Երեխաների ատամների մաքրումն այն է, ինչին բոլոր ծնողները որոշակի ժամանակահատվածում առնչվում են: Ընդ որում, ոչ ոք չի ժխտի, թե որքան կարեւոր է ներդնել այդ սովորույթը, որը կօգնի ձեր երեխաների ատամները պահպանել երկար տարիներ: Հույս ունենք, որ այս հոդվածը ծնողներին կօգնի հաղթահարել դժվարությունները:
Առաջին ատամիկները սովորաբար ի հայտ են գալիս երեխայի ծննդից 6 ամիս հետո: Այդ շրջանը երբեմն բավական ծանր է լինում՝ բարձր թքարտադրության կամ ատամները դուրս գալու հետեւանքով գրգռվածության պատճառով: Երբ առաջին ատամները հայտնվում են, հարկավոր է ամեն օր բամբակե բարձիկի օգնությամբ դրանց վրայից հեռացնել փառը: Եթե ձեր փոքրիկը սովոր չէ, որ բերանում որեւէ կողմնակի բան կա, գործն ավելի է բարդանում: Բայց եթե պայքար է սպասվում, անպայման պետք է դուք հաղթեք: Իսկ մանրէները ոչ մի դեպքում չպետք է մնան ձեր երեխայի ատամներին:
Ավելի մեծ տարիքում հարկավոր չէ մեծ քանակությամբ ատամի մածուկ օգտագործել, բավարար է ոլոռի մեծության գնդիկը, հակառակ դեպքում փրփուրի առատությունը կդժվարացնի մաքրումը: Երեխային սովորեցրեք թքել ատամի մածուկը: Մշտապես այն կուլ տալը կարող է բերել օրգանիզմում չափազանց քանակությամբ ֆտորի կուտակման: Հիշեք, որ երեխան պետք է ունենա առանձին մանկական ատամի խոզանակ՝ կլորացված, փափուկ մազիկներով:
Երեխային ատամ մաքրելու գործընթացին սովորեցրեք աստիճանաբար եւ խնամքով: Նախ դանդաղորեն խոզանակով տրորեք ատամները՝ հնարավորություն տալով այն զգալ բերանում, նույնիսկ եթե ոչինչ էլ չեք մաքրում: Թող երեխան իմանա, որ ատամները մաքրելը ցավոտ եւ սարսափելի չէ:
Միշտ նախապես թույլ տվեք երեխային ինքնուրույն մաքրել ատամները, իսկ հետո այդ արեք ինքներդ՝ լավագույն արդյունքի հասնելու համար:
Փնտրեք հնարավոր բոլոր միջոցները՝ ատամների մաքրումը խաղի վերածելու համար: Երեխային հասկացրեք, որ դա կարող է զվարճանք լինել, այլ ոչ թե ձանձրալի պարտականություն:
Ահա մի քանի միջոց, որոնք կօգնեն ձեզ ատամները մաքրելու գործընթացն ուրախ եւ հաճելի զբաղմունք, միաժամանակ նաեւ՝ օգտակար սովորույթ դարձնել.
1. Երեխային թույլ տվեք ինքնուրույն ընտրեք իր խոզանակը, մածուկը եւ նույնիսկ բերանը ողողելու բաժակը կամ աթոռակը, որի օգնությամբ նա կարող է հայելու մեջ տեսնել, թե ինչպես է մաքրում ատամները: Հիմա դեղատներում եւ խանութներում մանկական խոզանակների տարատեսակ եւ բազմերանգ ընտրություն կա, օրինակ՝ սիրելի մուլտֆիլմերի հերոսների կերպարներով:
2. Եթե ձեզ երեխան սիրում է, երբ քնելուց առաջ իր համար հեքիաթ եք կարդում, պատմություն պատմում կամ երգում, ապա դա արեք միայն այն բանից հետո, երբ նա կլվացվի եւ ատամները կմաքրի:
3. Ձանձրացե՞լ եք մշտապես հիշեցնել՝ «հավաքիր խաղալիքները», «շտկիր անկողինդ», «մաքրիր ատամներդ»: Մինչեւ 8 տարեկանը երեխաներն արդեն կարող են շատ բան հիշել եւ անել, բայց՝ ոչ միշտ: Հատուկ զվարճալի աղյուսակ նկարեք, որտեղ նշված կլինի այն ամենը, ինչ հարկավոր է անել ամեն օր՝ ներառյալ առավոտյան եւ երեկոյան ատամները մաքրելը: Թող ձեր փոքրիկը, օրինակ, գունավոր աստղիկներով նշի այն, ինչն արդեն արել է: Իսկ երբեմն «մոռացկոտությունը» պարզապես ծնողների ուշադրությունը գրավելու միջոց է:
4. Ձեր ատամները լվացեք երեխայի հետ միաժամանակ: Դա կօգնի նրան տեսնել, թե որքան կարեւոր է այդ ձեզ համար եւ ինչպես այն ճիշտ անել: Ծնողներին նմանակելը շատ ուժեղ դրդապատճառ է 7-8 տարեկանից փոքր երեխաների համար:
5. Միասին լվացեք սիրելի տիկնիկի կամ արջուկի ատամները: Կարելի է նույնիսկ օգտագործել արհեստական կամ խաղալիք ատամներ, որոնց վրա կարելի է ցույց տալ՝ ինչպես պետք է ճիշտ մաքրել ատամները:
Ինչ էլ անեք, հիշեք հետեւյալը: Նախ՝ պատրաստ եղեք նրան, որ դեռեւս երկար ժամանակ ստիպված կլինեք ձեր դստերը կամ որդուն հիշեցնել, թե որքան կարեւոր է ատամները մաքրելը եւ ինչ կլինի, եթե այն չանեն: Օգտակար սովորույթները երկար ժամանակի ընթացքում են ձեւավորվում, եւ ձեր ստեղծագործական մոտեցումը կօգնի հարթել այդ գործընթացը եւ այն հաճելի դարձնել ձեզ եւ ձեր փոքրիկի համար: Իսկ որպես պարգեւ հերթական այցելության ժամանակ կլսեք մանկական ատամնաբույժի զարմացած եւ հիացած արձագանքը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ