«Գրեմմի» մրցանակաբաշխության 2023 թվականի անվանակարգերը շուտով կհայտարարվեն։ Բայց եւս մեկ անգամ համաշխարհային աստղեր Դրեյքը եւ The Weeknd-ը չեն լինի երաժշտական արդյունաբերության ամենաազդեցիկ մրցանակի հավակնորդների թվում։ Կատարողները որոշել են մինչեւ վերջ բոյկոտել այն։
Pitchfork-ը հայտնել է, որ իրենք չեն ներկայացրել իրենց նոր ալբոմներն առաջիկա մրցանակաբաշխությանը։ Չնայած այն հանգամանքին, որ նրանց ռելիզներն ակնհայտորեն կարող էին գրավել հանրության սերը։ Դրեյքը եւ Աբել Տեսֆայեն (իսկական անունը The Weeknd) միտումնավոր հրաժարվում են այս մրցանակը ստանալու հնարավորությունից։
«Գրեմմի»-ն անտեսելու որոշումը The Weeknd-ն ընդունել է անցյալ տարի։ Նա մեղադրել էր Ակադեմիային կոռուպցիայի մեջ այն բանից հետո, երբ անտեսվեց իր «Blinding Lights» երգը, որը մեկ տարի գտնվում էր Billboard Hot 100-ում: ««Գրեմմիները» մնում են կոռումպացված։ Դուք թափանցիկություն եք պարտք ինձ, իմ երկրպագուներին եւ ամբողջ ոլորտին»,- այն ժամանակ գրել էր երաժիշտը Twitter-ում:
Դրեյքին ավելի քան մեկ տարի չի բավարարում Ձայնագրման ակադեմիայի ընտրությունը։ Սկանդալը սկսվել է դեռեւս 2017 թվականին, երբ նրա «Hotline Bling» հիթը առաջադրվել է «Լավագույն ռեփ կոմպոզիցիա» անվանակարգում, թեեւ ինքը՝ կատարողը, դա փոփ երգ է համարում։ «Միակ կատեգորիան, որին նրանք կարող են տեղավորել ինձ, ռեփն է: Միայն այն պատճառով, որ ես նախկինում ռեփ եմ կատարել: Թե՞ այն պատճառով, որ ես սեւամորթ եմ», - վրդովվել էր Դրեյքը։
«Սա խաղ է, որում կարեւոր են այլ մարդկանց կարծիքները, ոչ թե քո արժանիքները: Սա բիզնես է, որում ամեն ինչ կախված է մի խումբ մարդկանցից, որոնք երբեմն ի վիճակի չեն հասկանալու, թե ինչ է ուզում փոխանցել Տորոնտոյից հասարակ տղան կամ Նյու Յորքից իսպանացին», - ասել է ռեփերը 2019 թվականին «Գրեմմիի» բեմից: Նրա ելույթի ժամանակ, ի դեպ, կազմակերպիչները որոշել են անջատել նրա խոսափողը։
Ի դեպ, կատարողը չորս մրցանակաբաշխությունում հաղթանակ է տարել, ինչպես եւ երգիչ The Weeknd-ը։ 65-րդ արարողությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 5-ին Լոս Անջելեսում։
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ