«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

STYLE Beauty. փորձարկում ենք միցելյար ջուրը

12:24, 12 փետրվարի

Միցելյար ջուրը դեմքի «կրկնակի մաքրման» պրոցեսի առաջին քայլն է։ Նույնիսկ եթե սրվակի վրա գրված է, որ այն չի պահանջում լվացում, չի թողնում թաղանթ, խոնավեցնում, սնուցում եւ երիտասարդացնում է, այն պետք է ԱՆՊԱՅՄԱՆ լվանալ, նույնիսկ եթե դուք չեք դիմահարդարվում: Որովհետեւ ոչ մի, նույնիսկ ամենաթանկ «միցելարն» ամբողջությամբ չի հեռացնելու դիմահարդարումը ձեր դեմքից եւ ամբողջ կեղտը, որը կպել է ձեր դեմքին օրվա ընթացքում: Այդ իսկ պատճառով հիմնական կանոնը՝ դիմահարդարումը հեռացնելուց հետո, անպայման լվացեք ձեր դեմքը գելով, լվացվելու համար նախատեսված փրփուրով: Հակառակ դեպքում ձեզ սպասվում են խցանված ծակոտիներ, գրգռվածություն, բշտիկներ եւ այլ տհաճ հետեւանքներ։ Այսօր NEWS.am STYLE-ը «փորձարկել» է մի քանի միջոց, որոնք առկա են հայկական շուկայում։

Nivea ապրանքանիշի միցելյար ջուր նորմալ մաշկի համար։ Արժեքը մոտ 3000 դրամ

нивеа.jpg (13 KB)

Արտադրողը պնդում է, որ այս «միցելարը» արդյունավետորեն հեռացնում է դիմահարդարումը, փափկեցնում եւ հանգստացնում է մաշկը ու «լվացում չի պահանջում»։ Դրական կողմն այն է, որ այն չի պարունակում օծանելիք: Սա երեւի միակ պլյուսն է ինձ համար։ Օգտագործելուց հետո դեմքս այրվեց, կար սեղմվածության զգացում։ Նրա դիմահարդարումը հեռացնելու ունակությունը նույնպես տպավորիչ չէր, այն ավելի շատ նման էր դեմքին լղազված «տոնայինի»:

Garnier՝ գինը մինչեւ 2800 դրամ

гарнье.jpg (43 KB)

Անձամբ ես նախընտրում եմ Garnier ապրանքանիշի յուղերով միցելյար ջրերը։ Այս հավաքածուն ավելի հարմար է իմ մաշկին։ Չի ձգում, չի գրգռում, հիանալի հեռացնում է  դիմահարդարումը եւ արեւապաշտպան քսուքը։ Եվ չնայած արտադրողը պնդում է, որ իր արտադրանքը չի պահանջում հավելյալ լվացում, ինչպես նշված է վերեւում, այս դեպքում չպետք է լսել նրան:

L'Oreal․  «Hyaluron Expert» միցելյար ջուր՝ արժեքը 3000-ից 3500 դրամ

лореаль.jpg (15 KB)

Իմ կարծիքով՝ սա բյուջետային ամենալավ «միցելյարն» է։ Պարունակում է հիալուրոնաթթու, որն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը: Հիանալի հեռացնում է դիմահարդարումը, չի գրգռում։ Մաշկը հանգստանում է նույնիսկ այն ժամանակ, երբ դուք պարզապես լվանում եք «միցելյար ջուրը»։

Bioderma Sensibio H2O. արժեքը սկսած 8000 դրամից՝ կախված ծավալից

биодерма.jpg (68 KB)

Իմ կարծիքով՝ թվարկվածներից ամենաարդյունավետն է։ Պարունակում է պրոբիոտիկներ, վարունգի էքստրակտ, որոնք իդեալական են մաշկը հանգստացնելու համար։ Դիմահարդարումը միանգամից հեռացնում է։ Զգացողությունից է , կարծես մաշկը սկսում է «շնչել»: Միակ բացասական կողմը գինն է։  

P.S. Վերոնշյալ բոլորը ապրանքները հեղինակը փորձարկել է իր վրա: Չպետք է մոռանալ, որ բոլորի մաշկը տարբեր է, եւ արձագանքը յուրաքնչյուր ապրանքի վերաբերյալ կարող է տարբեր լինել։ Այնուամենայնիվ միցելյար ջուրը չլվանալու միակ արդարացումը շատ բուռն ու հարբած գիշերն է։ Մնացած դեպքերում ձեր մաշկը վաղ թե ուշ ձեզնից «վրեժ կլուծի»։

Ձեր՝ Լ․Վ․


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել