Ամանորի գիշերվա հագուստի գույնի ընտրության հարցում մեզ կօգնի գալիք տարվա խորհրդանիշը՝ ջրային սեւ նապաստակը։ Ստորեւ կպատմենք, թե որ երանգները կարող են «բարիացնել» նապաստակին եւ Ձեզ հաջողություն կբերեն 2023 թվականին։
Սեւ
Վերջապես, դուք կարող եք համարձակ կերպով կրել սեւ գույնի հանդերձանք եւ միեւնույն ժամանակ Ամանորի գիշերը հնարավորինս համապատասխան տեսք ունենալ։ Նման հնարավորություն շատ հազվադեպ է լինում. սովորաբար սեւն այս գիշեր արգելվածների ցանկում է: Սակայն սեւ նապաստակի մորթյա վերարկուի շնորհիվ նորաձեւության սիրահարներին թույլատրվել է կրել այս գույնի զգեստ կամ կոստյում։
Սեւ գույնը նրբագեղ, թանկ եւ ոճային տեսք ունի: Հոգեբանության տեսանկյունից այն վստահություն եւ ինքնատիրապետում է ավելացնում այն կրող աղջկան։ Ուշադրություն դարձրեք այս սեզոնին նորաձեւության շեշտադրումներին. համարձակորեն ընտրեք փետուրներով, փայլերով եւ ցանցով հանդերձանք:
Երկնագույն
Եթե չգիտեք ինչով դիմավորել 2023 թվականը, ապա ուշադրություն դարձրեք երկնագույն իրերին։ Այս գույնը սիրում է գալիք տարվա խորհրդանիշը։ Չէ՞ որ այն Ջրային Ճագարն է։ Մետաքսից, թավշից եւ սինթետիկ նյութերից պատրաստված երկնագույն երեկոյան զգեստներն, անկասկած, գալիք տարում կգրավեն հաջողությանը։
Այս երանգի շնորհիվ դուք խաղաղություն եւ հանգստություն կհաղորդեք ձեր կյանքին, քանի որ Վագրի տարին իսկապես դժվար էր եւ հավասարակշռություն է պետք։
Կապույտ
Այս գույնը նույնպես խորհրդանշում է ջուրը եւ ուղեցույց է Սեւ Նապաստակի համար։ Այն ունի բազմաթիվ երանգներ, այնպես որ կարող եք հեշտությամբ ընտրել ճիշտ կապույտը, որը համապատասխանում է ձեր արտաքին տեսքին։
Շագանակագույն
Քանի որ նապաստակը անտառային կենդանի է, նա սիրում է բոլոր բնական գույներն ու դրանց երանգները։ Փայտի գույնն անպայման կգրավի գալիք տարվա խորհրդանիշի ուշադրությունը, որը բարեհաճ կգնվի ձեր հանդեպ։ Հագուստի շոկոլադե գեղեցիկ երանգը շատ աղջիկների է սազում` շագանակագույն աչքերով, կանաչ աչքերով եւ կապույտ աչքերով: Անպայման ավելացրեք արծաթագույն աքսեսուարներ, քանի որ նապաստակին դուր է գալիս նաեւ մետաղական փայլը։
Ի դեպ, պարտադիր չէ տոտալ լուք ընտրել եւ ոտքից գլուխ շագանակագույն հանդերձանք կրել։ Կարող եք ընտրել գունային համադրություններն այնպես, որ դրանք ներդաշնակ տեսք կունենան ձեր կերպարի հետ եւ միեւնույն ժամանակ լինեն «Սեւ նապաստակի» սրտով։
Մոխրագույն
Սա ոչ տիպիկ գույն է տոնական հագուստի համար, բայց այն կարելի է մեկնաբանել որպես «մետալիկ» եւ «արծաթագույն»։ Շատ ավելի հեշտ կլինի Ամանորի համար իրեր ընտրելը: Մոխրագույնն ունիվերսալ է եւ լավ համադրվում է պաստելային ցանկացած երանգի հետ, այնպես որ դրանով կարող եք աներեւակայելի նուրբ եւ աղջկական կերպար ստանալ:
Հետաքրքիր փաստ. արեւելյան օրացույցի տարբեր մեկնաբանությունների պատճառով նապաստակի տարին կարելի է անվանել նաեւ Կատվի տարի: Իսկ նապաստակներն ու կատուներն, ինչպես գիտեք, հաճախ ունենում են մոխրագույն մորթի։
Աղբյուրն ու լուսանկարները՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ