Ցանկացած կին պետք է լինի ուժեղ, բայց դրան զուգահեռ՝ պահպանի իր կանացիությունը՝ կարծում է երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը երեկ՝ Մարտի 8-ին, ելույթ ունեցավ «Երեւան պարկ»-ում։
Մինչ համերգի մեկնարկը NEWS.am STYLE-ը հանդիպել է երգչուհուն, զրուցել նրա հետ հույզերի, ուժեղ ու թույլ կողմերի եւ կանանց մասին այլ հարցերի շուրջ։
«Շատ կարեւոր է, որ ուժեղ լինելով չմոռնանք նաեւ մեր կանացի կողմերը։ Այդ ուժը միշտ էլ կա, բայց ես շատ հանգիստ եմ դարձել։ Հիմա ավելի շատ կանացիությունն է շեշտադրված։ Կարծում եմ՝ ինձ հետ հեշտ չէ, քանի որ ես պերֆեկցիոնիստ եմ։ Բայց դիմացինին պետք է ընդունես այնպիսին, ինչպիսին՝ նա կա, ու չմոռանանք, որ յուրաքանչյուրիս ճիշտը պարտադիր չէ, որ մեկ ուրիշի ճիշտը լինի»,-ասում է Իվետան։
Ի՞նչ է ուզում կինը. երգչուհուց հետաքրքրվել ենք նաեւ կանանց մասին ամենահաճախ հնչող հարցերից մեկի շուրջ:
«Կինն ուզում է լիարժեք իրեն կին զգալ։ Հայ կանայք, նամանավանդ, շատ ուժեղ են, այնքան դժվար օրեր են տեսել, բայց սովոր են լինել ուժեղ, նվիրվել ընտանիքին, բոլորին․ բայց պետք է նաեւ իրենք իրենց չմոռանան։ Մաղթում եմ բոլոր կանանց ներքին երջանկություն, առողջություն, որ միշտ սիրված լինեն ու հիշեն, որ իրենք լավն են, գեղեցիկ են ու կարեւոր»։
Երգչուհու հիթային համերգն ու նրա հետ մեր զրույցն ամբողջությամբ դիտեք NEWS.am STYLE-ի վիդեոռեպորտաժում։
Սյունե Առաքելյան
Հայկ Տոնոյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար