Ինչպես սերիալում, այնպես էլ՝ իրական կյանքում, դերասան-երգիչ Գեւորգ Մկրտչյանն առաջարկություն է արել սիրելիին՝ բլոգեր, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանին։ «Նա ասաց՝ այո»,-ինստագրամյան էջում, ռոմանտիկ հոլովակին կից, գրել է Գեւորգը։ Տեսանյութը նկարահանված է Գեւորգի «Սեր կա» երգի ներքո, որի տեսահոլովակը երգիչը օրերս է ներկայացրել։ Ի դեպ, այնտեղ էլ գլխավոր հերոսուհուն հենց Քրիստինան է մարմնավորում։
NEWS.am STYLE-ի հարցին, թե երբ է կայանալու սպասված նշանդրեքը, երգիչը պատասխանեց՝ մարտի վերջին՝ առայժմ չնախընտրելով բարձրաձայնել կոնկրետ ամսաթիվը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայտնի զույգը այս շրջանում միասին նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Կույր աշխարհ» հեռուստասերիալում, որտեղ կրկին մարմնավորում են սիրահարների։
Երգչի ու գեղեցկադեմ բլոգերի սիրո պատմությունը սկսվել անցած տարի։ Գեւորգը Instagram-ում հանդիպել է Քրիստինայի լուսանկարին ու միանգամից հրապուրվել աղջկանով։ Օգտագործելով երգիչ լինելու հանգամանքը՝ երիտասարդ սիրահարը դիմել է խորամանկ քայլի՝ առաջարկելով Քրիստինային դառնալ իր հերթական տեսահոլովակի հերոսուհին։ Քրիստինան համաձայնվել է, ու մեկի համար սպասված, մյուսի համար՝ պատահական ծանոթությունը դարձել է իրականություն։ Զույգն իրենց սիրո պատմությունն ավելի մանրամասն ներկայացրել էր NEWS.am STYLE-ի ամանորյա անդրադարձում՝ լուսանկարվելով նաեւ մեր ֆոտոշարքում:
Այսօր նրանք իրենց աշխատանքը, հիմնականում, համատեղ են կազմակերպում՝ միասին նկարահանվում են հեռուստասերիալում ու տարբեր գովազդային հոլովակներում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն