Կիսաշրջազգեստը համարվում է կանացի զգեստապահարանի անբաժանելի մասը՝ նույնիսկ, եթե նախընտրում եք «ըմբոստ» կամ անկաշկանդ ոճ․ միշտ կարող եք գտնել ձեր տրամադրությանը համապատասխանողը։ Բարեբախտաբար, մոդելների նորաձեւ զինանոցը պարբերաբար համալրվում է, եւ մենք ձգտում ենք հնարավորինս շուտ ծանոթանալ նոր իրերի հետ: Այսօր շատ ակտուալ տարբերակներ կան, դրանցից որոշները կշարունակեն մնալ թրենդներում: Բայց ո՞ր մոդելն է լինելու ամենանորաձեւը...
Թերեւս արժե շնորհակալություն հայտնել Պիեռ Կարդենին բարոկկոյի դարաշրջանի նկատմամբ հետաքրքրության համար. ի վերջո, հենց նա է ոգեշնչել դիզայներին ստեղծել «փքված» կիսաշրջազգեստ: Նորաձեւության դիզայները ձգտել է ընդգծել կանացի կաքզմվածքը։ Մեզ հետաքրքրող մոդելը տպավորիչ ծավալ ունի։
Օվալաձեւ ուրվագծով փքված կիսաշրջազգեստը հիշեցնում է շրջված բողբոջ (ի վերջո գարուն է), որը հիանալի կերպով պահպանում է իր ձեւը: Այս «գերունակությունն» առաջացել է բարակ գործվածքների, գոտկատեղին առկա կարերի եւ կազմվածքին համապատասխանելու շնորհիվ։
Գոտին թույլ չի տալիս նորաձեւ սիրահար կանանց «խեղդվել» նման հոյակապ մոդելի մեջ, այն նաեւ ընդգծում է գոտկատեղը։ Ի դեպ, հենց այս տարբերակներն են նորաձեւության մեջ թափ հավաքում, սակայն սովորական «բալոնից» նույնպես պետք չէ հրաժարվել։
Գարնանային ամենաոճային կիսաշրջազգեստն ընտրելիս ուշադրություն դարձրեք կտորին՝ անպայման ասեք այո ատլասին, թավշին։ Խնդիրներ չեն լինի նաեւ ոճավորման հետ․ հանգիստ համադրեք փքված կիսաշրջազգեստը շապիկների, տոպերի կամ լոնգսլիվների հետ։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը