Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Հասմիկ Կարապետյանը Նոր տարին սկսում է պարզ, մաքուր էջից

12:02, 17 դեկտեմբերի

NEWS.am STYLE-ը շարունակում է իր տոնական շարքը: Ամանորյա զգեստի եւ սեղանի մասին այս անգամ զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:

Մեզ հետ զրույցում Հասմիկ Կարապետյանն ասաց, որ դեռեւս չի ընտրել զգեստը, որով պետք է դիմավորի Նոր տարին:

«Որովհետեւ ինձ մոտ միշտ ամեն ինչ վերջին օրերին է ստացվում: Այժմ ես զբաղված եմ ամանորյա նկարահանումներով: Սկզբունքային չեմ այն հարցում, որ ամեն տարի պետք է պարտադիր նոր զգեստ լինի: Անցյալ տարի էի ոգեւորված, քանի որ Օձի տարի էր` իմ տարին, այդ պատճառով նոր զգեստով դիմավորեցի»,- ասաց երգչուհին`հավելելով միայն, որ չի ցանկանում սեւ գույնի զգեստով լինել Ամանորի գիշերը:


«Այս տարի վառ գույներով կցանկանայի դիմավորել: Քանի որ կապույտ ձիու տարի է, չնայած ես երբեք չեմ սիրել սառը գույները, կարելի է փորձել նաեւ այդ գույնը»,- նշեց Հասմիկը:

Անդրադառնալով ամանորյա սեղանին, երգչուհին ասաց, որ այդ հարցում շատ երջանիկ է:


«Ինձ երես են տվել տանը: Ընդհանրապես կապ չունեմ որեւէ ուտեստի պատրաստման հետ, քանի որ շատ անգամ Նոր տարին դիմավորել եմ դրսում, արտերկրում: Ուտելիքին երբեք կարեւորություն չեմ տվել, ինձ համար ավելի կարեւոր է ոչ թե այն, թե ինչքան ուտելիք կա սեղանին, այլ տրամադրությունը, իմ ներքին զգացողությունները»,- նշեց նա` ավելացնելով, որ աշխատում է ամեն բացասական բան թողնել անցյալում`Նոր տարին սկսելով «պարզ, մաքուր էջից»:

NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել