«Ինչ պայուսակներ են մոդայիկ 2012-2013 աշուն-ձմեռ սեզոնում»։ Այս հարցով NEWS.am STYLE դիմել է մոդայի փորձագետներին։
Պարզվում է` այս սեզոնում դիզայներներն առաջնորդվել են այն գաղափարով, որ կանացի պայուսակներն աղջիկների համար ոչ միայն մոդայի իր են, այլեւ հանդես են գալիս որպես «պահեստ»։ Ներկայացված համարյա բոլոր մոդելներն էլ բավականին տարողունակ ու ծավալուն են։ Ժամանակակից պայուսակների համար ամենատարածված նյութերից են դրապը, երկար մորթին ու կաշին (կոկորդլոսի, պիթոնի եւ այլն), ինչպես նաեւ էկզոտիկ կենդանիների կաշվի նմանակումը։ Այս սեզոնի պայուսակների երանգներն են շագանակագույնը, «էլեկտրիկ» կապույտը, հագեցած մանուշակագույնը եւ, բնականբար, դասական սեւը։ Այսպես, ի՞նչ են առաջարկում մեզ հանրահայտ բրենդերը։
1. Երկու փոքր կանթով մեծ պայուսակներ՝ ամենատարածվածն ու ժամանակակիցն են։ Պայուսակները հիմնականում պատրաստված են կլորացված ծայրերով ուղղանկյան տեսքով (Burberry Prorsum հավաքածու)։ Ծավալուն պայուսակները հիմնականում բնական կաշվի եւ մորթու համադրությամբ են։ Դրանց գույները տարբեր են. դեղինի, մանուշակագույնի, կարմիրի, կապույտի, կանաչի եւ շագանակագույնի երանգներ։ Մորթուց արտադրանքները գույնով պետք է համապատասխանեն այն կենդանու բնական գույնին, որից (կամ որի նմանությամբ) դրանք արված են։ Զարդերը նույնպես տարբեր են. շղթայիկներ, ասեղնագործություն, էթնիկ մոտիվներ, կենդանիների պատկերներ եւ այլն։
2. Կաշվե գործնական պայուսակներ (պորտֆելներ, դիպլոմատներ, պայուսակ-թղթապանակներ եւ այլն)։ Բոլորն էլ զուսպ գունային գամայում են (շագանակագույն, սեւ եւ կապույտի երանգներ)։ Հատուկ բիզնես-լեդիների համար դիզայներները «լույս աշխարհ են բերել» պայուսակ-թղթապանակներ, որոնք նրբագեղ, զուսպ ու անսովոր են։ Այդպիսի պայուսակները ոչ մի ավելորդ բան չունեն, իսկ դրանց միակ զարդը ճարմանդ-շղթան է։
3. Երեկոյան պայուսակները նրբագեղ ու ճոխ են։ Դրանք ներկայացնում են հայտնի կուտուրյեները։ Օրինակ, Dolce&Gabbana – ի պայուսակների հավաքածուն պարզապես ցնցում է իր շքեղությամբ ու ճոխությամբ։ Այս մոդայիկ տան պայուսակները կարծես տանում են բարոկոյի ժամանակաշրջան. ասեղնագործություն, ժանյակներ, շղթաներ, ուլունքներ. այս ամենը գրավում է եւ ստիպում է գնել այդ ճոխությունը։ Հավաքածուի «չամիչիկը» բաց ֆոնի վրա սեւ ժանյակն է։
4. Փոքրիկ երեկոյան պայուսակները երբեք մոդայից դուրս չեն գա։ Դրանք մի քանի տարի առաջ են «ներխուժել» մոդայի աշխարհ։ Կանայք չեն հրաժարվի էկզոտիկ կենդանիների կաշվից կամ դրանց նմանակությամբ պատրաստված այդ փոքրիկ ու նրբագեղ պայուսակներից։ Դրանք կարելի է զարդարել նաեւ մորթու կտրոներով։ Ավելի պարզ ու նրբագեղ երեկոյան պայուսակները կարելի է կրել ամեն օր, իսկ բյուրեղներով, փայլիկներով, ասեղնագործությամբ, ուլունքներով եւ ստրազերով զարդարվածները նախատեսված են հատուկ դեպքերի համար։
5. Անսովոր պայուսակներ. քրեատիվ ու մոռացված ձեւերն այս սեզոնում մեզ կուրախացնեն։ Պայուսակ-տակառիկները կրկին կվերադառնան մոդայի հարթակ։ Այդպիսի պայուսակները յուրօրինակ են ու նոր։ Գլանաձեւ պայուսակները կարող են լինել ցանկացած չափսի. փոքր դրամապանակից մինչեւ մեծ ճամփորդական պայուսակներ։
Այս սեզոնում դիզայներները փորձել են միատեղել մոդայիկ աղջիկների բոլոր ցանկությունները՝ ստեղծելով նրբագեղ ու խիստ, հարմարավետ ու հասարակ պայուսակներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն