Երեւանում այս օրերին գիտական ու երաժշտական անհավանական իրարանցում է․ քաղաքը սեպտեմբերի 5-ից հյուրնկալել է STARMUS VI փառատոնը, որի շրջանակում երեկ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Another World/ «Ուրիշ աշխարհ» խորագիրը կրող համերգային ծրագիրը։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկ բեմի վրա վայելելու հայտնի ու ազդեցիկ երաժիշտների կատարումները։
Հուզմունք, ցնծություն ու անմոռանալի էմոցիաներ, որոնք պարգեւեցին Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, Դերեք Շիրենյանը, Սայմըն Ֆիլիպսը, Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Գրեհեմ Գոուլդմանը, Սերժ Թանկյանը, «Նեմրա» ռոք խումբը, Գոռ Սուջյանը եւ այլք։
Համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսին ցնցեց Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբը, որը կատարեց Queen-ի երգացանկի ամենահայտնի հիթերից մի քանիսը՝ We Will Rock You, The Show Must Go On, Bohemian Rhapsody եւ Another One Bites The Dust երգերը: Նրանց բեմ հրավիրեց անձամբ Բրայան Մեյը, իսկ ելույթից հետո պատանի կատարողներն արժանացան հոտընկայս ու բուռն ծափահարությունների։
Երեկոյի շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց նաեւ անվանի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանին։ Դուդուկահարի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերն ու Բրայան Մեյը միասին նվագեցին «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությունը։ Հայտնի կիթառահարը նշեց, որ տարիներ առաջ պատիվ էր ունեցել ծանոթանալու ու մեկ բեմում ելույթ ունենալու դուդուկի հայազգի լեգենդի հետ։
Համերգը եզրափակվեց The Show Must Go On հիթով, որին հաջորդեցին հանդիսատեսի տեւական ծափողջույնները։
STARMUS VI փառատոնը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 10՝ ներառյալ։ Գիտության ոլորտի ամենատպավորիչ ու ամենահեղինակավոր փառատոններից մեկը Երեւանում է համախմբել Նոբելյան մրցանակակիրների, բնագիտության ասպարեզի ազդեցիկ գիտնականների, աշխարհահռչակ երաժիշտների, որոնք փառատոնային օրերի շրջանակում հանդես են գալիս ելույթներով, շնորհանդեսներով ու դասախոսություններով։
Փառատոնի համերգային ծրագրերի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարեւիչը, տիեզերագնաց եւ երաժիշտ Քրիս Հադֆիլդը եւ այլ հայտնիներ։
Լուսանկարները՝ Արմենպրեսի/Հայկ Մանուկյան, Գեւորգ Պերկուպերկյան
Տեսանյութը՝ Նոնա Մելոքոնյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ