Խնձոր
Գիտական հետազոտությունների համաձայն՝ խնձորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քաղցկեղային ուռուցքների եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը, օգնում է նվազեցնել մարմնի քաշը եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը, լավացնում է մարսողությունն ու նորմալացնում է արյան ճնշումը։ Բայց այս միրգը հիանալի միջոց է նաեւ այտուցների դեմ։ Որոշ հիվանդությունների դեպքում նույնիսկ խնձորի ծոմ պահելու օրեր են նշանակվում, որն օգնում է նվազեցնել այտուցը եւ օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը։
Պղպեղ
Բուլղարական պղպեղը պարունակում է բոլոր տեսակի վիտամինների եւ հանքանյութերի հարուստ հավաքածու, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Ամենաօգտակարը կարմիր սորտն է, որը հարուստ է կալիումով եւ մագնեզիումով։ Վերջիններս պատասխանատու են այտուցների դեմ հաջող պայքարի համար, քանի որ հաջողությամբ հեռացնում են օրգանիզմից ավելորդ աղերն ու տոքսինները։
Մաղադանոս
Ցանկացած կանաչի հավատարիմ օգնական է այտուցների դեմ պայքարում, բայց նույնիսկ այստեղ կարելի է առանձնացնել առաջատարին՝ մասնավորապես մաղադանոսը: Այս գանգուր տերեւներն օգնում են օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը եւ արագացնել այտուցների հեռացման գործընթացը։ Երեկոյան մաղադանոսով աղցան ուտելը կազատի ձեզ առավոտյան «փքված» տեսքից։
Հնդկաձավար
Առանց աղի ու համեմունքների խաշած հնդկաձավարը (մոտ մեկ բաժակ), որը ուտում են առատ ընթրիքի փոխարեն, երաշխիք է, որ առավոտյան դուք կարթնանաք նույն չափի դեմքով, ինչ դեմքով քնել եք։ Ի դեպ, հնդկաձավարը խորհուրդ է տրվում ավելի հաճախ ուտել հղիներին՝ հենց այտուցների դեմ պայքարի համար։
Վարունգ
Վարունգը հատկապես լավ է օգնում ազատվել սրտային ծագման այտուցներից։ Դրանք ավելի լավ է ուտել թարմ վիճակում, օրինակ՝ կանաչիով եւ լոլիկով աղցանի մեջ։ Եթե շտապ օգնության կարիք ունեք, ապա պատրաստեք վարունգի թարմ քամած հյութ եւ խմեք դատարկ ստամոքսին։
Սմբուկ
Եփած կամ շոգեխաշած սմբուկի կանոնավոր օգտագործումը կարեւոր է այտուցների կանխարգելման եւ բուժման համար, քանի որ օգնում են օրգանիզմից հեռացնել աղերը, որոնք շատ դեպքերում հեղուկի կուտակման պատճառ են հանդիսանում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)