Հավանաբար յուրաքանչյուր կին երազում է կատարյալ դեմքի մաշկի մասին․ մաքուր, հարթ, առողջությամբ փայլող։ Եվ հաճախ մեզ թվում է, թե դրան հասնելն անհնար է։ Բայց, բարեբախտաբար, դա այդպես չէ: Կատարյալ մաշկը ջանք է պահանջում՝ սննդակարգի փոփոխություն, ապրելակերպ, խնամքի համար ճիշտ կոսմետիկայի օգտագործում եւ շատ այլ պայմաններ: Սակայն արդյուները վայելելու համար պետք է ժամանակ ու ջանք գործադրեք։
1.Ավելի շատ ջուր խմեք
Մենք բոլորս գիտենք, թե որքան կարեւոր է ամեն օր բավարար քանակությամբ ջուր խմելը: Բայց, ցավոք, քչերն են իսկապես պահպանում այս կենսական կանոնը։ Բայց մեր մաշկի համար ջուրը կատարում է իդեալականին տանող ճանապարհին առանցքային դերերից մեկը: Ջուրը նորմալացնում է օրգանիզմում նյութափոխանակությունը, հեռացնում տոքսինները, օգնում է կլանել օգտակար նյութերը, ինչպես նաեւ մաքրում է մեր մաշկը ներսից, հագեցնում է այն խոնավությամբ եւ կանխում ջրազրկումը։
2.Օրվա ընթացքում ձեռքերով մի դիպչեք դեմքին
Ամեն օր մենք դիպչում ենք հազարավոր տարբեր առարկաների ինչպես փողոցում, այնպես էլ տանը, ինչպես նաեւ ձեռքերի մանրակրկիտ լվացումը 100%-ով չի ազատում բակտերիաներից: Մինչդեռ, եթե ձեռքերով հաճախ եք դիպչում ձեր դեմքին, հեշտությամբ կարող եք հրահրել պզուկների առաջացում։
3.Տոնուսը բարձրացնելու համար օգտագործեք սառցե խորանարդիկներ
Սառցե խորանարդիկների տեսքով երիցուկի, կատվալեզվիկի, գոճամորու թուրմերն ապահովում են դեմքի հիանալի խնամքը: Սառույցի խորանարդիկներով լրացուցիչ «լվացումը» բարձրացնում է մաշկի տոնուսը եւ օգնում է կանխել պզուկների առաջացումը: Դեմքը մաքրող միջոցներ օգտագործելուց հետո մաշկը սրբեք սառեցված թուրմերով։
4.Պարբերաբար լվացեք բարձերը, սրբիչները եւ բարձի երեսները
Ինչպես նաեւ այլ տեքստիլ իրեր, որոնք հաճախ երկար ժամանակ շփվում են դեմքի հետ (շարֆեր, գլխարկներ): Մեր դեմքը շփվում է բաձր երեսին ողջ քնի ընթացքում, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ այն մաքուր լինի։ Փոխեք դրանք առնվազն շաբաթը մեկ անգամ: Նույնը վերաբերում է դեմքի սրբիչներին: Դրա մազիկներին են մնում մաշկի մահացած բջիջների մասնիկները, որոնք բարենպաստ միջավայր են ստեղծում բակտերիաների վերարտադրության համար։
5․Մի չորացրեք ձեր մաշկը
Խնդրահարույց մաշկի համար նախատեսված որոշ միջոցներ կարող են բավականին ագրեսիվ լինել, եւ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի չափազանց չորացման, շերտավորման ու գրգռման: Ընտրեք ճիշտ կոսմետիկա, որը ներառում է դեմքի խնամքի հիմնական փուլերը՝ մաքրում, տոնուսի կարգավորում, խոնավացում եւ պարունակում է բնական բաղադրիչներ, որոնք կանխում են չափազանց չորացումը:
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ