Snap երգի՝ համաշխարհային հիթ շքերթներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնելուց հետո «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը ինստագրամյան իր էջում հայտնել է եւս մեկ ձեռքբերման մասին։ Երգչուհին պայմանագիր է կնքել Columbia Records ընկերության հետ: Կիսվելով իր՝ եւս մեկ իրականացած երազանքով՝ Ռոզան կրկին կոչ է արել իր հետեւողներին չհանձնվել ու գնալ երազանքների հետեւից․

«Անգամ իմ ամենահամարձակ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր կասեմ սա, բայց ես այսուհետ Columbia Records-ի հետ պայմանագիր կնքած արտիստ եմ։ Այս ստուդիան տուն է իմ կուռքերից շատերի համար։ Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան ես կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ աջակցեցիք Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքից եկած աղջկան, եւ որ սիրեցիք ու լսեցիք Snap-ը։ Այնքան ուրախ եմ, որ այս երգը միավորել է մեզ․ հիմա ես պատրաստ եմ մեր ուղեւորության հաջորդ փուլին։
Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է, եւ ձեր նպատակներն անհնարին են թվում, ու այն, ինչ անում եք ամենաճիշտ բանն է թվում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ աշխատասիրությունն ու վճռականությունն, ի վերջո, պարգեւատրվում են»,-գրել է երգչուհին։

Վանաձորում ծնված 22-ամյա Ռոզա Լինը իր հեղինակային Snap երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2022»-ին, որտեղ զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, սակայն մրցույթից հետո Ռոզայի՝ անկեղծ էմոցիաներից ստեղծված երգը նրան հասցրել է համաշխարհային հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներ։ Երգը ակտիվորեն կիրառվում է նաեւ տիկտոկյան ու ինստագրամյան մի շարք հոլովարկերում, որոնցից շատերն ունեն միլիոնավոր հավանություններ։
Ինչ վերաբերում է Columbia Records-ին, այն պատկանում է Sony Records Entertainment ընկերությանը։ Այս լեյբլի ներքո ձայնագրվել են այնպիսի արտիստներ ու խմբեր, ինչպիսիք են Ադելը, Բեյոնսեն, AC/DC-ն, Aerosmith-ը, Դեւիդ Բոուին, Մրայա Քերին, Pink Floyd-ը, Ֆրենկ Սինատրան, Բարբարա Սթրեյզանդը եւ այլք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին