Տեխասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին 2022 թվականին ճանաչվել է ԱՄՆ-ի շինություն (Building of the Year 2022)։
Ըստ World Architects-ի՝ եկեղեցու դիզայնը «համատեղում է հնագույնն ու ժամանակակից տեխնոլոգիաները, որպեսզի արտահայտի եկեղեցու հայկական արմատներն ու ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը»:
Արևմտյան ճակատի պատկերը ստեղծվել է իտալական Fiandre ընկերության կողմից՝ բարձր լուծաչափով ուլտրամանուշակագույն ճառագայթման դիմացկուն ճենապակյա պանելների վրա: Բացի այդ, Grasshopper սցենարը երաշխավորել է, որ յուրաքանչյուր սրբապատկեր եզակի է:
Ճարտարապետ Դեւիդ Հոթսոնը, ով նախագծել է եկեղեցու շենքը, նշել է՝ իր համար մեծ պատիվ է, որ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին է ստացել մրցանակը։ «Ես կիսում եմ այս ձեռքբերումը ծրագրի ողջ թիմի եւ բոլոր նրանց հետ, ովքեր կողմ են քվեարկել նախագծին, հատկապես հայկական սփյուռքի այն ներկայացուցիչների հետ, որոնց համար այս շենքը հատուկ նշանակություն ունի:
Սուրբ Սարգիս եկեղեցու արեւմտյան ճակատը ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից յուրաքանչյուրի հիշատակը, իրադարձություն, որը համայնքի շատ անդամների նախնիներին ստիպել է լքել իրենց հինավուրց հայրենիքը: Հուսով եմ, որ եկեղեցու հրապարակայնությունը կօգնի Ամերիկայում բարձրացնել աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի պատմության եւ քրիստոնյա հայերի հալածանքների մասին, որոնք այսօր էլ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում», - նշել է Հոթսոնը:
Ինչպես նշում է թերթը, եկեղեցու աբստրակցիան, որն ինքնին ամբողջությամբ քարից կառուցված խիստ միաձույլ զանգված է, արտաքինից ներառում է երեք հիմնական նյութերի համադրություն՝ բետոնե պատեր, ապակե երկաթբետոնե լուսարձակներ եւ ցինկապատ ծածկ: Շենքի ներսում հիշատակումներ են 7-րդ դարի եկեղեցու քարե գմբեթին եւ ծածկին՝ ամրացված գիպսից պատրաստված կրկնակի կոր գիպսե կամարների տեսքով։
Հունվարին American-Architects կայքում մեկնարկել է «Տարվա շինություն» հարցումը: Կայքի այցելուներին առաջարկվել է 2022 թվականին ներկայացված 40 շինություններից ընտրել իրենց սիրելին։ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթել է զգալի տարբերությամբ՝ մոտավորապես 64%-ով։
Լուսանկարները՝ Dror Baldinger/ David Hotson Architect
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում