Այսօր սիրառատ է ամենուր՝ օդում, սրտում, մարդկանց հոգիներում ու ինստագրամյան էջերում։ Որքան էլ ասում ենք, որ սերը պետք է խոստովանել ամեն օր, իրականում, ամենաէմոցիոնալ խոստովանություններն արվում են հենց սիրո տոներին։ Այսօրվա տոնի՝ Սուրբ Վալենտինի խորհուրդը, զգալիորեն արտահայտվեց նաեւ հայ հայտնիների ինստագրամյան էջերում։ Սիրահարները շնորհավորեցին միմյանց, իսկ իրենց սիրուն դեռեւս չգտած հայտնիները կիսվեցին սիրո մասին իրենց մտորումներով։
NEWS.am STYLE-ի աչքից չեն վրիպել այդպիսի գրառումներից մի քանիսը։
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը, օրինակ, սիրառատ կոլաժ է հրապարակել ամուսնու՝Կարեն Մամիկոնյանի հետ․ «Չեմ ցանկանում լինել մեկ ուրիշ վայրում»՝ այսպիսի ռոմանտիկ գրառմամբ է նա վերնագրել լուսանկարը։
Սիրելիի հետ համատեղ լուսանկարով կիսվել է նաեւ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։ Լուսինեն շնորհավորել է հետեւորդներին սիրո տոնի առթիվ ու գրել,-«Այսօրը մի տեսակ ավելի ու ավելի է կապում զույգերին։ Հասկանում ենք, թե ինչքան ենք սիրում իրար, գնահատում իրար եւ զգում իրար։ Սերը հավերժության խորհրդանիշ է, որը հավերժ պահապան է մեզ»։
«Իմ կյանքի սեր»՝ Անդրեն էլ այս խոսքերով ու ռոմանտիկ հոլովակով է շնրհավորել սիրելիին՝ Անի Օհանյանին: Տեսանյութում երգիչը կիսվել է իրենց կյանքի ամենաջերմ դրվագներից մի քանիսով, որոնք ներկայացրել է Մայքլ Բուբլեի կատարմամբ Love երգի ներքո:
Посмотреть эту публикацию в Instagram
Զարուհի Բաբայանը կոչ է արել ավելի հաճախ խոսել սիրո մասին՝ դրա էներգիան տիեզերք հասցնելու համար,-«Սուրբ Սարգիս, Վալենտին, Միամսյակ․․․Կարծես՝ այս շրջանում պետք է ավելի շատ խոսենք սիրո մասին։ Շատ հնարավոր է՝ բոլորիս դրական էներգիան հասնի տիեզերք եւ, վերջապես, քամիները խաղաղություն եւ հանդարտություն բերեն բոլորիս կյանք»,-ամուսնու հետ համատեղ լուսանկարը մակագրել է երգչուհին։
9-րդ երկնքում՝ ահա, թե ինչպես է իրեն զգում պարուհի Սոնա Եսայանը ամուսնու՝ ստենդափեր, հաղորդավար Գրիգ Գեւորգյանի կողքին։ «9-րդ երկնքում սավառնում եմ իմ Վալենտինի հետ»,-հրապարակմանը կից գրել է Սոնան։
«Միշտ սիրենք ու լինենք սիրված»՝ մաղթում է երգիչ Տյոմը՝ հրապարակելով իր եւ սիրելիի՝ Էմմա Հովհաննիսյանի լուսանկարը։
Երգիչ Արամ mp3-ն, որն օրերս է թողարկել իր «Լսիր» երգի տեսահոլովակը, այսօր այն ներկայացրել է կնոջ՝ Աննայի հետ լուսանկարով։ «Շնորհավոր բոլոր սիրահարների տոնը»,-ինստագրամյան հրապարակման ներքո գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Nemra խմբի վոկալիստ, կիթառահար Վանը նշել է, որ Վալենտնի տոնը սիրում է միայն Փոլ ՄաքՔարթնիի My Valentine երգի համար։ Երգիչը կիսվել է երգի իր cover տարբերակով։
Посмотреть эту публикацию в Instagram
«Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը Սիրո տոնին նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ խորհրդանշական՝ կարմիր գույնի զգեստով։ «Եվ ինչքան էլ պնդենք՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, աշխարհում ամեն ինչ ոչինչ է առանց սիրո։ Ուզում եմ՝ այս միտքը եւս տարածվի։
Սիրող եւ սիրված մարդիկ ամենաբարի, երջանիկ եւ դրականը տարածող մարդիկ են»,-գրել է մոդելը։ Ֆոտոշարքի հեղինակն, ի դեպ, լուսանկարիչ՝ Վահագ Ավանեսյանն է։
Մեկ այլ գեղեցկուհի՝ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանը, կիսվել է, թե ինչու է, իսկապես, հավատում սիրուն․ «Սիրուն հավատալու իմ միակ պատճառը սիրելու իմ ձեւն է։ Շնորհավոր Վալենտին, սիրելի մարդիկ»,-ռոմանտիկ լուսանկարին կից գրել է մոդելը։
Իսկ, ահա, ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հումորային մոտեցում է ցուցաբերել տոնին։ Նա հղի կնոջ հետ հոլովակ է հրապարակել ու գրել՝ «С Днём святого армянина! Սեր՝ բոլորիդ, ու շատ թող լինի դրանից»։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին