NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Ահա վերջերս ստացված նամակներից մեկը: Մեզ գրել է Կարինե անունով մի աղջիկ:
«Ինձ թվում է՝ այս ամենը երազ է: Թվում է՝ կարթնանամ եւ ամեն ինչ առաջվա նման կլինի: Երեկոյան կսպասեմ, որ աշխատանքից վերադառնաս, կերակուր կպատրաստեմ քեզ համար եւ կմտածեմ, թե որ ուղղությամբ ենք գնալու երեկոյան Երեւանում զբոսնելու: Կորստի այս ցավը ոչնչի հետ չեմ կարող համեմատել: Չէ՞ որ տարիներ շարունակ այնքան երջանիկ էինք: Եվ հանկարծ…
Մեկ ամիս առաջ անսպասելիորեն եկար եւ ասացիր, որ հեռանում ես ուրիշ կնոջ մոտ: Որ նա ինձանից լավն է, որ արդեն մեկ տարի է՝ միասին եք: Որ միայն նրան ես սիրում եւ ինձ հետ ապրում էիր միայն սովորույթի ուժով կամ վախենում էիր վիրավորել: Հիշում եմ, որ այդ օրը քիչ էր մնում ուշագնաց լինեի: Չէի հավատում, որ նման բան հնարավոր է: Կարծում էի՝ կատակում ես, քանի որ քեզանից օղու սարսափելի հոտ էր փչում:
Այդ գիշեր դու գնացիր: Հիշում եմ, թե ինչպես էի երկար զանգահարում քո բջջայինին, բայց ոչ ոք չէր պատասխանում: Միայն առավոտյան կողմ, մեկ տուփ ծխախոտ ծխելուց եւ բոլոր արցունքներս քամելուց հետո, հասկացա. հարկավոր է հաղթահարել այս պահը: Դու կմտափոխվես, կվերադառնաս…
Մեկ շաբաթ անց Ծաղկաձորի ճանապարհին նրա հետ ավտովթարի ենթարկվեցիր: Բոլոր երազանքներս, բոլոր հույսերս, իմ ներկան ու ապագան հսկայական անդունդը գլորվեցին: Հենց այդ ժամանակ ես առաջին անգամ հասկացա, որ կարելի է լուռ տառապել: Առանց արտասուքի, միայն զգալով, թե ինչպես է ներսումդ ցավը թափանցում մարմնիդ բոլոր բջիջների մեջ: Եվ արդեն չես հասկանում, թե որտեղ է ֆիզիկական ցավը, որտեղ՝ հոգեւորը:
Ինձ համար այնքան դժվար է այս ամենի մասին գրել: Կարծում էի՝ կմեռնեմ: Չէ՞ որ ես այդպես էլ կհասցրեցի քեզ ասել, որ փոքրիկ հրաշք ենք ունենալու:
Հուսով եմ՝ տղա կլինի: Հուսով եմ՝ կկարողանամ կրել նրան եւ մեզ ոչինչ չի պատահի: Եվ դու վերեւից կնայես մեզ եւ կպահպանես: Ես նրան Արամ կկոչեմ, հոր անունով:
Եվ, ամեն դեպքում, այս ամենը ճիշտ չէ… Սա երազ է… Երազ, երազ, մղձավանջ… Ես կարթնանամ, գլուխս կդնեմ ուսիդ եւ ամեն ինչ լավ կլինի…»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ