Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը մաշկի խնամքով սկսել է զբաղվել 27 տարեկանից։ 36-ամյա երգչուհին նշում է՝ մինչ այդ դրա կարիքը չի զգացել։ NEWS.am STYLE-ի «STYLE Beauty» խորագրում Աստղիկը կիսվել է իր մաշկի առանձնահատկությամբ ու խնամքի գաղտնիքներով․
«Հատուկ խնամք չեմ արել, քանի որ կարիք չեմ զգացել, բացի դրանից ունեմ շատ զգայուն մաշկ, դրա համար գերադասել եմ չկիրառել բաներ, որոնց հետեւանքով ավելի կակտիվացվեր մաշկիս զգայունությունը»։
Աստղիկը նշում է, որ իր մաշկը վստահում է կենսական կարեւորություն ունեցող ամենաանհրաժեշտ միջոցներից մեկին․
«Միայն ջուր (ծիծաղում է․ հեղ․)։ Շատերը կարող են զարմանալ կամ չհավատալ, բայց իմ խնամքի հիմնական պարագան միայն ջուրն է: Պարզապես, ամեն առավոտ եւ գիշեր՝ քնելուց առաջ, երբ մաքրում եմ դիմահարդարումս, վերջում անպայման մաքուր ջրով լվանում եմ դեմքս։ Շպարվելուց առաջ եւս գերադասում եմ միայն ջրով մաքրել դեմքս, հետո անել դիմահարդարումս։ Իսկ պրոֆեսիոնալ խնամքը վստահում եմ միայն մասնագետներին»։
Երգչուհին ասում է՝ մաշկի առանձնահատկություններով պայմանավորված՝ տարբեր կոսմետիկ միջամտություններից եւս հազվադեպ է օգտվում․
«Ինձ շատ դժվար է հարմար պրոցեդուրաներ ընտրելը, քանի որ ամեն տեսակի միջամտություն չեմ կարող իրականացնել։ Այդ պատճառով ընտրել եմ որոշակի պրոցեդուրաներ, հիմնականում՝ դեմքի չոր մերսում, ալմազային միկրոդերմաբրազիա եւ մաշկը թարմացնող ու երիտասարդացնող որոշակի թեթեւ միջամտություններ»։
Աստղիկը նշում է՝ հայտնի լինելը պարտավորեցնող է,-«Ճանաչված դեմքի համար կրում ես պատասխանատվություն։ Անշուշտ անպատասխանատվություն կլինի, օրինակ, եթե հերթական համերգիս կամ ֆոտոշարքիս օրերին անեմ մի պրոցեդուրա, որի հետեւանքով, միգուցե, այդ օրը ներկայանամ գրգռված մաշկով։ Բացի այդ, տարիքից ելնելով՝ ստիպված ես որոշակի երիտասարդացնող պրոցեդուրաներ անել, որպեսզի հնարավորինս երկար ժամանակ պահպանես այն տեսքդ, որով տպավորվել ես հանրության մեջ։ Մարդիկ միշտ սովոր են մեզ՝ հանրային կերպարներիս, տեսնել այդ նույն տեսքով եւ չեն հանդուրժի տեսնել քեզ, օրինակ, անխնամ, հակաէսթետիկ եւ ճերմակած վարսերով, հատկապես՝ եթերում եւ բեմում։ Երբեմն տպավորություն է, որ, կարծես, հանրային մարդիկ «իրավունք չունեն» ծերանալու (ծիծաղում է․ հեղ․)։ Ինչպես ասել է Ալլա Պուգաչյովան՝ «Իմ հանդիսատեսն այդպես էլ ինձ չներեց իմ ծերանալու համար»»։
Երգչուհին կողմ է արտաքին միջամտությունների, եթե դրանք արվում են չափի մեջ․
«Բոլոր ճանաչված եւ հանրային մարդիկ որոշ տարիքից սկսած երբեմն ստիպված են թեկուզ փոքր միջամտություն անել, որպեսզի պահպանեն իրենց երիտասարդ եւ էսթետիկ տեսքը բեմում եւ եթերում։ Պատասխանատվություն կա, ինչպես դրանք անելու, այնպես էլ դրանք չափի մեջ անելու հարցում։ Կարծում եմ՝ պետք է, պարզապես, դա անել բնական տվյալները թարմացնելու սահմաններում։ Ես կողմ եմ ոչ թե շատ ավելացումներին, այլ նվազածը վերականգնելուն ։ Ամեն ինչ էլ գեղեցիկ է, հաճելի եւ ընդունելի, երբ դա արվում է ճիշտ ձեւով»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Աստղիկ Սաֆարյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ