Ինչպե՞ս ավելի հետաքրքիր դարձնել շաբաթը, ո՞ւր գնալ, որքա՞ն ծախսել եւ ինչպե՞ս լիցքաթափվել։ Առանձնացրել ենք 7 հետաքրքիր իրադարձություն՝ հատուկ մեր ընթերցողների համար։
Ապրիլի 10. Հին Անի Մյուզիք հոլլում ելույթ կունենա հեղինակային երգի մշակույթի հիմնադիր, երգիչ, երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը։ Երեկոյի ընթացքում կազմակերպիչները խոստանում են «մի ուրիշ հախվերդյանական տեսություն»: Համերգի սկիզբը՝ 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 6000, 7000 եւ 8000 դրամ։
Ապրիլի 11. Երեքշաբթին լավ տրամադրությամբ է հրավիրում անցկացնել Հովհաննես Դավթյանը։ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հումորիստի «Ասի՝ ասեմ, չասեք՝ չասեց» ստենդափ շոուն։ Ներկայացման սկիզբը 19:30-ին է, տոմսերն արժեն 3000-ից 8000 դրամ։
Ապրիլի 12. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված շնորհալի երեխաներին։ Մասնակիցներ՝ Դանիիլ Կրամեր, Լեւոն Մալխասյան, Գարիկ Սարիբեկյան, Մալխաս ջազ բենդ, Դանիել Միհրանյան։ Ծրագրում ներառված են ջազային ստեղծագործություններ։ Սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 8.000, 10.000, 12.000 դրամ:
Ապրիլի 13. Հին Անի մյուզիք հոլլում սաքսոֆոնյան երեկո է սպասվում․ Ելույթ կունենա սաքսոֆոնահար Դավ Հովհաննիսյանը։ Կազմակերպիչները խոստոնում են լավ տրամադրությամբ ու անակնկալներով լի երեկո։ Համերգի սկիզբը՝ 20:00-ին, տոմսերն արժեն 6000, 7000 եւ 8000 դրամ։
Ապրիլի 14. Եթե սպորտի սիրահար եք, ապա գնացեք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ վայելելու Ծանրամարտի Եվրոպայի Առաջնության բացման արարողությունը։ Սա ծանրամարտի առաջնության ամենասպասված միջոցառումներից մեկն է։ Առաջնությունը կմիավորի մարդկանց ամբողջ աշխարհից՝ տոնելու աշխարհի լավագույն ծանրորդների նվաճումները։ Միջոցառման մեկնարկը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
Ապրիլի 15. Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Գարի Քյոսայանի եւ իր ջազ քառյակի համերգը, ինչպես նաեւ՝ «Արմենիա» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ծրագրում՝ նոր ստեղծագործություններ եւ երգի պրեմիերա։ Մասնակիցներ`Իրինա Զակյան, Ալլա Սահակյան, «Արեւիկ» անսամբլ։ Համերգի սկիզբը՝ 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000-10․000 դրամ:
Ապրիլի 16. Կիրակին հեքիաթային դարձրեք ձեր փոքրիկների հետ միասին։ «Փերփերի» ներկայացումը կլինի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 14:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: Մինչեւ 3 տարեկան երեխայի մուտքն անվճար է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին