիացի ոսկերիչները ստեղծել են թեյ արտադրող PG ընկերության 75-ամյակի առիթով: Այն ձեռքի աշխատանք է, զարդարված է 280 ադամանդներով եւ արժե 7.500 ֆունտ սթեռլինգ: Թեյի այս պարկիկի վաճառքից ստացված գումարը փոխանցվել է Մանչեսթերում գտնվող մանկական հիվանդանոցի կառուցման համար բացված հաշվեհամարին:
«Մենք զվարճանում ենք»: Դուք ճիշտ եք: Ցանկացած մանուկ կհրճվեր, եթե գոնե մեկ րոպեով մեծահասակ դառնար: Ադամանդե այս ծծակն ամենաթանկարժեքն է աշխարհում՝ 17.000 դոլար: Այն պատրաստված է սիլիկոնից, սպիտակ ոսկուց եւ զարդարված է 280 ադամանդով:
«Տիկնիկն առանց զարդերի տիկնիկ չէ»,- հավանաբար այսպես են մտածել հանրահայտ Բարբի տիկնիկի հեղինակները եւ նրան ադամանդե մանյակ եւ մատանի «նվիրել»: Գրեթե բոլոր աղջիկների հիացմունքի այս առարկան արժե 302.500 դոլար:
Ինչպես ասում են՝ Մոխրոտ չէր էլ երազի սրա մասին: Ամեն ինչ գեղեցիկ տիկնանց համար: Մեր ցուցակի հաջորդ հորիզոնականում հանրահայտ ոսկերիչ Ստյուարտ Վայցմանի պատրաստած թափանցիկ կրունկներով ամառային կոշիկներն են՝ զարդարված 595 մանր ադամանդով, մեկ խոշոր սուտակով եւ պլատինե թելով: Այս կոշիկներն արժեն 2 միլիոն դոլար:
18-րդ դարում ձուլված այս պլատինե գանգը զարդարված է 8.601 ադամանդով եւ արժե 100 միլիոն դոլար: Այս, մեղմ ասած, արտասովոր իրի հեղինակը բրիտանացի նկարիչ Դեմիեն Հըրսթն է:
Զուգարանակոնքի՝ տեխնիկական առաջընթացի այս վկայության 100-ամյակի կապակցությամբ, 2009 թվականին ստեղծված պլատինե ադամանդապատ տարբերակի հեղինակն անգլիացի դիզայներ Ջեմալ Ռայթն է: Ահա այսպիսին է մարդկային երախտագիտությունը:
Մեր ցուցակի առաջատարներից մեկն էլ կանացի ներքնազգեստի Victoria’s Secret ճանաչված ապրանքանիշի կողմից ստեծված Black Diamond Miracle Bra կրծկալն է: Այն զարդարված է 3.900 թանկարժեք քարերով, իսկ կենտրոնում փայլում են 100-կարատանոց երկու սեւ ադամանդները: Այս հրաշքը ցուցադրել է մոդել Ադրիանա Լիման, իսկ այն արժե 12.5 մլն դոլար:
Շարունակելով կանացի կիսամերկության թեման՝ մեր ընթերցողների ուշադրությանն եք ներկայացնում 50 մլն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկարժեք ադամանդե բիկինին: Զարմանահրաշ այս զարդարանքի հեղինակը Մադոննայի, Գվեն Ստեֆանիի եւ Ջանեթ Ջեքսոնի կողմից չափազանց սիրված դիզայներ Սյուզան Ռոզենն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է