Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում «Բաց ամբիոն» հանդիպում-միջոցառումների շրջանակում նոյեմբերի 28-ին ուսանողները հյուրընկալեցին երգիչ Անդրեին: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. նախ՝ երգիչը խոսեց իր ստեղծագործական գործունեության եւ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի հետ համագործակցության մասին, իսկ երկրորդ մասում համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները հարցեր ուղղեցին սիրված երգչին:
Անդրեն, միանալով ԵՊԼՀ մագիստրատուրայի Տեղեկատվություն եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ բաժնի ուսանողների՝ «Սարի աղջիկ»-ը հայկական երգ է» նախաձեռնությանը, ձայնագրել է ժողովրդական այդ երգի իր տարբերակը եւ տեսահոլովակ նկարահանել:
«Նոյեմբերի սկզբին ուսանողների կողմից առաջարկ ստացա: Հաջորդ օրն իսկ Նիկ Եգիբյանի հետ սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ: Ձայնագրվեցինք, իսկ երեք օր հետո սկսեցինք նկարահանել տեսահոլովակը, որի պրեմիերան կլինի նոյեմբերի 30-ին»,- ասաց Անդրեն:
Հայկական այս գեղեցիկ երգը Թուրքիայում ավելի լայն ճանաչում ունի: Երբ երգիչը կարիերայում առաջին քայլերն է անում, անպայման իր երգացանկում ունենում է «Սարի գելին»-ը: Որոշ թուրքեր ընդունում են, որ երգը հայկական ծագում ունի, ոմանք էլ հակառակն են պնդում:
ԵՊԼՀ ուսանողների նպատակն է Հայաստանում նույնպես ճանաչելի դարձնեն այս երգը:
«Առաջին անգամ այս երգը լսել եմ Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ: Իսկ մինչ այդ, անկեղծ ասած, չեմ լսել: Միայն իմացել եմ, որ այն հայկական երգ է»,- նշեց Անդրեն:
Երգիչը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի հետ համատեղ իրականացնում է նաեւ «Ապրենք օգնելով» բարեգործական հերթական նախաձեռնությանը: «Շատ ուրախ եմ, որ համագործակցության առաջարկ ստացա: Ողջունելի է, երբ երիտասարդ աղջիկները, ովքեր արտաքինից նուրբ ու փխրուն են, նման նախաձեռնություններ են իրականացնում»,- ասաց Անդրեն:
Ծրագրերի նախաձեռնության կազմակերպչական գործում իր դերն ունի նաեւ երգչուհի Մարին, ով ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովի նախագահն է:
«Այսպիսի միջոցառումներ մեր համալսարանում հաճախ ենք կազմակերպում: Ասեմ, որ Անդրեն միշտ մասնակցում է դրանց: Այս նախաձեռնությունը շարունակական բնութ է կրելու: Ամեն ամիս մենք ներկայացնում ենք մի քանի արտիստների, հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների անուններ, իսկ ուսանողների քվեարկության արդյունքում ընտրում ենք մեկին: Այս անգամ Անդրեն ընտրվեց, ով համալսարանականների կողմից շատ սիրված է»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհի Մարին՝ հավելելով. «Բարեգործական ծրագրով Անդրեի հետ համագործակցել ենք նաեւ 2011 թվականին: Համալսարանի բակում բարեգործական համերգ էինք կազմակերպել, իսկ հասույթը տրամադրեցինք փոքրիկ Մանեի բուժմանը: Այս տարի էլ դրամահավաք ենք իրականացնում, որպեսզի օգնենք փոքրիկ Անգելինային»:
Ի դեպ, ԵՊԼՀ-ի ուսանողներն անակնկալ էին պատրաստել երգչի համար. նրանք կատարեցին «Սարի աղջիկ» երգը: Չնայած վատառողջությանը՝ երգչախմբին միացավ նաեւ Անդրեն:
Մելինե Տոնոյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 30 սեպտեմբերի
Prada-ն միլիարդատերերին գրավում է բացառիկ ճանապարհորդական առաջարկներով և 100,000 դոլար արժողությամբ կիսաշրջազգեստներով17:00, 30 սեպտեմբերի
Հենրիկ Մալյան․ ծննդյան օրվա հեքիաթը. «Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց»16:20, 30 սեպտեմբերի
Ինչպես պահպանել տան համը աշխարհի մյուս կողմում. Ֆրանսիայում կհրատարակվի Զարզավաջյան եղբայրների գիրքը՝ հայկական սփյուռքի խոհանոցի մասին15:38, 30 սեպտեմբերի
Շամպայն, մերսումներ և մերկ լուսանկարներ. Փի Դիդին ճաղերի հետևում ապրում է VIP կյանքով15:13, 30 սեպտեմբերի

14:34, 30 սեպտեմբերի
Ռիհաննան Փարիզում կայացած Dior-ի ցուցադրությանը «գողացավ» բոլորի ուշադրությունը. նրա ոտքին փայլող ադամանդե ապարանջը գնահատվել է 1 միլիոն դոլար14:17, 30 սեպտեմբերի

13:30, 30 սեպտեմբերի
ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար13:14, 30 սեպտեմբերի
Չորս Rolex Daytona վաճառվել է 49.5 միլիոն դոլարով՝ գերազանցելով բոլոր ժամանակների ռեկորդը12:49, 30 սեպտեմբերի
Անցյալի թագավորական ուրվականները վերադարձել են. արքայազն Ուիլյամը բախվել է իր հորեղբոր «դավաճանությանը»12:15, 30 սեպտեմբերի
«Պարզապես հոգնած մայր». Սերենա Ուիլյամսը ազնվորեն ցույց է տվել, թե ինչպիսին է կյանքը երկու դուստրերի հետ11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները