Մոտենում է մարտի 8-ը, շատ տղամարդիկ գլուխ են կոտրում, թե ինչ նվիրեն իրենց սիրելի կանանց։ Սպա պրոցեդուրաները Ձեր սիրելի տիկնանց սիրաշահելու արժանի տարբերակներից մեկն է։ Քաղաքաի սպակենտրոնները Ձեզ օգնական։ Եվ հիդրոթերապիա, եւ արոմաթերապիա, եւ մերսում։ Մի խոսքով, ձեր կինը գոհ ու երջանիկ կլինի։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է Երեւանի SPA կենտրոնների հնարավորությունների եւ առաջարկների մասին։
Yerevan Spa by Grand Hotel
Առողջության կենտրոնը գտնվում է Երեւանում՝ պատմական Գրանդ հյուրանոցում։ SPA կենտրոնն առաջարկում է մերսման ծառայություններ, մատնահարդարում, պեդիկյուր, սաունա, սոլյարի եւ նույնիսկ սառցե սենյակ: Հատուկ փաթեթներ չկան: Սակայն մերսման սեանս պատվիրելիս գործում է 50% զեղչ երկրորդ ծառայության համար։ Օրինակ՝ սաունա գնալը 18 հազարի փոխարեն կարժենա 9 հազար դրամ։
Eden by Siroon Minas
Տոնական օրերին նրանք հատուկ բոնուսներ են տրամադրում՝ նվերների վկայականների տեսքով։ Պիլինգներ, դեմքի մաշկի մաքրում եւ մերսումներ՝ այս ամենը տեղի է ունենում հարմարավետ կահավորված սենյակներում, որոնք հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով: Պրոցեդուրաներն իրականացվում են հավաստագրված մասնագետների կողմից, որոնցից մի քանիսը բժիշկներ են: Ամբողջական սպա օրը կարժենա մոտ 40-50 հազար դրամ։
Cloud7 Spa Welness
Կենտրոնական փողոցներից մեկում վերջերս բացված սպա եւ առողջարանային կենտրոնում առաջարկվում են երկու տեսակի «պասսսեր»։ Առաջինը մեկօրյա է, իսկ երկրորդը՝ բաժանորդագրության տեսքով։ Օրավարձը՝ 20 հազար դրամ։ Ծառայությունների ցանկը ներառում է լողավազան, սաունա, համամ, աղի սենյակ, մարզասրահ։ Մերսումը հավելյալ գումար կարժենա։
Wine and Grapes Spa
Գինին ընդունելի է ոչ միայն Սարյան փողոցում, այլեւ Պռոշյանում։ Դուք կարող եք դա հաստատել՝ փորձելով գինու լոգանք, խաղողի կորիզի կեղեւով պիլինգ եւ երկար ցանկից շատ այլ ծառայություններ:
Փորձեք «Աստվածային» փաթեթը: Թեեւ այն արժե 95 հազար դրամ, բայց բաղկացած է միանգամից ինը պրոցեդուրայից։ 3-3,5 ժամվա ընթացքում ձեզ սպասվում է պիլինգ, մաշկի մաքրում, դիմակ եւ շատ ավելին:
Alexander Spa by Anne Semonin
The Alexander հյուրանոցում տեղակայված շքեղ սպա կենտրոն: Հենց այն, որտեղ ժամանակավոր բնակվում են մայրաքաղաքի ազդեցիկ հյուրերը։
Հյուրանոցն առաջարկում է ֆրանսիական Anne Semonin բրենդի ծառայությունները, որոնք հայտնի են դեմքի հեղինակային պրոցեդուրաներով։ Հատուկ ուշադրության է արժանի օլիգոտարրերով խնամքը, որոնք նպաստում են մաշկի առաձգականությանը։
7-րդ հարկում կա պանորամային լողավազան՝ սաունայով եւ համամով։ Այնտեղ մուտքը մեկ ժամի համար 7 հազար դրամ է։ Տղում կարելի է պատվիրել մերսողի ծառայություններ (մոտ 35 հազ.)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ