Ս․թ հունիսի 1-6-ը համերգային շրջագայությամբ Հայաստանում է լինելու Ամերիկյան Black Alley բենդը, որի այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» (American Music Abroad) ծրագրի շրջանակում։ Այս ծրագրի ներքո իրականացվող համերգային շրջագայությունների ընթացքում ԱՄՆ երաժշտական դեսպանների նոր ու բազմազան սերունդը հնարավորություն է ստանում հանդես գալ տարբեր բեմերում եւ շփվել այլ երկրների հանդիսատեսի ու երաժիշտների հետ։ Բենդերն ընտրվում են մրցութային լսումների միջոցով։
Black Alley բենդը, որը հիմնվել է մայրաքաղաք Վաշինգտոնում, հայտնի է երաժշտարվեստում ռիթմի առավելագույն սահմաններին ձգտելու իր մղումներով։ Ժանրից ժանր անցնող նրանց կատարումներում միավորված են հիփ-հոփ, գո-գո և ռոք երաժշտությունը, իսկ ակունքներում՝ աֆրոամերիկյան երաժշտարվեստն է։ Black Alley բենդը նույն բեմում հանդես եկել Էրիկա Բադուի, Ջիլ Սքոթ, Քոմոնի, Ռոբ Գարզայի (Thievery Corporation-ից), Վեյլի և Living Colour բենդի հետ։ Բենդը նաև հանդես է եկել Սպիտակ տանը։ «Վաշինգտոն պոստը» բենդի մասին գրել է․ «խումբ, որ արմատներով սնվում է վաշինգտոնյան գո-գո միջավայրից և այնքան վառ է ու կենսուրախ, որ կարողանում է անմիջապես դառնալ երեկոյի շունչն ու ոգին»։
Բենդը համերգներով հանդես կգա Երևանում եւ Գյումրիում
Black Alley-ի հայաստանյան շրջագայությունը կներառի համերգներ, համատեղ աշխատանք տեղի երաժիշտների հետ, աշխատարաններ, վարպետության դասեր, ջեմ-սեշըններ, շփումներ լրագրողների հետ։ Այս աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գործակցում է Ordinary Wonder Society կամ OWS ՀԿ-ի և Armenian Vibes-ի հետ։ Black Alley-ի առաջին համերգը Երեւանի գինու օրերի շրջանակում տեղի կունենա հունիսի 3-ին՝ շաբաթ օրը ժամը 20։00-ին Երեւանում։ Երկրորդ համերգը երկուշաբթի օրն է՝ հունիսի 5-ին՝ ժամը 19։00-ին, Գյումրու «Գարաժ» ակումբում։ Տոմսեր չի պահանջվում։
«Մշակութային դիվանագիտության նախաձեռնությունների առանցքում են ստեղծարար համագործակցությունը, բազմազանությունը և ներառումը։ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է հայ հանդիսատեսին ներկայացնել Black Alley-ի ինքնատիպ կատարումները։ Հուսով ենք, որ բենդի հայաստանյան շրջագայությունը կամրապնդի հայ-ամերիկյան երաժշտական կապերը և ներշնչանքի աղբյուր կդառնա նոր սերնդի երաժիշտների ու ստեղծագործողների համար»,-ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։
«Անչափ ուրախ ենք մեր ներդրումն ունենալ Black Alley հայաստանյան համերգային շրջագայության կազմակերպման հարցում։ Սա աֆրոամերիկյան երաժշտական ավանդույթները հայ հանդիսատեսին ներկայացնելու հազվագյուտ հնարավորություն է, իսկ բենդի կին վոկալիստի հզոր ու գեղեցիկ ձայնը կարծում եմ կոգեշնչի նաև կին վոկալիստների ու ստեղծագործողների հաջորդ սերնդին»,-ասաց OWS Մշակութային հիմնադրամի տնօրեն Լին Պարավյանը։
Ստեղծագործական համագործակցություն և վարպետության դասեր
Black Alley-ի շրջագայության ընթացքում նախատեսվում են ստեղծագործական աշխատարաններ ու վարպետության դասեր հայ խոստումնալից երաժիշտների ու երգահանների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով ստեղծարար գործընթացը, կանանց դերակատարումը և շեշտադրվելով բազմազանության, հավասարության ու ներառման գործոնները։ Այս բաղադրիչի շուրջ աշխատանքները կիրականացվեն գործակցելով Երևանի պետական կոնսերվատորիայի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Գյումրու «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների զարգացման կենտրոնի հետ։
Հայ երաժիշտների հետ միասին կպատրաստվի Black Alley-ի «Smile» («Ժպիտ») երգի ռեմիքսը, որի պրոդյուսինգով կզբաղվի «Բամբիռ» ռոք բենդի ղեկավար, պրոդյուսեր, ճանաչված երաժիշտ և Armenian Vibes-ի հիմնադիր Նարեկ Բարսեղյանը։ Ռեմիքսում ներգրավված կլինեն միջազգայնորեն հայտնի թավջութակահար և հիփ-հոփ երաժիշտ Արտյոմ Մանուկյանը եւ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» կամ MVF բենդի ղեկավար Միքայել Ոսկանյանը, որը վերջերս ԱՄՆ պետքարտուղարության CenterStage ծրագրի շրջանակում համերգային շրջագայության էր ԱՄՆ-ում։
«Ժպիտ» երգի հայերեն ռեմիքսի հոլովակը հանրությանը կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը