Շաբաթ օրը ձեր ուշադրությանը ներկայացրինք, թե ովքեր են հայ ամենացանկալի հարսնացուները՝ այդպիսով ընտրության լայն հնարավորություն բացելով տղամարդկանց առջեւ։) Բայց հայ կանանց եւս չենք մոռացել։ NEWS.am STYLE-ի այսօրվա անդրադարձը ամենացանկալի հայ փեսացուների մասին է։ Իհարկե, ընդգրկել ենք ճանաչված տղամարդկանց՝ նրանց, որոնց շատ հաճախ տեսնում ենք էկրաններին։ Այդպիսով, այս տղամարդիկ արդեն հասցրել են գրավել շատերի սրտերը։
Կարեն Ասլանյան
Հայկական սերիալների մաչո․ այսպես կարելի է անվանել դերասան Կարեն Ասլանյանին։ Այժմ Կարենը նկարահանվում է «Կույր աշխարհ» հեռուստասերիալում, որտեղ կրկին մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին։ Դերասանը, կարելի է ասել, բոլոր հեռուստասերիալներում հենց «կինոյի տղայի» դերում է, եւ զարմանալի չէ, որ շատ աղջիկների համար ամենացանկալի հայ փեսացուներից է։
Թելման Խաչատրյան
Վերջին տարիներին, ի դեպ, Կարեն Ասլանյանը «կինոյի տղայի» էստաֆետը մասամբ հանձնել է Թելման Խաչատրյանին։ Գեղեցկադեմ ու հմայիչ այս դերասանը ճանաչման հասավ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից, որից հետո արդեն մյուս ֆիլմերում ստանձնեց գլխավոր դերերը։ Այժմ Թելմանը նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» նոր հեռուստասերիալում։
Նորայր Եղյան
Հայկական սերիալներից հայտնի եւս մեկ երիտասարդ դերասան, որն աչքի է ընկնում տարբերվող արտաքինով ու գեղեցիկ խոսքով։ Նորայրը հայտնիություն ձեռք բերեց որպես հաղորդավար, այնուհետեւ սկսեց նկարահանվել, այսօր քայլեր է անում նաեւ երգարվեստում։ Ֆիլմերում նրա լուրջ ու խոհեմ կերպարները եւս անտարբեր չեն կարող թողնել դերասանի երկրպագուհիներին։
Դավա (Դավիթ Մանուկյան)
Դավիթ Մանուկյանը, որն առավել հայտնի է Դավա մականվամբ, ռուսական շոու-բիզնեսում այսօր բավական հայտնի դեմք է։ Սկզբում նա ճանաչման հասավ, որպես բլոգեր, իսկ այսօր համացանցային ակտիվությանը զուգահեռ՝ զբաղվում է նաեւ երգչի կարիերայով։ Ժամանակին համացանցում ակտիվորեն քննարկվում էին Դավայի ու հայտնի մեդիադեմք Օլգա Բուզովայի հարաբերությունները։ Երբեմնի ամենահայտնի զույգը վաղուց միասին չէ, այնպես որ հմայիչ ժպիտով նպատակասլաց այս երիտասարդը այսօր կարող է ներառված լինել ամենացանկալի հայ փեսացուների ցանկում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է