Գեղեցկության հետ կապված ծառայությունների հայկական շուկայի գլխավոր խնդիրը մասնագետների բացակայությունն է: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաշի նվազման եւ երիտասարդացման «Anti-age» սրահի ղեկավար Վերոնիկա Հովսեփյանը:
«Հայաստանում ցածր որակավորմամբ մասնագետների խնդիր կա: Մյուս կողմից, հայ կինը դեռեւս չի հասունացել խնամքի ժամանակակից միտումների համար: Այդ հարցում մեր կանայք ծույլ են ու անհետեւողական»,- կարծում է Վերոնիկա Հովսեփյանը:
Նրա խոսքով, հենց այս խնդիրն էլ նրան մղել է նման կենտրոնի բացման գաղափարին, որտեղ, ավանդական ծառայությունների հետ մեկտեղ, առաջարկում են կոսմետոլոգիական համալիր ծառայություններ:
Բացի այդ, կենտրոնում հաճախորդների հետ աշխատում է նաեւ հոգեբան եւ էնդոկրինոլոգ:
«Հաճախ ավելորդ քաշ ունեցող կինը չի ենթադրում, որ դրա պատճառը կարող է լինել ոչ միայն սխալ սննդակարգը, այլեւ նյութափոխանակության խանգարումն ու հոգեբանական խնդիրները»,- ասում է Հովսեփյանը:
Նրա խոսքով, շատ հայուհիների մոտ, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, հորմոնալ խանգարումներ են նկատվում:
«90-ական թվականների սկզբին ծնված սերունդն առողջական լուրջ խնդիրների է բախվում: 22-25 տարեկան հաճախորդների գրեթե 80%-ը հորմոնալ խնդիրներ, էնդոկրին համակարգի եւ նյութափոխանակության խանգարումներ ունի»,- պատմում է Վերոնիկան եւ հավելում. «Հաջորդ խնդիրը ծուլության եւ անհետեւողականության մեջ է: Հայ կինն այնքան նվիրված է ընտանիքին եւ ամուսնուն, որ հաճախ մոռանում է իր մասին: Այդ հատկապես վերաբերվում է 30-ից բարձր տարիքի կանանց»:
«Հավատացեք, երբեմն ես ստիպված եմ լսել կանացի շատ տխուր պատմություններ: Հոգեբանի ինստիտուտի բացակայության հետեւանքով կինը գալիս է գեղեցկության սրահ ոչ միայն գեղեցկանալու, այլեւ հոգին դատարկելու համար»,- նկատում է նա:
Դրա հետ մեկտեղ, գեղեցկության ոլորտից ամենաակտիվ օգտվողները որոշակի զբաղվածությամբ չամուսնացած կանայք են:
«Ինձ հիասթափեցնում են մեր տղամարդիկ: Նրանք հաճույքով եւ առատաձեռն գումարներ են վատնում սիրուհիների համար, բայց հաճախ կնոջը մերժում են մանրուքներում: Եվ, հավատացեք, խոսքը միայն գեղեցկության սրահների մասին չէ:
Իմ գլխավոր նպատակը մեր կանանց շրջանում գեղեցկության ոլորտի մասին կրթական մակարդակը բարձրացնելն է: Հայուհիները բնատուր գեղեցիկ են, սակայն վատ շրջակա միջավայրը, սխալ սննդակարգն ու անբավարար տեղեկացվածությունը նրանց դեմ են հանդես գալիս: Մեր կենտրոնում փորձում ենք օգնել կանանց, ուղղել սխալներն ու ձեռնոց նետել ժամանակին: Ժամանակակից միջոցների շնորհիվ այդ իրականություն է դառնում: Գլխավորը նպատակասլացությունն է»,- կարծում է Վերոնիկան:
Նրա խոսքով, հայուհիների հիմնական խնդիրների շարքում առաջին տեղում սխալ սննդակարգն է, այդ թվում՝ սխալ դիետաներն ու բիոակտիվ հավելումները:
«Մեծ տարածում ունի սենոդեքսինը, որը երկար ժամանակ օգտագործելու դեպքում կարող է աղիների ծուլություն առաջացնել»,- նշում է մասնագետը:
«Հաճախ, 30 տարեկանից բարձր կանանց մոտ դեմքի մաշկի հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել ավելի վաղ տարիքում սնուցող կրեմի չարաշահումը»,- զգուշացնում է Վերոնիկան՝ կոչ անելով դեմքի խնամքի միջոցներ ընտրելիս առավել զգույշ լինել: «Եվրոպական ճանաչված ապրանքանիշերի արտադրանքի մեծ մասը հարմար չեն հայուհիներին: Մեր դեմքի կառուցվածքն այլ է: Այդ պատճառով կրեմ ընտրելիս պետք է ուշադիր լինել, ցանկալի է, ես կասեի՝ նույնիսկ անհրաժեշտ է խորհրդակցել կոսմետոլոգի հետ»:
Այժմ կոսմետիկ ամենատարածված գործողություններից մեկը շուրթերի մեծացումն է: «Կարելի է ասել, որ այն զանգվածային բնույթ է կրում: Շատ աղջիկների չի կանգնեցնում նաեւ տեղական չափորոշիչներով ծառայության բարձր գինն ու այն հանգամանքը, որ արդյունքը պահպանելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ անց կրկնել գործողությունը»,- ասում է Վերոնիկան:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «գեղեցկության ինեկցիային». այստեղ փորձագետը պատրաստ է փարատել բոլոր նախապաշարմունքները: «Առաջին հերթին պետք է դիմել բարձր որակավորում ունեցող մասնագետի եւ ուշադիր ծանոթանալ ձեզ ներարկվող դեղորայքին: Մեր կենտրոնում ներարկում կատարում ենք հիալուրոնային թթվով: Արդյունքն 8 ամիս պահպանվում է, երբեմն՝ ավելի երկար: Ամեն ինչ կախված է անհատական հատկանիշերից»:
«Ես նախընտրում եմ սարքավորումներով կոսմետոլոգիան համադրել մերսումների եւ դիմակների հետ: Այս ամենը համատեղ նկատելի եւ երկարատեւ արդյունք են տալիս»,- նկատում է Վերոնիկան:
«Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում: Հնարավոր է, որ այստեղ ճշմարտության բաժին կա: Յուրաքանչյուր կին պետք է զոհաբերի իր ժամանակը, կամք հավաքի եւ ժամանակին ու նախապաշարմունքներին ձեռնոց նետի: Մնացյալը մեր` մասնագետների գործն է»,- եզրակացնում է Վերոնիկա Հովսեփյանը:
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է