Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկեանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հրապարակումներ է անում՝ իր լսարանին ցույց տալու, թե ինչ է կատարվում Հայաստանում, խոսելու ադրբեջանական վայրագությունների եւ աշխարհի անտարբերության մասին:
View this post on Instagram
«Արթնացի՛ր աշխարհ: Հայաստանը հարձակման է ենթարկվում. այն ենթարկվում է խեղումների եւ ոչնչացման ու ո՛չ ոք այդ մասին չի խոսում: Մեծ Բրիտանիայի մամուլում ո՛չ ոք չի խոսում նրա մասին, թե ինչ է կատարվում իմ գեղեցիկ երկրում հենց հիմա: Ինչու՞: Որովհետեւ Ադրբեջանի կառավարությունն ու զինվորները որոշել են, որ հայերին սպանելը ճիշտ քայլ է, որպեսզի վերցնեն հողերն ու դրանք օգտագործեն իրենց հաճույքի, իրենց քաղաքականության համար: Դա չի լինելու, բավական է: Հոգնել եմ ամեն օր լսելուց, թե ինչպես են իմ մարդիկ սպանվում, երեխաները թաքնվում ապաստարաններում, զինվորները գերի վերցվում, սպանվում եւ խեղվում, ու այդ ամենը տեսանկարահանվում է՝ ժամանցի նպատակով՝ միայն, որովհետեւ ազերի զինվորները կարծում են, թե դա ճիշտ է: Դա այդպես չէ եւ մենք գիտենք դրա մասին: 21-րդ դարում ես սա պատերազմ չեմ անվանում. ես սա ցեղասպանություն եմ անվանում՝ ցեղասպանության երկրորդ ալիքը, որը սպառնում է իմ ժողովրդին: Մենք դիմանում ենք սրան 1915 թվականից ի վեր, եւ այն դեռ չի ավարտվել: Բոլորը կուրացել են, ոչ ոք չի տեսնում, թե ինչ է կատարվում իմ երկրում այս պահին: Ուրեմն ես կխոսեմ դրա մասին այնքան ժամանակ, մինչեւ աշխարհը կսկսի խոսել: Բավական է: Մենք պատերազմ չենք ուզում՝ այլ խաղաղություն, մենք չենք ուզում սպանվել՝ ուզում ենք ապրել, մենք չենք ուզում անտեսվել՝ ուզում ենք աշխարհը հասկանա, որ մենք, ինչպես Ուկրաինան, տառապում ենք եւ օգնության կարիք ունենք: Ես չեմ դադարելու խոսել», - այսօր հրապարակված տեսանյութում ասում է շոումենը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ հայտնած տեղեկությունների համաձայն՝ կրակը դադարեցվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ին:
Այս պահի դրությամբ հայտնի է 135 զոհի մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով