Ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը Երեւանում է եւ նորություն ունի․ Հոլիվուդում նկարահանվող մեր հայրենակցին հանդիպեցինք երեկ՝ հուլիսի 10-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացմանը։ Նա նշեց, որ Հայաստանում զբաղված է 16 մասից բաղկացած սերիալի նկարահանումներով, որի մանրամասներն առայժմ չի կարող բացահայտել․
«Քանի որ ես աշխատում եմ տեսախցիկի առաջ, ոչ թե հետեւում, շատ բաներից տեղյակ չեմ․ միայն կարող եմ պատմել, որ 16 մասից բաղկացած այս ֆիլմը մի հայի մասին է, որը գալիս է Հայաստան՝ իր գործընկերոջ տղային գտնելու նպատակով։ Ես ֆիլմում խոսում եմ հայերեն եւ անգլերեն, եւ, առհասարակ, մի նպատակ ունեմ, որ այս ֆիլմը հասնի Ամերիկա։ Ես այստեղ չեմ եկել գումար աշխատելու համար, երբ գալիս ես Հայաստան, պետք չէ դրա վրա կենտրոնանալ, բայց պետք է դնել նպատակ ու ձգտել հասնել դրան»,-նշեց դերասանը։ Նա նաեւ հավելեց, որ վերջին անգամ հինգ տարի առաջ էր եղել Հայաստանում, ուրախությամբ ընդգծեց, որ մի շարք դրական փոփոխություններ է նկատում հայկական կինոարտադրության մեջ․
«Հիմա ամեն բան փոխվել է, չգիտես՝ ԱՄՆ-ում ես, թե Հայաստանում, ամեն բանից հասկացող լավ մասնագետներ ունենք, կարծում եմ՝ շեշտը պետք է մի փոքր էլ դնենք դերասանության վրա»։
Քեն Դավիթյանը նկարահանվել է հոլիվուդյան մի շարք նախագծերում, հատկապես հայտնի է 2006-ին էկրաններ բարձրացած «Բորաթ» կատակերգությունից։ Դերասանը նկարահանվել է նաեւ Էլիզաբեթ Բենքսի մասնակցությամբ «Շիկահերը եթերում» ֆիլմում, որտեղ մարմնավորել է տաքսու վարորդին, եւ տասնյակ այլ նախագծերում։
NEWS.am STYLE-ը դերասանից հետաքրքրվեց, թե ինչ նոր հոլիվուդյան ֆիլմերում իրեն կտեսնենք առաջիկայում․
«Վերջերս Լոնդոնում նկարահանվել եմ միանգամից երեք ֆիլմում, կրիմինալ ժանրի նախագծեր են։ Շուտով վերադառնալու եմ Լոս Անջելես, բայց դեռ չգիտեմ՝ ինչ է ինձ այնտեղ սպասվում»,-ասաց նա։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ