«ՀԱՅԱ»-ի շրջանակում վաղը՝ հուլիսի 9-ին, Երեւանում կկայանա փառատոնի ամառային համերգաշարի երրորդ սպասված հանդիպումը։ Հրազդան մարզադաշտում երկրպագուների համար ելույթ կունենա London West End բրիտանական հայտնի ռոք խումբը՝ ներկայացնելով Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը։ Խմբի անդամներն արդեն Հայաստանում են, եւ ինչպես այսօր՝ հուլիսի 8-ին, կայացած ասուլիսի ընթացքում նշեցին՝ ոգեւորված են այս այցով ու պատրաստ վաղվա համերգին։ Խումբն առաջին անգամ է Հայաստանում․ այստեղ երկար չեն կարող մնալ, բայց մինչ համերգը պատրաստվում են այցելել որոշ պատմական վայրեր։
«Ոգեւորված ենք, որ այստեղ ենք, հպարտ ենք, որ լեգենդար խմբի երգերը ներկայացնելու ենք նաեւ Հայաստանում։ Վաղը բոլորիս անմոռանալի երեկո է սպասվում։ Համերգն առանձնահատուկ է լինելու, արդեն պատկերացնում ենք, որքան գեղեցիկ են բոլոր երգերը հնչելու այս գեղեցիկ երկրում»,-վստահեցրին խմբի անդամները, որոնք Հրազդան մարզադաշտը առայժմ միայն լուսանկարներով են տեսել ու անհամբերությամբ են սպասում այնտեղ այցելելուն։
Led Zeppelin լեգենդար խմբի երաժշտությունը London West End-ի անդամները կատարում են սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգին հնչելու են ամենահայտնի հիթերը, այդ թվում՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է հայտնի խմբի անդամների աջակցությամբ:
Ինչպես շեշտեցին երգիչները՝ նախագծի նպատակն է ոչ թե կրկնօրինակել Led Zeppelin-ի երգերը, այլ դրանք ներկայացնել նորովի՝ ստեղծելով նոր տրամադրություն, ինչը փորձելու են անել նաեւ վաղը կայանալիք համերգին։
Նախագծի երգիչներն են Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը եւ Փիթեր Էլդրիջ Բայոգը: Կատարողներին բեմում միանալու է ռոք խումբը, որը բաղկացած է Մեծ Բրիտանիայի լավագույն երաժիշտներից՝ Ռիչարդ Սիդվելի երաժշտական ղեկավարությամբ, ով հանդիսանում է Queen Symphonic-ի համաշխարհային շրջագայության հաջողության հետեւում կանգնած ֆենոմենը: Ռիչարդ Սիդվելը ձայնագրվել եւ ելույթ է ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստների հետ, այդ թվում ՝ Blur, the Stranglers, Robby Williams, Duran Duran, The Pet Shop Boys, Boy George, Super Furry Animals, Gary Barlow, Jimmy Nail, Buddy Greco, Shirley Bassey, Peggy Lee and Herbert Gronemeyer եւ այլք:
«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երեւանում արդեն կայացել են այնպիսի արտիստների համերգներ, ինչպիսիք են ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազն ու աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, որը ներկայացել էր G-Unit հայտնի խմբի հետ։ Նախագծի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւաչափ եւ խթանել երկրում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնի հիմնադիրը «Երեւանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն է:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին