Երեւանի «Speakeasy Restaurant & Cocktail Bar»-ում նոյեմբերի 22-ին կայացավ «Johnnie Walker Cocktail» բարմենների մրցույթը։ Այն Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ՝ Բարմենների հայկական ասոցիացիայի եւ Johnnie Walker ապրանքանիշի նախաձեռնությամբ: Մրցույթն անցկացվեց 3 փուլով: Մասնակցում էին ավելի քան 100 բարմեններ, որոնցից կիսաեզրափակիչ անցան 20-ը, իսկ եզրափակիչ՝ 6-ը:
«Մասնակիցներից պահանջվում էր պատրաստել «speakeasy» ոճով եւ Johnnie Walker վիսկիների հիմքով կոկտեյլ, հագնել 1920-ականների ամերիկյան ոճին բնորոշ համազգեստ, կոկտեյլի ներկայացման ընթացքում ստեղծել 1920-ականների Ամերիկային համահունչ մթնոլորտ»,- մեզ հետ զրույցում ասաց Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը:
Նշենք, որ Տիգրան Ավետիսյանը նաեւ ժյուրիի անդամ էր: Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաեւ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը եւ պրոդյուսեր, հաղորդավար Հակոբ Հակոբյանը: Եզրափակիչ դուրս եկած մասնակիցները՝ Նարեկ Բաղդասարյանը, Արմեն Մելիքյանը, Հրանտ Սահակյանը, Զորիկ Վարդանեսյանը, Արտին Դավթյանը եւ Մերուժան Պետրոսյանը, թեեւ փոքր-ինչ հուզված էին, բայց հետաքրքիր եւ յուրօրինակ ձեւով մատուցեցին իրենց կոկտեյլները:
Յուրաքանչյուրն ինչ-որ չափով եւ ինչ-որ խորհրդանիշով ամերիկյան մթնոլորտ ստեղծեց: Ինչպես ժյուրին, այնպես էլ մյուս ներկաները գոհ էին եւ ծափերով ոգեւորում էին մասնակիցներին: «Բոլորի պատրաստած կոկտեյլներն էլ առանձնանում էին իրենց յուրահատկությամբ: Անկեղծ ասաց, նման միջոցառմանն առաջին անգամ էի մասնակցում որպես ժյուրի: Իմ կարծիքով՝ կարողացա ըստ արժանվույն, օբյեկտիվ գնահատել: Ներկայացվող կոկտեյլները գնահատում էինք հետեւյալ չափորոշիչներով. կոկտեյլի տեսքը, բույրը եւ համը, բարմենների ստեղծագործականությունը եւ համազգեստը, բանավոր ներկայացումը: Անկախ նրանից, թե ով կհաղթի, ասեմ, որ ինձ շատ դուր եկավ վերջին մասնակիցը՝ Մերուժան Պետրոսյանը, ով իր կերպարով, յուրահատուկ կոկտեյլով առանձնացավ: Նա իսկապես կարողացավ ամերիկյան շունչ ապահովել»,- ասաց ժյուրիի անդամներից Տաթեւ Սիմոնյանը:
Վերջապես հանդիսավարը հայտարարեց հաղթողի անունը. «Եվ այսպես, «Johnnie Walker Cocktail» մրցույթի հաղթողն է Մերուժան Պետրոսյանը»: Ներկաները բուռն ծափերով եւ բացականչություններով ողջունեցին հաղթողին:
«Նախ շնորհակալ եմ նախաձեռնողներին՝ այսպիսի միջոցառում կազմակերպելու համար: Ես արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում այսպիսի մրցույթի: Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ կհաղթեի, քանի որ շատ լավ մասնակիցներ կային: Ամեն ինչ արել էի, որ ամերիկյան մթնոլորտ ստեղծեի, ինչն ինձ մոտ ստացվեց: Կոկտեյլը կոչվում է «AntiSTRESS»: Ինչո՞ւ «AntiSTRESS». որովհետեւ 20-ականներին Ամերիկայում սկսեցին արգելել ալկոհոլ օգտագործել, իսկ մարդիկ այդ ժամանակ սթրեսի մեջ էին»,- ասաց Մերուժանը, ով ամերիկյան 20-ականների շունչը հաղորդել էր հետաքրքիր եւ ժյուրիի համար անսպասելի դետալներով. թեյնիկ, 1 դոլարանոցներ, իսկ ամենակարեւորն ու աչքի զարնողը նրա հետեւում դրված Ամերիկայի դրոշն էր:
«1920-ականներին Ամերիկայում թույլ չէին տալիս ալկոհոլ օգտագործել, մարդիկ այն թաքուն էին օգտագործում, օրինակ, թեյնիկի մեջ էին ավելացնում եւ այդպես թեյ էին մատուցում»,- նշեց Մերուժանը:
Իսկ 1 դոլարանոցները սկուտեղի վրա կոկտեյլի հետ Մերուժանը մատուցեց ժյուրիին՝ կեսկատակ-կեսլուրջ ասելով. «Սա էլ որպես կաշառք»: «Johnnie Walker Cocktail» մրցույթի հաղթողը` լավագույնը ճանաչված բարմենը, որպես մրցանակ ստացավ 2014 թվականի հոկտեմբերի 1-4-ը Մոսկվայում կայանալիք Moscow Bar Show-ի մասնակցության ուղեգիր: Հյուրանոցի, Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի, ինչպես նաեւ ընթացիկ ծախսերը կհոգա Johnnie Walker ապրանքանիշը:
Մելինե Տոնոյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ