«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը վառ ապացույցն է նրա, որ իրական հաղթանակը ոչ թե առաջին հորիզոնականն է, այլ մրցույթից հետո քննարկման կիզակետում մնալը։ «Եվրատեսիլ 2022»-ում 20-րդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհին շարունակում է մնալ առաջատար մեդիաընկերությունների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա Snap երգը չի դադարում հնչել ու ներբեռնվել ամենակարեւոր երաժշտական հարթակներից։ Իր հաջողության մասին Ռոզան հերթական հարցազրույցն է տվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին՝ Eurovision.tv-ին։
Երգչուհին նշել է, որ «Եվրատեսիլ»-ն իր կյանքի ամենավառ ու ջերմ հիշողություններից է դարձել, եւ որ ինքը միշտ այն կարծիքին է եղել, որ այս մրցույթը, հատկապես, կարեւոր հարթակ է նոր արտիստների համար, ինչպիսին, որ ինքն է․
«Ես Հայաստանից եմ, ու երբ տեղափոխվում ես եվրատեսիլյան այդ զիլ մթնոլորտ, ամեն ինչ խենթություն է թվում․ դա, պարզապես, հրաշալի է»,-ասել է երգչուհին։
Ռոզայի խոսքով՝ ինքը միշտ համարել է, որ կարեւորը «Եվրատեսիլ»-ից հետո հիշվելն է․
«Ես, ուղղակի, ցանկանում էի իմ պատմությունը պատմել հնարավորինս շատ մարդկանց` նրանց ինձ հետ տանելով ճանապարհորդության, ու հենց դա ինձ հետ պատահեց»,-ասել է երգչուհին, եւ անդրադառնալով հետեվրատեսիլյան փուլին՝ հավելել,-«Ամեն օր ստուգում էի Spotify-ում իմ երգի դիտումների թիվը, ինչպես, երեւի, անում են բոլոր նորմալ արտիստները (ծիծաղում է), բայց հանկարծ ինձ սկսեցին ուղարկել նաեւ տիկտոկյան տեսանյութեր, որոնք իմ երգի ներքո էին արված, եւ ես տեսա, թե որքան էին աճում երգի հեռարձակումների թվերը․ կարծես՝ ամեն օր ունենում ենք մոտ 2 միլիոն հեռարձակում, սա խենթացնող արդյունք է, բայց ամենաանհավանականը Billboard-ի բարձր հորիզոնականներում հայտնվելն էր։ Երբ փոքր էի, հաճախ էի լսում Billboard-ի մասին, բայց պատկերացում չունեի՝ դա ինչ է։ Իսկ հիմա ես այնտեղ եմ․․․»։
Անդրադառնալով Columbia Records-ի հետ պայմանագրին՝ Ռոզա Լինը նշել է, որ դա նոր սկիզբ է իր համար․ առջեւում կլինեն նոր ձայնասկավառակներ եւ նոր երգեր, որոնց շուրջ երգչուհին արդեն սկսել է աշխատել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում