«ՀԱՅԱ» փառատոնի համերգային բացումը տրված է․ այն անմոռանալի ու արտասովոր դարձրեց ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը, որն առաջին անգամ էր Երեւանում հանդես գալիս մենահամերգով։ Երգչուհին ելույթ ունեցավ այսօր՝ հունիսի 25-ին, Հրազդան մարզադաշտում, որտեղ նրան սպասում էին հազարավոր երկրպագուներ։ Համերգին ներկա էին ինչպես հայեր, այնպես էլ զբոսաշրջիկներ, որոնք միասին կիսեցին երեւանյան փառատոնի թեժ էներգետիկան՝ այն, ինչը ZAZ-ը համերգի նախօրեին կայացած ասուլիսին խոստացավ փոխանցել ու արեց։
Ֆրանսիացի երգչուհու համերգի մեկնարկը տրվեց երիտասարդ երաժիշտ Պարգի եւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթներով։
ZAZ-ը բեմ բարձրացավ բացման արարողությունից մեկ ժամ անց՝ մարզադաշտի կենտրոնով՝ ճանապարհին ջերմորեն ողջունելով իրեն սպասող հանդիսատեսին։ Երգչուհին բեմին կրում էր սեւ, փայլուն կոմբինիզոն, բայց փայլում էր ոչ միայն հագուստով, այլեւ ներքուստ։ Հատուկ հայ երկրպագուների համար ZAZ-ն իր մտքերը փորձում էր արտահայտել հայերեն նախադասություններ ընթերցելով, ինչը, հատկապես, բուռն էր ընդունվում Հրազդան մարզադաշտում։
«Մենք ամեն օր ապրում ենք մի հրաշք, բայց այնքան ենք սովորել, որ մոռանում ենք։ Դրա համար ես բեմում եմ դրել օդ, հող, ջուր եւ կրակ։ Ես պաշտում եմ կրակը։ Երբ շատ մութ է, մոմեր եմ վառում, դա ինձ հիշեցնում է կրակը, որ մեջս ունեմ»,-հայերենով արտաբերեց երգչուհին՝ շարունակելով,-«Մենք հաճախ անզոր ենք զգում սարսափի դեմ․ ես հավատում եմ, որ երգելը եւ պարելը մեզ կարող են զվարճացնել, եւ դա արդեն լավ է»։
Կրակոտ ու ծանոթ հիթերի ու խելահեղ պարերի արանքում ZAZ-ը, պարբերաբար, սեր էր խոստովանում հայերին, շնորհակալություն հայտնում ջերմության ու սիրո համար։ Երգչուհին նաեւ հիշեց Ազնավուրին, նրա հանդեպ մեծ սերն ու հարգանքը, ու Կամո Սեյրանյանի դուդուկի նվագակցությամբ ներկայացրեց աշխարհառչակ հայ շանսոնյեի La Boheme երգը։
Մոտ երկու ժամ տեւողությամբ համերգի ընթացքում հանդիսատեսը երգչուհու հետ պարում ու ձայնակցում էր նրան։ Հատկապես բուռն ընդունվեց ZAZ-ի ամենահայտնի հիթը՝ Je Veux-ը։
Ինչպես ավելի վաղ նշել էր երգչուհին՝ Հայաստանում երկար չի կարող մնալ, առջեւում համերգային շրջագայություններն են, սակայն մեր երկրում ZAZ-ը նորեկ չէ․ նա այցելել է Հայաստան նաեւ տարիներ առաջ՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։ Երգչուհին հիշել է այդ այցն ու նշել, որ թեեւ այն կարճ է եղել, հայերի ջերմությունը հասցրել է զգալ։
Ինչ վերաբերում է «ՀԱՅԱ» փառատոնին, այն շարունակելու է թեժ համերգների շարքը․ հուլիսի 1-ին Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, հուլիսի 9-ին՝ Led Zeppelin Symphonic նախագիծը։ Առաջիկա համերգները եւս տեղի են ունենալու Հրազդան մարզադաշտում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Վիդեոռեպորտաժը՝ Մելինե Տոնոյանի եւ Հայկ Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը