Հայկական հարսանեկան զգեստների Symphony բրենդը վերջերս մասնակցել է Միլանի նորաձեւության շաբաթին՝ ցուցադրելով հայկական տարազի մոտիվներով կարված հարսանեկան հավաքածուն։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում բրենդի համահիմնադիրներից Սաթենիկ Մխիթարյանը պատմեց, որ Միլանի նորաձեւության շաբաթին մասնակցության առաջարկ մի քանի տարի է, ինչ ստանում էին, բայց միայն այս տարի են հասկացել, որ ամեն առումով պատրաստ էին․
«Կազմակերպիչներից մեկը, ով ազգությամբ հայ է, պարբերաբար, վստահեցնում էր, որ հարսանեկան զգեստների մեր հավաքածուն առանձնահատուկ է եւ արժանի ուշադրության միջազգային շուկայում։ Անկեղծ ասած, այդ ժամանակ բավականին ինքնավստահ չէինք, կասկածամտորեն, թերահավատորեն էինք վերաբերվում ինքներս մեզ եւ մերժում էինք առաջարկը։ Այս տարի բոլոր նպաստավոր հանգամանքները կային մասնակցելու համար, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից»,-հավելեց նա,-«Վերջին հավաքածուն շատ արագ ստեղծեցինք՝ նորաձեւության շաբաթին մասնակցության առաջարկը հաստատելուց հետո մոտ երկու ամսվա ընթացքում։ Հավաքածուի առանձնահատկությունն այն է, որ զգեստները հայկական տարազի մոտիվներով են, օգտագործել ենք հայկական ձեռագործ զարդանախշեր։ Ունենք նաեւ հավաքածու՝ ոգեշնչված գանձակեցի նորահարսի զգեստից, Ախալցխայի հայ կնոջ տարազից»։
Symphony բրենդը ստեղծվել է 5 տարի առաջ՝ Մարինե Ավետյանի եւ Սաթենիկ Մխիթարյանի ջանքերով,-«Ես եւ Մարինան երկու եղբայրների կանայք ենք, մասնագիտությամբ որեւէ կերպ չէինք առնչվում դիզայնին եւ նորաձեւությանը․ ես թարգմանիչ եմ, Մարինան՝ բանասեր, ավարտել ենք Երեւանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը։ Ամեն ինչ սկսվեց, երբ հինգ հոգով՝ որպես հոբբի, կարի դասընթացների հաճախեցինք, այնուհետեւ հոբբին դարձավ մասնագիտություն։ Ինքս նաեւ անհատական դասընթացների եմ մասնակցել Fashion Campus նորաձեւության դպրոցում։ Հարսանեկան զգեստների բրենդ ունենալու գաղափարը ծնվեց համատեղ քննարկումների արդյունքում, երբ հասկացանք՝ հայկական շուկայում հարսանեկան զգեստների մրցունակ ապրանքանիշ չկա։ Այդպես ստեղծեցինք հարսանեկան զգեստների մեր առաջին հավաքածուն»։
Բրենդը ստեղծում է, բացառապես, հարսանեկան զգեստներ, որոնք, ըստ հիմնադիրների, ընտրում են այն աղջիկները, որոնք եւ՛ նորաձև են, եւ՛ սիրում են ազգային տարրեր օգտագործել հարսանյաց հանդեսի տարբեր դետալներում։
«Մինչ այս ունեցել ենք երեկոյան զգեստների երկու հավաքածու, բայց, հաշվի առնելով հաճախորդների կարծիքները, գնահատականները՝ եկանք եզրահանգման, որ պետք է ստեղծենք միայն հարսանեկան զգեստներ,-ասաց Սաթենիկը,-Մեր հավաքածուները միայն հայկական ազգային տարազի մոտիվներով չեն, ունենք Եվրոպական հավաքածու՝ ոգեշնչված ֆրանսիական, իտալական հարսանեկան զգեստներից՝ մինիմալիստական լուծումներով»։
Ինչ վերաբերում է Միլանի նորաձեւության շաբաթվա արդյունքներին՝ բրենդի հիմնադիրը նշեց, որ ցուցադրությանը մասնակցելն, առաջին հերթին, ճանաչելիություն եւ արժեքավոր կապեր է տվել։
«Միջոցառմանը ներկա էին աշխարհում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, ամսագրերի գլխավոր խմբագրեր, որոնք հետաքրքրված էին մեր հավաքածուով, այժմ էլ բանակցություններ են ընթանում՝ կապված հետագա համագործակցության հետ։ Լիահույս եմ, որ կունենանք շոշափելի արդյունքներ, եւ մեր բրենդը տարբեր ձեւաչափերով կկարողանանք ներկայացնել աշխարհին»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը