Հյուսվածքային մատանիներ, մինիմալիստական ականջօղեր եւ հաստ ապարանջաններ. այսօր կպատմենք, թե որտեղից կարելի է գտնել հայկական արտադրության գերժամանակակից զարդեր:
Soors Jewelry
Բրենդի թիկունքում, առաջին հայացքից, փխրուն աղջիկ է՝ Էլզա Եղիազարյանը։ Կասկած չկա, որ նա ստեղծագործ անձնավորություն է։ Երիտասարդ հայուհին մոդել է, նկարիչ եւ Soors ապրանքանիշի հիմնադիրը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա փորձարարական նախագիծը գործում է 2015 թվականից: Գրեթե 10 տարվա աշխատանքի ընթացքում այն կարողացել է գրավել հազարավոր գնորդների սրտեր՝ իր ոչ տրիվիալ դիզայնով։
Посмотреть эту публикацию в Instagram
Մեր ուշադրությունը, հատկապես, գրավեցին հաստ ապարանջանները, որոնք ոգեշնչված են փայտի հյուսվածքից: Դրանք հավակնում են գալիք սեզոնին լինել նորաձեւության գագաթնակետին։
FEM Jewelry
Ապրանքանիշի պատմությունը բավական հուզիչ է։ Ժամանակին FEM-ի հիմնադիրներից մեկի մայրը (նրանք երկուսն են) ձեռքով զարդեր է հավաքել իր դուստրերի ու հարազատների համար։ Հետո որոշվեց փորձել այս գործը վերածել բիզնեսի։ Բավական հաջող է ստացվել։
Посмотреть эту публикацию в Instagram
Ապրանքանիշն անմիջապես գրավեց տեղի երիտասարդներին։ Պարզ, նույնիսկ, փոքր-ինչ մանկական զարդեր՝ միանգամայն մատչելի գներով։ Եվ որ ամենակարեւորն է, ամեն ինչ որակով է պատրաստված:
Посмотреть эту публикацию в Instagram
Խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել մատանիներին, որոնք հեշտությամբ կարող են փոխակերպվել հետաքրքիր ականջօղերի:
4tyseven Jewelry
Բացարձակապես պարզ ապրանքներ, որոնք կարելի է եւ, նույնիսկ, պետք է կրել ինչպես խնջույքի ժամանակ, այնպես էլ այլ առիթների: Դրանք հարմար են ցանկացած միջոցառման համար։
Посмотреть эту публикацию в Instagram
4tyseven Jewelry-ի ապրանքների գները մի փոքր ավելի թանկ են, բայց միանգամայն արդարացված: Արտադրանքի արտադրության գործընթացում օգտագործվող հիմնական հումքը արծաթն է։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք