«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

2014 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ. ԻՆՉՊԻՍԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՊՈՒՅՏ ՓԱՅՏԵ ՁԻՈՒ ՏԱՐԻՆ

09:13, 10 դեկտեմբերի

Վառ ռոմանտիկ հույզերը եւ կրքերի խառույկը կլինեն այս՝ 2014 թվականի սիրային հորոսկոպի այցեքարտը: Եթե հնրավոր լիներ զգացմունքները ծովի հետ համեմատել, ապա գալիք տարի Ձեզ իսկական ռոմանտիկ փոթորիկ է սպասվում: Հատկապես տարվա առաջին կեսին, երբ զգացմունքները հանկարծակի են ծնվում՝ հասնելով վերին աստիճանի ուժգնության եւ խորության: Սեր առաջին հայացքից, կուրորտային եւ ծառայողական սիրավեպեր, հանգած զգացմունքների վերածնունդ՝ այդ ամենը կլինի կրքոտ 2014 թվականի գրավականը: Սակայն եւ կա մի «բայց»՝ կրքի կրակը, ինչպես եւ կրակը իրական կյանքում, կարող է ոչ միայն տաքացնել սրտերը, այլ նաեւ այրել:

Աստղերը զգուշացնում են, որ տարվա առաջին կեսին, հատկապես գարնանը, իրենց գագաթնակետին կհասնեն ոչ միայն հիանալի ռոմանտիկ հույզերը: Այդ ժամանակահատվածում նույնիսկ ամենաաննշան խնդիրը սիրող զույգի միջեւ կարող է փոխադարձ վիրավորաբքբերի տարափի պատճառ դառնալ՝ արդյունքում բերելով նույնիսկ հարաբերությունների դադարին: Գալիք տարվա ընթացքում հարկավոր է հատկապես զգուշանալ այնպիսի վտանգավոր զգացմունքից, ինչպիսինը խանդն է: 2014 թվականին այն կզգան նույնիսկ միմյանց լիովին վստահող զույգերը: Ինչ վերաբերվում է նոր սիրավեպերին, ապա հենց խանդը եւ հակառակորդների առկայությունը կարող է դառնալ նոր հարաբերություններին սպառնող հիմնական վտանգը: Եթե դուք ինքներդ հանկարծ կուրանաք խանդից, մի' ընդունեք չմտածված որոշումներ եւ աշխատեք խուսափել կտրուկ քայլերից: Եւս մեկ հետաքրքիր նրբությունը կապված է նրա հետ, որ 2014 թվականի առաջին կեսին, չնայած զգացմունքների ուժգնությանը, սիրող մարդիկ դժվարությամբ հանդես կգան որպես նախաձեռնող կողմ: Այդ համարձակության պակասը նույնիսկ կարող է հասնել այն աստիճանի, որ նրանց սերը այդպես էլ կմնա երազանքների մակարդակի վրա: Ահա թե ինչու բոլորի՝ հատկապես կանանց համար մի պարզ խորհուրդ կա.եթե գալիք տարվա մեջ դուք տեսնեք, որ ձեր ընտրյալը երկմտում է, ինքներդ արեք առաջին քայլը: Եղեք ավելի ակտիվ, զբաղվեք բարդ հարցերը լուծելով, եւ հավատացեք, որ ձեր զուգընկերը ձեզ շատ շնորհակալ կլինի: Իսկ սկսած 2014 թվականի հուլիսի կեսից՝ ինքնավստահության զգացումը այլեւս ոչ ոքի չի խոչընդոտի: Մինչ տարվա վերջը կգա սիրո համար չափազանց բարենպաստ ժամանակահատվածը: Թեթեւ ռոմանտիկ արկածներ, հարաբերությունների զարգացում կամ լուրջ ու պատասխանատու քայլեր՝ այդ հիանալի ժամանակահատված է սեփական մտադրությունները իրագործելու համար կամ էլ ուղղակի վայելել կյանքը սեփական ընտրյալի հետ, սիրել եւ սիրված լինել:

ԽՈՅԵՐ

2014 թվականի ռոմանտիկ հորոսկոպը Խոյերի համար իսկական ականապատ դաշտ է, ընդ որում այդ «ականները» ոչ միայն տհաճություններն են, այլ նաեւ ճակատագրի հաճելի անակնկալները: Դրա շնորհիվ 2014 թվականը խոստանում է նրանց համար լի լինել ամենաանսպասելի իրադարձություններով: Աստղերը զգուշացնում են Խոյերին, որ 2014 թվականի առաջին կեսին, հատկապես գարնանը, նրանք պետք է զգույշ լինեն.սիրելիների հետ խոշոր վեճերի հավանականություն կա, որոնց պատճառը կարող են դառնալ խանդը եւ թյուրիմածությունները: Իսկ եթե Խոյերը դեռ փնտրում են իրենց երկրորդ կեսին, ապա 2014 թվականի սկզբին նրանց հարաբերություններ հաստատելու հարցում կարող է խոչընդոտել ինքնավստահության պակասը: Այնուամենայնիվ, արդեն հուլիս ամսից Կենդանակերպի այդ նշանը այլեւս չի տառապի ինքնավստահության պակասից, եւ այդ աննկարագրելի ազդեցություն կունենա հակառակ սեռի ներկայացուցիչների վրա: Խոյերը պետք է օգտվեն այդ երջանիկ պահից Ձիու տարվա ընթացքում իրենց հաջողությունը ամրապնդելու եւ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու կամ էլ նոր ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար:

ՑԼԵՐ

2014 թվականին միայնակ սիրահարված Ցլերը կարող են միանգամից մի քանի համակրելի նապաստակների հետեւից ընկնել, եւ, գուցե, նույնիսկ բռնեն նրանցից մեկին: Հորոսկոպը զգուշացնում է Ցլերին, որ Ձիու տարվա առաջին իսկ օրերից նրանց սիրային հարցերում խառնաշփոթ կարող է առաջանալ.նրանց համար բարդ կլինի որոշում կայացնել եւ ուշադրությունը կենտրոնացնել մեկ անձնավորության վրա: Ինչ վերաբերվում է սիրահարված Ցլերին, նրանք պետք է ավելի հազվադեպ քննադատեն իրենց սիրելիներին: Ցավոք, տարվա առաջին կեսին Կենդանակերպի այս նշանի սրված քննադատականությունը առաջին հերթին կարտահայտվի առօրյայում՝ թափվելով հարազատների գլխին: Հարաբերությունների փլուզումից խուսափելու համար Ցլերը պետք է ավելի ներողամիտ լինեն իրենց սիրելիների բացասական կողմերի հանդեպ: Միեւնույն ժամանակ 2014 թվականի երկրորդ կեսը նրանց հորոսկոպում, կարծես, ստեղծված է անձնական գործերը հարթելու համար: Այդ ժամանակահատվածում միայնակ Ցլերը վերջապես կկարողանան հաստատել կայուն հարաբերություններ, իսկ այն Ցլերը, ովքեր ունեն երկրորդ կեսեր, իրենց անձնական կյանքում կրքի, ռոմանտիկայի եւ կրակի նոր համեմունքներ կհավելեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

2014 թվականին Երկվորյակները մեծ հաջողություն կվայելեն հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ: Նրանց հորոսկոպը վկայում է այն մասին, որ մինչեւ սեպտեմբեր Կենդանակերպի այս նշանի հմայքին դիմադրելը գրեթե անհնար է: Արժե, որպեսզի Երկվորյակները օգտվեն դրանից, իրենց անձնական կյանքում առկա խնդիրները լուծեն եւ իրագործեն վաղեմի երազանքները: 2014 թվականի առաջին կեսին աստղերը Երկվորյակներին կտրամադրեն կյանքը եւ դրաբարիքները վայելելուն: Այդ հիանալի Երկվորյակների համար ժամանակահատված է իրենց հարմարավետությամբ շրջապատելու եւ կյանքը ճաշակելու տեսակետից: ԻՐենց եւ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ լինելով՝ Երկվորյակները աննկարագրելի հմայիչ կթվան հակառակ սեռի ներկայացուցիչներին: Դրա շնրհիվ Կապույտ Փայտե Ձիու տարվա ընթացքում միայնակ Երկվորյակները միաժամանակ մի քանի գայթակղիչ ռոմանտիկ առաջարկություններ կստանան: Ինչ վերաբերվում է այն Երկվորյակներին, ովքեր արդեն ունեն երկրորդ կեսեր, ապա 2014 թվականի առաջին կեսը չափազանց բարենպաստ է համատեղ ճամփորդությունների, բնակարանը կահավորելու կամ էլ ամուսնանալու եւ ընտանիքը համալրելու ծրագրերի համար: Ամենից կարեւորը այդ բոլոր հարցերը մինչեւ աշուն լուծելն է, քանի որ Երկվորյակների ուժերը եւ ժամանակը կարող է սպառվել մինչ այդ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

  2014 թվականը Խեցգետիններին կարող է ընտանիքը կամ աշխատանքը ընտրելու բարդ ընտրության առջեւ կանգնեցնել: ԲՆականաբար, խոսքը այնպիսի ծայրահեղությունների մասին չէ, ինչպիսինը աշխատանքը թողնելն է, թեեւ որոշ կին-Խեցգետինների համար 2014 թվականին տնային տնտեսուհի դառնալը ամենեւին էլ վատ տարբերակ չէ: Աստղերը զուշացնում են, որ Կապույտ Փայտե Ձիու տարվա առաջին կեսին Կենդանակերպի այս նշանի համար բարդ կլինի ընտրություն կատարել անձնական եւ հասարական կյանքի միջեւ, սակայն եթե նա չանի այդ, այդպես էլ ողջ տարվա ընթացքում կկիսվի «պետք է» եւ «ուզում եմ» հասկացությունների միջեւ: Այնուամենայնիվ, եթե միայնակ Խեցգետինները լրջորեն սիրահարվեն, ինչը գալիք տարիք շատ հավանական է, նրանք շատ ավելի դյուրին կկարողանան կատարել այդ ընտրությունը:Այդ դեպքում, ըստ երեւույթի, սերը հակասության մեջ կմտնի Խեցգետինների որոշ կարիերային եւ ֆինանսներին վերաբերվող ծրագրերի հետ, սակայն փոխարենը նրանց հոգիներին ներդաշնակություն եւ դրական լիցքեր կպարգեւի: Ինչ վերաբերվում է այն Խեցգետիններին, ովքեր ունեն երկրորդ կեսեր, ապա նրանց աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ուշադրություն հատկացնել իրենց եկրորդ կեսերին գալիք տարի: Ուշադրության, շփման եւ ժամանակի պակասը Խեցգետինների 2014 թվականի սիրային հորոսկոպում ամենաթույլ օղակներն են, սակայն այդ խնդիրը հաղփահարելը ամենեւին էլ բարդ գործ չէ՝ կարեւորը ցանկությունն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

2014 թվականի հակառակ սեռի համար Առյուծները ուղղակի անկրկնելի կլինեն: Սրտերը կոտրելու համար նրանք գրեթե չպետք է ոչինչ անեն.աստղերը նրանց կօժտեն սեքսուալ հմայքով եւ գրավչությամբ, որին դիմադրելը գրեթե անհնար կլինի: Զարմանալի չէ, որ 2014 թվականի երկրորդ կեսին, իրենց ակտիվության գագաթնակետին գտնվելով, Առյուծները չափազանց բարձր պահանջարկ կունենան: Ճիշտ է, ընտրության այդ աննախադեպ հարստությունը վտանգ է պարունակում.Կապույտ Փայտե Ձիու տարվա ընթացքում Կենդանակերպի այս նշանի համար չափազանց բարդ կլինի ընտրություն կատարել: Բացի այդ, առյուծների ժամանակի եւ նպատակների զգալի մասը 2014 թվականին, համաձայն նրանց հորոսկոպի, նվիրված կլինի խոստումնալից աշխատանքային նախագծերին: Այն ամենը, ինչը կապված է աշխատանքի, կարիերայի եւ ֆինանսական մակարդակի հետ նրանց չափազանց դյուրին կտրվի՝ առաջացնելով հնարավորինս շատ ձեռքբերումներ ունենալու առողջ ցանկությունը: Արդյունքում, չնայած բազում ռոմանտիկ հնարավորություններին, Առյուծները հակված կլինեն իրենց անձնական կյանքը անտեսելուն:

ԿՈՒՅՍԵՐ

Ինչպես վկայում է Կույսերի ռոմանտիկ հորոսկոպը, նրանց բավականին թեթեւամիտ տրամադրվածությունը 2014 թվականին շատ չի խոչընդոտի նրանց անձնական կյանքին, նույնիսկ ճիշտ հակառակը՝ բազում անմոռանալի պահեր կպարգեւի: Սերը ստույգ գիտություն չէ, եւ բոլոր այն բացասական կողմերը, որոնք կստանան Կույսերը իրենց կազմակերպվածության պակասի արդյունքում, սիրո մեջ նրանց համար դրական կողմերի կվերածվեն: Գոնե միայնակ Կույսերը կհամոզվեն դրանում: 2014 թվականի առաջին իսկ օրերից Կույսերը կարող են զգալ, որ նրանց ներքին բնազդները եւ ցանկությունները առաջին դիրքերում են հայտնվում եւ սկսում են գլխավոր դերը խաղալ նրանց անձնական կյանքում: Սիրո հարցում ամենից բարդը նրանց համար խտրամաբանության ձայնին հետեւելն է.Կույսերի համար շատ ավելի տրամաբանական կլինի հետեւել սեփական զգացմունքների ձայնին: Արդյունքում Ձիու տարվա առաջին կեսը Կենդանակերպի այս նշանի համար կազդարարվի ծանոթությունների մեծ քանակությամբ, ընդ որում , ե'ւ ռոմանտիկ, ե'ւ ոչ միայն, իսկ ամենից կարեւորը նոր տպավորություններն են: Միայնակ Կույսերը կարող են բուռն կրքերի հորձանուտում հայտնվել: Այնուամենայնիվ, սեպտեմբեր ամսից այդ հորձանուտը արդեն անցյալում կմնա, իսկ դեկտեմբերը Կույսերին անձնական կյանքում կայունություն եւ հոգու ներդաշնակություն կպարգեւի:

ԿՇԵՌՔՆԵՐ

2014 թվականին Կշեռքների սիրային էմոցիաները ամերիկյան բլրիկների կնմանվեն.նույնպիսի փոփոխական, անկանխատեսելի եւ հուզիչ կլինեն: Սակայն, թեեւ գալիք տարին տրամադրում է Կենդանակերպի այս նշանին սիրո մեջ գործել էմոցիոնալ, վայրկյանի ազդեցության տակ, այն ամենեւին էլ փոխարենը պարգեւներ չի խոստանում: Կշեռքների հորոսկոպը զգուշացնում է՝ 2014 թվականին Կշեռքները կլինեն չմտածված քայլ գործելու վտանգի տակ: Այդ կարող է լինել ամուսնական դավաճանություն, անհիմն խանդ, հանկարծակի ծնված ճակատագրական կիրք կամ էլ էլի նման մի բան: Որպեսզի Կշեռքները ստիպված չլինեն դեռ երկար պատասխան տալ իրենց չմտածված քայլերի համար, արժե, որպեսզի նրանք զսպեն իրենց: Իսկ տարվա երկրորդ կեսը շատ ավելի բարենպաստ է անձնական կյանքը դասավորելու համար.հենց այս ժամանակահատվածում Կշեռքները կարգի կբերեն իրենց զգացմունքները, եւ միաժամանակ կյանքը իրենց շփման, ծանոթանալու եւ սսեթեւեթանքի համար բազում հնարավորություններ կպարգեւի: 2014 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսները չափազանց բարձր է այն հավանականությունը, որ միայնակ Կշեռքները վերջապես կհանդիպեն իրենց երկրորդ կեսին:

ԿԱՐՒՃՆԵՐ

Սիրո հարցում գալիք 2014 թվականը Կարիճների համար բազում հնարավորություններ, բայց եւ վտանգներ եւ գայթակղություններ կմատուցի: Աստղերը նրանց կօժտեն շփվելու բարձր ունակությամբ եւ սեքսապիլությամբ՝ թույլ տալով հե'տությամբ ռոմանտիկ ծանոթություններ հաստատել: Կապույտ Փայտե Ձիու տարին միայնակ Կարիճներին սեթեւեթելու, հաղթելու, ակնթարթային սիրավեպ ունենալու կամ նույնիսկ լուրջ սիրահարվելու հնարավորություններ կտրամադրի: Սակայն նրանց բուռն զգացմունքների պատճառով նրանց ռոմանտիկ հորոսկոպը բավականին բարդ կլինի:

Բանն այն է, որ 2014 թվականին Կենդանակերպի այս նշանը կարող է նույն հեշտությամբ ինչպես հաստատել հարաբերությունները, այնպես էլ ձախողել ամեն ինչ: Ամեն ինչի պատճառընրանց քննադատական տրամադրությունն է, ինչպես նաեւ սրված խանդոտությունը: Կարիճները կարող է ուռճացնել կոնֆլիկտը գրեթե ոչինչից, այնպես որ նրանց սիրելիներին բարդ ժամանակահատված է սպասվում: Գալիք տարվա ընթացքում անձնական կյանքում երջանկանալու համար Կարիճներին անհրաժեշտ է զսպել իրենց քայքայիչ պորթկումները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

2014 թվականի ռոմանտիկ հորոսկոպը Աղեղնավորներին բազում անակնկալներ եւ անսպասելի իրադարձություններ է խոստանում: Հատկապես տարվա առաջին կեսին, երբ ոչ ստանդարտ իրավիճակները կարող են նորմա դառնալ հեշռությամբ սդիրահարվող Աղեղնավորների համար: Նրանց սպասվում են նոր ռոմանտիկ ծանոթություններ, սեր առաջին հայացքից, նախկին սիրելիների հետ հարաբերությունների վերականգնում եւ այլն: Ընդհանուր առմամբ, Ձիու տարին սիրո հարցերում միայնակ Աղեղնավորներին հաջողություն է խոստանում, եթե նրանք հաշվի չառնեն այն փաստը, որ իրենց համար բարդ կլինի գլուխ հանել իրադարձությունների եւ սեփական զացմունքների խճճված վիճակից:

Ինչ վերաբերվում է զույգավորված Աղեղնավորներին, 2014 թվականին նրանք նույնպես ձանձրանալու առիթ չեն ունենա. նրանց սպասվում են ռոմանտիկ զգացմունքների բազում պորթկումներ: Ամենից կարեւորը այն է, որպեսզի այդ պորթկումները հակառարակ արդյունք չտան Կենդանակերպի այս նշանին, համաձայն այն ասացվածքի, որ սիրուց մինչեւ ատելություն ճանապարհը շատ կարճ է: Այնուամենայնիվ, հուլիս ամսից սկսած, Աղեղնավորները կհասնեն հոգեկան ներդաշնակության եւ կարգի կբերեն իրենց անձնական կյանքը: 2014 թվականի երկրորդ կեսը կատարյալ ժամանակահատված է խոստումնալից ծանոթություն հաստատելու կամ սիրային զգացմունքները նոր մկաարդակի հասցնելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

2014 թվականին սիրո հարցում բավականին զուսպ Այծեղջյուրներին ռոմանտիկ զգացմունքների փոթորիկ է սպասվում: Եթե նրանք փնտրում են իրենց երկրորդ կեսին, ապա իրենք էլ կզարմանան, թե ինչպիսի հեշտությամբ կսիրահարվեն գալիք՝ Կապույտ Փայտե Ձիու տարվա ընթացքում, եւ որքան խորը զգացմունքներ կունենան: ԱՍտղերը զուշացնում են Այծեղջյուրներին, որ դրանում է թաքնված գալիք տարվա վտանգը.սիրահարվածությունը եւ զգացմուների խորությունը պայթուցիկ երեւույթ է:

Լավ կլինի, եթե բախտը ժպտա Այծեղջյուրներին եւ նրանք հանդիպեն իրենց երազանքի Արքայազնին կամ Արքայադստեր: Եթե այդ տեղի չունենան, Այծեղջյուրները դեռ երկար կտառապեն սիրային անհաջողության պատճառով: Այնուամենայնիվ, Կենդանակերպի այս նշանը կարող է խուսափել սիրային հիասթափությունից.բավական է ուղղակի չընկնել սիրո հորձանուտը առանց մտորելու: Իսկ քանի որ գալիք 2014 թվականին Այծեղջյուրների զգացմունքները այդքան խորը կլինեն, արժե որպեսզի նրանք մի լավ ծանր ու թեթեւ անեն հերթական սիրավեպը սկսելուց առաջ: Ինչ վերաբերվում է այն Այծեղջյուրներին, ովքեր արդեն ունեն զուգընկերներ, նրանց 2014 թվականի հորոսկոպը հարաբերությունները ամրապնդելու բազում հնարավորություններ կընձեռի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը զգուշացնում են Ջրհոսներին, որ 2014 թվականի նրանց ռոմանտիկ հորոսկոպում շատ բան կախված է հենց իրենցից: Այդ կարտահայտվի հատկապես տարվա ռաջին կեսին, երբ ճակատագիրը Կենդանակերպի այս նշանին կընձեռի ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու բազում հնարավորություններ, սակայն իրենց տրամադրվածության պատճառով Ջրհոսները կարող են չօգտվել այդ հնարավորություններից եւ նույնիսկ չնկատել դրանք: Բացի այդ 2014 թվականի առաջին կեսին Ջրհոսները կարող են ծանոթությունների հետ կապված դժվարություններ ունենալ կոնկրետության հանդեպ իրենց ձգտման պատճառով: Իսկ եթե Ջրհոսները սիրելիներ ունեն, ապա Ձիու տարվա ընթացքում նրանց քննադատական տրամադրվածությունը կարող է վերածվել դժգոհությունների: Սեփական հարաբերությունները խո'որացույցով ուսումնասիրելով՝ Ջրհոսները կարող են իրենց զուգընկերների մեջ բազում բացասական կողմեր գտնել: Այնուամենայնիվ, Ջրհոսները կարող են հաղթահարել իրենք իրենց եւ չորոնել բացասականը այնտեղ, որտեղ այն չկա: Եթե նրանց այդ հաջողվի, ապա հկաառակ սեռի հետ նրանց հարաբերությունները 2014 թվականին կզարգանան ճիշտ ուղղությամբ: Ջրհոսների շփվելու ունակությունը նրանց շատ ավելիծանոթություններ կապահովի, իսկ խորը զգացմունքները կտրամադրեն ոչ թե ակնթարթային սիրավեպերի, այլ տեւական, լուրջ եւ կրքոտ հարաբերությունների:

ՁԿՆԵՐ

2014 թվականի ռոմանտիկ հորոսկոպը Ձկներին կօժտի իրենց անրկրնելիության հարյուրտոկոսանոց համոզմունքով, եւ այդ բացառիկ ազդեցություն կունենա հակառակ սեռի վրա: Ինքնավստահությունը, շփվելու բարձր ունակության եւ թագավորական արժանապատվության հետ մեկտեղ ուղղակի պայթուցիկ նյութ է, որ կարող է տեղն ու տեղը գերել յուրաքանչյուր անձնավորության: Զարմանալի չէ, որ Ձիու տարվա առաջին կեսին Ձկները բազում երկրպագուների թիրախ կդառնան: Առավել եւս որ աստղերը Ձկներին կտրամադրեն վառ եւ բովանդակալից կյանքը վարելուն.նրանք կցանկանան շատ ժամանակ անցկացնել մարդկանց շրջապատում, շփվել, ճամփորդել, աշխարհիկ միջոցառումներ այցելել: Այդ ամենը միայնակ Ձկներին նոր ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու բազում հնարավորություններ կընձեռի, իսկ այն Ձկները, ովքեր ունեն երկրորդ կեսեր, իրենց սիրելիների հետ շատ մարդկանց հետ շփվելու հնարավորություն կստանան: Այնուամենայնիվ, 2014 սկզբին միայնակ Ձկների սիրային տարվածությունները թեեւ եւ նույնիսկ մակերեսային բնույթ են կրելու: Ձկները կարող են խաղալ մյուսների զգացմունքների հետ կամ էլ ընտրել իրենց հարմար տարբերակը:

Սակայն 2014 թվականի կեսից սկսած՝ զգացմունքների հարցում Կենդանակերպի այս նշանը միանգամայն լուրջ տրամադրված կլինի: Այդ ժամանակահատվածում Ձկներին տեւական եւ կրքոտ հարաբերություններ հաստատելու հնարավորություն կընձեռնվի, հնարավոր է, նույնիսկ ողջ կյանքի համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել