Ի՞նչ է նշանակում կին լինել։ Այս հարցին պատասխանում են տարբեր մասնագիտությունների տեր կանայք NEWS.am STYLE նոր նախագծում։ Մեր նպատակն է ցույց տալ կնոջ կերպարը, նրա էությունը տարբեր կերպարներում։ Ներկայիս նախագծի թեման է՝ «Գարունը կնոջ հոգում»։ Լուսանկարիչ Նատա Բրետելի եւ «BiZet Beauty Zone» սրահի հետ համագործակցությամբ մեր հերոսուհիները կհայտնվեն երկու տարբեր կերպարներով, որոնք հիանալի կերպով արտահայտում են իրենց էությունը: Մեր առաջին հերոսուհին բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանն է, ով ներկայումս ներկայացնում է Հայաստանը Հնդկաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Նա արդեն հաղթել է իր առաջին մենամարտում։
Անուշը զարմանալի աղջիկ է։ Արտաքինից փխրուն, ներքուստ պողպատե, միեւնույն ժամանակ պարզ ու շատ հեշտ հաղորդակցվելու համար։ Նա շատ վառ մարդու տպավորություն է թողնում անխոնջ ներքինով: «Կին լինելը Աստծո շնորհն է: Միայն այն, որ կարող ես ծննդաբերել, մայր լինել արդեն շատ բան է նշանակում»,- ասում է նա։ Մենք զրուցում ենք ֆոտոշարքի ժամանակ։ Անուշը հանգիստ է ու վստահ։ Նա կատակում է, ծիծաղում, կեցվածք է ընդունում հեշտությամբ եւ հաճույքով։ Առաջին փուլում Նատան Անուշին լուսանկարել է իր սովորական մարզական համազգեստով։ Եվ նույնիսկ մարտական դիրքերում Անուշը չէր կորցնում իր կանացիությունը. «Ամենակարեւորը խելացի լինելն է։ Մնացածը՝ սովորել, սովորել ու սովորել։ Դուք չեք կարող ինչ-որ բան իմանալ եւ կանգ առնել այնտեղ, չսովորել: Մենք պետք է քայլենք ժամանակի հետ: Պետք է անընդհատ սովորել»,- նշում է նա՝ խոսելով այն մասին, թե որքան դժվար է ժամանակակից հայուհի լինելը։
Նրա խոսքով՝ տղամարդիկ հաճախ չեն գիտակցում, որ ինքը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ «Ես շատ ռոմանտիկ մարդ եմ։ Ինձ համար տղամարդու մեջ ամենակարեւոր հատկանիշն ազնվությունն է, նա պետք է լինի «իր խոսքի տերը», եթե ասել է՝ պետք է անի։
Անուշը խոստովանեց, որ տղամարդու իր իդեալը որոշ չափով կառուցված է Ջեյն Օսթինի վեպերի վրա։ «Նա ինձ համար ստեղծել է խիզախ, ազնիվ, խելացի տղամարդու կերպար, որն ունի մտքի ուժ եւ համառություն, պայքարելու ցանկություն ու չի կոտրվում»: Անուշը համաձայնեց, որ այն տղամարդը, ով կլինի իր կողքին, պետք է իրենից ուժեղ լինի։ «Կա այդպիսի հնազանդ կանանց մի տեսակ, որոնք ոչ թե վախենում են տղամարդկանցից, այլ պարզապես այնքան խելացի են, որ կարող են իրենց տղամարդու լավ խորհրդատուն դառնալ քննարկումների միջոցով՝ ընդհանուր հայտարարի գալու համար: Կարեւոր է փոխզիջումների գնալն է: Կարեւոր չէ, թե ինչով է զբաղվում կինը: Ինձ համար բռնցքամարտը միանգամայն այլ կյանք է։ Ես մի անգամ ասացի՝ անսովոր սովորական կյանք։ Այն, ինչ կարող է ոմանց համար անսովոր թվալ, ինձ համար նորմալ է: Սպորտում ես ապրում եմ մեկ կյանքով, սպորտից դուրս բոլորովին այլ»։
Նրա խոստովանությամբ՝ այժմ սրտի գործերի ժամանակը չէ։ «Ինձ համար հիմա գլխավորը սպորտն է, այլ բան այս պահին չեմ տեսնում։ Ինչպես մեր մարզիչն է ասում. «Սպորտը սպասել չի կարող։ Բոլորը կարող են սպասել, սիրելին, ընկերները, բայց սպորտը չի սպասում, այն առաջ է շարժվում։ Կհաջողվի, թե ոչ՝ կախված է քեզնից»:
«Պետք է հավատալ։ Կարեւոր չէ, որ երբեմն դա անհնար է թվում»: Անուշը նշում է, որ իր բառապաշարից պետք է բացառել «չեմ կարող» արտահայտությունը։
«Իմ մարզիչն ինձ ասաց, որ այստեղ այս մարզադահլիճում մենք չենք օգտագործում «ոչ»-ով սկսվող բառեր: Եթե ինչ-որ մեկը դա չի արել, դա չի նշանակում, որ դու չես կարող, բայց եթե ինչ-որ բանի է հասել, ուրեմն դու նույնպես կարող ես»:
Լուսանկարները՝ Նատա Բրետել
Վարսահարդարումը՝ Աստղիկ Հարությունյան
Make-up: Թամարա Աղամարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն