Հայազգի հայտնի կոսմետոլոգ Սիրուն Մինասը հատուկ NEWS.am STYLE-ի համար կիսվում է գեղեցկության գաղտնիքներով եւ խոսում ցանկացած տարիքում մաշկի խնամքի կարեւորության մասին։
«Չկան ունիվերսալ պրոցեդուրաներ, քանի որ ամեն ինչ կախված է տարիքից, մաշկի վիճակից եւ կոնկրետ խնդիրներից: Իմ այցելուների մոտ ամենահայտնի պրոցեդուրան բոտոքսի ներարկումն է, քանի որ այն արագ է, ցավազուրկ, վերականգնման շրջան չի պահանջում, ինչպես նաեւ շատ արդյունավետ է տարիքային արտահայտչական գծերի համար։ Արդեն երկրորդ օրը տեսանելի է արդյունքը՝ դեմքն ավելի թարմ է թվում, մաշկը դառնում է ավելի առաձգական»,-նշում է Մինասը։
Ինչպես են հայ տղամարդիկ հետեւում իրենց
Հաճախ մեր հաճախորդներն իրենց ամուսիններին բերում են «Ես ջահել եմ, թող ինքն էլ լինի» ենթատեքստով։ Տղամարդիկ նույն խնամքի կարիքն ունեն, ինչ կանայք։ Նրանք նույնպես ծերանում են, նրանց մաշկը նույնպես կորցնում է առաձգականությունը, եւ խնամքի կարիք ունի։ Շատ երիտասարդներ գալիս են խնամքի, մաշկի մաքրման, պիլինգի եւ այլնի համար։ Իսկ ներարկումները, բոտոքսը եւ ֆիլլերը նախընտրում են 35+ տղամարդիկ, ովքեր արդեն սկսում են փոփոխություններ նկատել եւ ուզում են ինչ-որ բան շտկել։
Առասպելներ եւ կարծրատիպեր
Ամենից շատ առասպելներին հավատում են չափահաս կանայք, ովքեր երբեք որեւէ պրոցեդուրա չեն կատարել եւ դրանք ընկալում են, որպես կախարդական փայտիկ, որն առաջին իսկ պրոցեդուրայից հետո ամբողջությամբ կփոխի իրենց դեմքը։
Խնամքը չպետք է սկսվի 45-ից: Այն սկսվում է ծննդից, երբ, օրինակ, մայրը լողանալուց հետո երեխայի մաշկը մերսում է քսուքներով եւ յուղերով։ Դեռահաս տարիքում սկսվում են պզուկներն ու ցաները, որոնք նույնպես պետք է վերահսկվեն։ Մաշկը խնամքի կարիք ունի ցանկացած տարիքում։
Արդյունքը պահպանելու համար խնամքը պետք է կանոնավոր լինի։ Ավելի լավ է տնային պայմաններում կանոնավոր մաշկի խնամք իրականացնել, քան մի քանի տարին մեկ կոսմետոլոգի մոտ հաճախել:
Մաշկի խնամքի հիմնական խորհուրդներ՝ Սիրուն Մինասից
Արեւապաշտպան քսուք ամբողջ տարին։
Օրգանիզմում ջրի հավասարակշռության պահպանում. Օրական 7-8 բաժակ ջուր։
Վերացնել ծխելը. Ծխելը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա, սակայն մաշկի վրա ծխելու ազդեցությունը դրսեւորվում է դրա դեղնավուն երանգով եւ առաձգականության կորստով, ինչը հրահրում է կնճիռների ավելի արագ զարգացմանը:
Տնային խնամք. կողմ եւ դեմ
Ես միշտ կողմ եմ դրան, քանի որ ավելի լավ է ինչ-որ բան անել մաշկի խնամքի համար, քան ոչինչ չանել: Նույնիսկ, եթե դա տատիկի ինչ-որ բաղադրատոմս է, եթե վստահ եք, որ այն չի վնասի, ապա, իհարկե, ավելի լավ է օգտագործել այն։ Կարեւորը՝ այն անվնաս լինի: Այս դեպքում օգտակար է խորհրդակցել կոսմետոլոգի հետ, ով կուղղորդի եւ կընտրի խնամքը՝ ըստ մաշկի տեսակի եւ խնդիրների։
Ցանկացած կոսմետիկ պրոցեդուրա պետք է անցնի կլինիկական փորձարկումներ։ Եթե դուք չեք գտնում ընթացակարգի մասին տեղեկատվություն կամ դրա մասին ակնարկներ, ապա ավելի լավ է ռիսկի չդիմել եւ ընտրել փորձարկված ապրանքներ եւ պրոցեդուրաներ:
Զրուցեց Ռեգինա Մելիքյանը
Լուսանկարները՝ Նաստյա Շեւչենկո (photonastya.am)
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին