Դուք որեւէ տոնի եք մասնակցել եւ այնտեղ շատ-շատ համեղ ուտեստնե՞ր են եղել: Դե, այդ դեպքում անհնար է լինում հրաժարվել… Եվ, վստահաբար, չափից շատ եք կերել: Դրանից հետո ավելորդ քաշ հավաքելն այնքան էլ դժվար չէ: Ի՞նչ անել նման իրավիճակում: Հարկավոր է բեռնաթափման օր կազմակերպել: Դրանից հետո թեթեւության զգացողությունն ու մարսողական համակարգի հանգստությունը կբարելավեն ձեր ինքնազգացողությունը:
Ո՞րն է բեռնաթափման օրվա օգտակարությունը: Այն նման է դիետայի, բայց տեւում է մեկ օր, այդ պատճառով դիմանալը դյուրին է: Կարեւորն արդյունքն է:
Բեռնաթափման օրը կարելի է ծրագրել ըստ ճաշակի… Ընտրեք ինքներդ…
Խնձորով բեռնաթափման օր
1.5 կգ ոչ քաղցր խնձորը բաժանեք ամբողջ օրվա համար: Բազմազանության համար կարելի է այն նաեւ ջեռոցում պատրաստել:
Բրնձով բեռնաթափման օր
0.5 կգ. խաշած բրինձը կարելի է պատրաստել 1.5 կգ սեւ խաղողի հետ եւ բաժանել 4-5 անգամ ուտելու չափով:
Վարունգով բեռնաթափման օր
Օրվա ընթացքում պետք է 1.5 վարունգ ուտեք՝ փոքր քանակությամբ բուսական կամ ձիթապտղի յուղով: Առանց աղի… Վարունգն օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը, իսկ աղը՝ պահում: Կստացվի ինչպես ասացվածքում. «Մի բան բուժում ենք, այլ բան՝ վնասում»:
Կեֆիրով բեռնաթափման օր
Ամբողջ օրվա ընթացքում միայն կեֆիր ենք խմում՝ 1 լիտրից ոչ պակաս: Ընդհանուր առմամբ, ցանկալի է 6 բաժակ կեֆիր խմել:
Մսով բեռնաթափման օր
400 գր. առանց աղի խաշած միսը բաժանեք 4 անգամ ուտելու համար: Կարող եք ավելացնել 200-300 գր. բանջարեղենային խավարտ՝ բացառությամբ կարտոֆիլի: Այդ օրը կարելի է նաեւ առանց շաքարավազի թեյ խմել:
Կաթնաշոռով բեռնաթափման օր
500 գր. կաթնաշոռը բաժանեք ամբողջ օրվա համար: Կարելի է նաեւ 2 բաժակ կեֆիր ավելացնել: Չմոռանաք ջրի մասին: Այն շատ կարեւոր է բեռնաթափման օրվա համար: Ցանկալի է, որ շուրջ 1.5 լիտր ջուր խմեք: Կարող եք նաեւ առանց շաքարավազի կանաչ թեյ խմել:
Նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր կազմակերպել խորհուրդ են տալիս հենց բժիշկները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները