Վինսենթ Քոչունյանը ծնվել է 1977 թվականին Լոս Անջելեսում՝ Ռեյ Չարլզի եւ Առլետ Քոչունյանների ընտանիքում։
Վինսենթ Քոչունյանի մասին տեղեկությունները թաքցվում էին լայն հասարակությունից՝ չնայած նրա ծնողների համբավին։ Նա նույնպես ձգտում է հեռու մնալ հանրության ու լրատվամիջոցների ուշադրությունից։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Վինսենթը նախկինում օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել իրավախախտումների պատճառով: Վինսենթի մեծամասամբ ապրում է Լոս Անջելեսում, որտեղ պահվում են նրա ձերբակալությունների արձանագրությունները։
Ըստ նրա ֆեյսբուքյան էջի՝ Վինսենթը հաճախել է Հարավային Կալիֆորնիայի համալսարան (USC), որն աշխարհի առաջատար մասնավոր հետազոտական հաստատություններից է եւ հայտնի է որպես արվեստի, միջազգային բիզնեսի ու տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն։
Վինսենթն աշխատել է INT MMA GYM-ում։ Դատելով նրա տեղադրած լուսանկարներից՝ նա ոչ միայն այնտեղ է աշխատել, այլեւ մարզվել։ Բացի ֆիթնեսի հանդեպ սիրուց, Վինսենթը կարծես գեղարվեստական կողմ ունի: 1989 թվականին նրա հայրը թողարկում է ալբոմ, որի շապիկը նկարել է Վինսենթը։
Չնայած հայտնի ծնողներ ունենալուն՝ Վինսենթը սիրում է համեստ կյանք վարել եւ հազվադեպ է գրառումներ անում սոցիալական ցանցերի իր էջերում: Վերջին անգամ նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2012թ.-ին։ Նա նաեւ Instagram-ի օգտահաշիվ ունի, բայց երբեք ոչինչ չի հրապարակել:
2002 թվականի Սուրբ Ծնունդից անմիջապես առաջ Վինսենթի հայրը հավաքեց իր բոլոր երեխաներին եւ ասաց, որ նա մահացու հիվանդ է։ Լոս Անջելեսի օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ Վինսենթի բոլոր քույրերն ու եղբայրները հավաքվել էին միասին։
Ռեյ Չարլզն իր երեխաներին ասել է, որ պայքարում է քաղցկեղի դեմ եւ գիտեր, որ երկար չի ապրելու: Նա ասել է, որ իր երեխաներից յուրաքանչյուրին իր կտակում թողնում է 500 հազար դոլար:
Վինսենթի մայրը՝ Արլետ Քոչունյանը 76-ամյա ֆրանսիացի երգչուհի, երգահան եւ լուսանկարիչ։ Կարիերայի սկզբում նա հանդես է եկել Արլետ Ավեդյան եւ Անն Գրեգորի անուններով։
1963 թվականին նա սկսեց իր կարիերան որպես վոկալիստ՝ ձայնագրելով իր առաջին երգը՝ «The People Say/You Laugh at Me»-ն։ Երգի անգլիական տարբերակը՝ «The Sun Died»-ը դարձել է հանգուցյալ Ռեյ Չարլզի երգացանկի լավագույն երգերից մեկը։ Այն գրել է Էն Գրեգորին։ Նա նաեւ երգեր է գրել Էդի Լուիի, Մարտին Կլեմանսոյի եւ այլոց համար։
Իր հարցազրույցներից մեկում Արլետը պատմել է, որ որդին միշտ հետաքրքրվել է իր հայկական արմատներով եւ տիրապետել է լեզվին։ Նրա խոսքով՝ իր ծնողները գաղթել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով։ Վինսենթի մայրը կորցրել է բոլոր տատիկներին ու պապիկներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին