«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանն իր ինստագրամյան էջում խոսել է Հայաստանի հարավային սահմաններին ընթացող մարտական գործողությունների եւ ադրբեջանական հարձակումների մասին: Ամերիկահայ պրոդյուսերը կոչ է արել:
View this post on Instagram
«Խնդրում եմ տարածել նորությունը: Ողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ազատությունների ամենացածր ցուցանիշներից մեկն ունեցող երկիրը անխղճորեն հարձակվել է հարեւան պետության վրա: Սա կարող է ձեզ ծանոթ թվալ, սակայն այն չէ, ինչ դուք լուրերով լսում եք. հայերը կրկին հարձակման են ենթարկվել, իսկ Ադրբեջանը պարգեւատրվում է մեղսակցությամբ, ապատեղեկատվությամբ եւ լռությամբ:
Այլեւս ոչ մի հայի արյուն հանուն նավթի: Աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունը, որը եղել է նաեւ նորարարության, մշակույթի, երաժշտության, արվեստի, սննդի, գինու եւ ուղեղի ներուժի աղբյուր: Հայաստանը չպետք է «զոհաբերել» միայն այն պատճառով, որ վաճառքի հանելու նավթ եւ գազ չունի. հայերը կրթել են ձեզ, նրանք կերակրել են ձեզ, դուք ոգեւորել եք նրան մրցումների ժամանակ եւ մասնակցել նրանց համերգներին`նվագելով իրենց երաժշտությունը, նրանք ձեզ ծիծաղեցրել են եւ դուք նրան հեռուստացույցով դիտել եք, նրանք փրկել են ձեր կյանքը:
Խնդրում եմ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ եք արել այդ ամենի դիմաց. օգնելու համար դեռ ուշ չէ։ Ստուգեք կցված համացանցային էջերը, որպեսզի իմանաք ինչ անել: Միացյալ Նահանգները պետք է դադարեցի հարկերի հաշվին Ադրբեջանին տրամադրվող օգնությունը։ Մենք այնքան շատ կարիքներ ունենք ԱՄՆ-ում, եւ մեր քաղաքացիներն անտեսվում են, որպեսզի մենք կարողանանք ընտրողաբար հովանավոր լինել մարդու իրավունքները չարաշահող որոշ կառավարությունների չարաբաստիկ հավակնություններին: Թույլ մի տվեք, որ դա շարունակվի: Դուք կարող եք օգտագործել բոյկոտի ձեր անձնական ձեւերը: Քաղաքական ոլորտի, սպորտի, երաժշտության, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներից իմ ընկերի համար ինձ հետ ընկերանալը բավարար չէ, ժամանակն է Հայաստանի կողքին կանգնելու», - գրել է Էսրաելյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները