Ձեր մաշկը դեռեւս հարթ ու առաձգական է, բայց ուշադիր հայացքը գտնում է առաջին կնճիռները։ Տարիների ընթացքում դրանք խորանում են, իսկ դրանցից ազատվելը դյուրին չէ, քանի որ բացի բնական կնճիռներից, կան նաեւ այնպիսիք, որոնք մենք առաջացնում ենք վնասակար սովորույթներով։ Վաղ կնճիռներն անպայման չէ, որ կյանքի ինչ-որ դժվարությունների կամ մաշկի յուրահատկության հետեւանք լինեն։
Միջին տարիքը, որի ընթացքում սկսվում է մաշկի ծերացումը, 25 տարեկանն է։ Մասնագետների կարծիքով, այդ ժամանակ կարող են մակերեսային առաջին կնճիռներն առաջանալ։
Բացի գենետիկայից, որը հնարավոր չէ փոխել, կնճիռների առաջացման հիմնական պատճառներից մեկը սխալ կենսակերպն է։ Եթե դուք նկատել եք առաջին տհաճ նշանները՝ կապված դեմքի մաշկի վիճակի հետ, հնարավոր է՝ ժամանակն է վերանայել կենսակերպը, քանի որ վաղ կնճիռների առաջացման պատճառ կարող են լինել մի շարք գործոններ:
Ծխելը
Բացի այն, որ ծխախոտի ծուխը վերացնում է արժեքավոր կոլլագենը, որը մաշկին առաձգականությունն է տալիս ու վերարտադրում նրա բջիջները, ծխելը նպաստում է դիմախաղի կնճիռների ակտիվ ձեւավորմանը. յուրաքանչյուր ծխելու ընթացքում կկոցում եք աչքերն ու շրթունքներին խողովակի ձեւ հաղորդում, ինչի արդյունքում բերանի շուրջն ուղղահայաց գծեր ու «սագի թաթեր» են առաջանում։ Այդպիսով, ծխողների մոտ 5 անգամ մեծ է դեմքը կնճիռներով դիմակի վերածելը, քան նրանց մոտ, ովքեր խուսափել են այդ վնասակար սովորությունից։
Խիստ դիետաները
Սննդային խիստ սահմանափակումները նույնպես կարող են արագացնել կնճիռների առաջացումը։ Բանն այն է, որ դիետայի ընթացքում ձեզ զրկում եք սպիտակուցից, որը շատ կարեւոր է սրտի նորմալ աշխատանքի, երիկամների եւ այլ օրգանների համար։ Այդ պատճառով սպիտակուցի պակասի դեպքում օրգանիզմը, առանց դիտարկելու հարցի էսթետիկ կողմը, պարզապես այն մաշկից է վերցնում, ինչն էլ հանգեցնում է կոլլագենի արագ նվազմանը։ Իսկ այդ, ինչպես հասկանում եք, օգտակար չէ ձեր մաշկի համար։
Արեւի ճառագայթների տակ երկար մնալը
Անկասկած, արեւային լոգանքը մեզ էնդորֆինի՝ հաճույքի հորմոնի մեծ չափաբաժին եւ գեղեցիկ արեւայրուք է տալիս։ Դրա հետ մեկտեղ, արեւի ճառագայթները կարող են վնաս հասցնել ձեր մաշկին։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները կործանում են էլաստինն ու կոլլագենը, ինչն էլ անդրադառնում է մաշկի առաձգականության վրա։ Որոշ ժամանակ անց գեղեցիկ արեւայրուքը կարող է կնճիռներով փոխարինվել։
Մաշկի սխալ խնամքը
Մաշկը պետք է թթվածին ստանա, ջուր ու սնուցող նյութեր։ Կանոնավոր մաքրման, խոնավեցման ու տոնուսավորման բացակայությունը կարող է մաշկը վաղաժամ ծերացման հանգեցնել։
Սթրեսներ
Մաշկի վիճակի վրա կարող է ազդել նաեւ նյարդային մշտական լարվածությունը։ Սթրեսի ընթացքում արյան մեջ ներթափանցում են կորտիզոլ ու ադրենալին, որոնք դիմային մկանների կծկում են առաջացնում՝ դժվարացնելով արյան եւ թթվածնի հոսքը մաշկային հյուսվածքներ։ Հետեւաբար, մաշկի բջիջները սնուցող նյութեր չեն ստանում, իսկ մաշկի ռեսուրսները սպառվում են։
Խրոնիկ անքնություն
Մաշկին, ինչպես նաեւ մարդկային ամբողջ օրգանիզմին, անհրաժեշտ է գիշերային քունը՝ 8 ժամից ոչ պակաս, քանի որ մաշկի թարմացման գագաթնակետը գիշերվա այդ ժամին է լինում։ Եթե դու մշտապես չես հագենում քնից, մաշկը չի հասցնում վերականգնվել եւ կորցնում է իր կենսական ուժը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ