Մեր օրերում ցանկացած ոճ էլ թրենդային է, արդի ու նորաձեւ․ կարեւոր է միայն ճիշտ համադրել դետալները, եւ դուք կդառնաք ամենաոճային մարդկանցից մեկը։ NEWS.am STYLE-ը հետեւել է հայտնիներից մի քանիսի ամենաթարմ հրապարակումներին՝ փորձելով պարզել, թե ինչ ոճ են նախընտրել նրանք։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում ռետրո ոճում է։ Դերասանուհին կրում է երկար սպիտակ զգեստ, իսկ ալիքաձեւ վարսերը «թաքցրել է» գունազարդ շալի ներքո։ Թամարան աքսեսուարների հարցում եւս նախապատվությունը տվել է գույներին․ նրա պարանոցը զարդարում են վարդագույն եւ կապույտ երանգների հուլունքները, ականջօղերը եւս կապույտ գույնի են։ Հետեւորդները նկատել են ֆոտոշարքի ռետրո ոճը, նրանցից մեկը նշել է,-«Էն սիրուն, ռետրո կինոների մեջի աղջիկը»։ Լուսանկարների հեղինակն, ի դեպ, Վիկա Հայրապետյանն է։
Посмотреть эту публикацию в Instagram
Ի տարբերություն Թամարայի՝ մեկ այլ դերասանուհի՝ Էմմա Սապունջյանը նախընտրել է casual` առօրյա ոճը, որին, սակայն, տվել է նորաձեւ ու թրենդային լուծում։ Էմմայի լուքը, կարելի է ասել, կտրվածքների մասին է։ Տոպից սկսած՝ տաբատից վերջացրած, դետալները աչքի են ընկնում հետաքրքիր կտրվածքներով․ կերպարն աբողջացնում է սպիտակ վերնաշապիկը, որը սազում է ընտրված երանգների՝ կրեմագույնի եւ մոխրագույնին նմանվող կանաչի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Իսկ Հռիփսիմե Սարգսյանը հերթական ֆոտոշարքի համար ընտրել է միշտ նորաձեւ դասականը՝ ցուցադրելով, որ ամռանը եւս կարելի է կրել դասական ոճի դետալներ, ու շարունակել քայլել զով եւ հարմարավետ։ Հռիփսիմեն կրեմագույն ժիլետն ու շորտերը համադրել է սեւ տոպի հետ՝ կերպարն ամբողջացնելով սեւ բարձրակրունկների ու փոքրիկ, սեւ պայուսակի միջոցով։ Փոխելով դետալները՝ պայուսակն ու կոշիկները, այս լուքը հեշտությամբ կարելի է դարձնել ավելի casual եւ առօրյա՝ եթե, իհարկե, սպորտային կոշիկների սիրահար եք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես