«Բարբի» ֆիլմի արդիականությանը զուգահեռ՝ վարդագույնը, ինչպես եւ ենթադրվում էր, այս սեզոնի ամենապահանջված գույներից է: Դե, քանի որ այն այդչափ ասոցացվում է ամենահայտնի տիկնիկի հետ, NEWS.am STYLE-ը որոշեց չշրջանցել նաեւ դրա կիրառումը հայկական շոուբիզնեսում:
Առանձնացրել ենք այն կերպարները, որոնք վերջին շրջանում հայտնվել են հայտնիների սոցիալական ցանցերի էջերում:
Անի Լուպեն նախընտրել է, բոլոր իմաստներով, շատ վառ կերպար: Գույնը վառ է, տոպի կտրվածքը՝ հետաքրքիր: Նույն երանգի տաբատով ու վերնաշապիկով համադրված
total pink այս լուքի կողքով, հաստատ, անտարբեր չես անցնի:
Աթենա Մանուկյանն ամառային եթերային զգեստով, իսկական, տիկնիկի է նմանվել: Սպիտակ բարձրակրունկները կերպարը դարձնում են ավելի «աղջկական» եւ նուրբ:
Լիլիթ Հովհաննիսյանի զգեստապահարանում վարդագույնը հազվագյուտ երանգ չէ: Երգչուհու բեմական կերպարները հագեցած են այս երանգի դետալներով:
«Մանկական Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Լուարա Հայրապետյանը եւս վարդագույնի սիրահարներից է. այս մասին հեշտությամբ կարող եք կռահել՝ երգչուհու ինստագրամյան էջը թերթելիս: Նա կրում է ինչպես արտահայտիչ, այնպես էլ՝ «գունատ» երանգները:
Հասմիկ Կարապետյանն իր դասական ոճն ավելի տպավորիչ է դարձրել՝ ընտրելով վարդագույնը: Երգչուհու պիջակին լրացուցիչ վառ էլեմենտ է հաղորդում թեւքերը զարդարող լեոպարդային պրինտը:
Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ