Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Փարթամ կազմվածով կանայք ավելի բարձր ինտելեկտ ունեն, քան նիհարները

22:12, 14 նոյեմբերի

Ամերիկայի հետազոտողները փորձաքննությունների արդյունքում պարզել են, որ գեր կանայք ավելի բարձր ինտելեկտ ունեն, քան նիհարները:

Ուսումնասիրության համար երկար ժամանակ է պահանջվել: Պիտսբուրգի գիտնականները մի քանի տարի շարունակ կնոջ հնարամտության ուղղությամբ թեսթ են անցկացրել: Սակայն դրանից առաջ փորձի մասնակիցներին առաջարկել են կշռվել: Ուսումնասիրությանը մասնակցել է մարմնի տարբեր կառուցվածք ունեցող առնվազն 16 կին:

Ըստ Raut.ru-ի, մասնակիցների համար նախատեսված առաջադրանքները քիչ չէին: Նրանք հնարամտության թեստ են անցել, ի դեպ՝ շատ բարդ: Բացի այդ, կանայք պետք է ցուցադրեին իրենց մաթեմատիկական գիտելիքները. նրանք խնդիրներ են լուծել մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա եւ այլ գիտություններից: Երբ թեստավորումն ավարտվել է, արդյունքները համեմատել են մասնակիցների քաշի հետ, նաեւ հաշվի է առնվել նրանց մարմնի կառուցվածքը:

Ամփոփելով արդյունքները՝ մասնագետները հայտնաբերել են հստակ օրինաչափություն, որը նրանց բավական զարմացրել է: Պարզվել է, որ ինտելեկտուալ առաջադրանքների լուծման մեջ փարթամ կազմվածքով կանայք ավելի բարձր արդյունքներ են գրանցել: Այս արտասովոր թեսթավորման յուրաքանչյուր փուլի միջին արդյունքները ցույց են տվել, որ «գիրուկները» հանգիստ շրջանցել են նիհար կանանց, ի դեպ, տարբերությունը բավական մեծ է եղել` մի քանի միավոր:

Գեր կանանց օրգանիզմում մեծ քանակությամբ օրգանական թթուներ կան, որոնք նպաստում են ավելի բարձր մտավոր ունակություններին: Մասնավորապես, մեծ դեր է խաղում ճարպաթթուն, որը բոլորին հայտնի Օմեգա 3-ն է: Բժիշկները վաղուց են ապացուցել. օրգանիզմում առկա օրգանական տարրերն ունակ են ազդելու մարդու մտավոր կարողության վրա: Այդ պատճառով, զարմանալի չէ, որ փարթամ կանանց օրգանիզմն այդպիսի տարրեր ավելի շատ է պարունակում: Դրա համար էլ նրանք հաճախ իրենց նիհար ընկերուհիներից խելացի են լինում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search