Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում Viktor & Rolf-ը ներկայացրել է տարօրինակ առաջարկներ՝ այս անգամ փարթամ զգեստները փոխարինելով տղամարդու «նիհար» մանեկեններով։
Посмотреть эту публикацию в Instagram
2023 թվականի աշնանային բարձր նորաձեւության հավաքածուն, որը կրում է «Մարմացում» անվանումը, անսպասելիորեն նշում է «կոնցեպտուալ գլամուրի, դրամատիկ գեղեցկության եւ սադրիչ նորաձեւության 30 տարին»:
Посмотреть эту публикацию в Instagram
Եվ չնայած՝ Viktor & Rolf բրենդը 30 տարեկան է, պարզ է, որ Վիկտոր Հորսթինգի եւ Ռոլֆ Սնուրենի եզակի սյուրռեալիստական եւ (երբեմն բավականին անհանգստացնող) հումորային մոտեցումը նորաձեւության հանդեպ ամենեւին չի մարել:
Նրանց հեգնական, շրջված ոգու եւ կուտյուրի ցուցադրությունը մաքուր V&R կոնցեպտի ժամանց էր: Իրենց հոբելյանական հավաքածուն հսկայական, փքված զգեստների շքերթով եւ ավանդական տորթով նշելու փոխարեն Viktor & Rolf-ը գնացել է հակառակ ճանապարհով: «Մենք ցանկանում էինք, որ տոնը լիներ հագուստի ամենափոքր կտորի` լողազգեստի մասին»,-ասել են դիզայներները կուլիսներում:
Կոշտ շղարշներ եւ ականջին հասնող բանտերիի շարքերը բողբոջել են բարձր կտրվածքով բոդի կոստյումի խորը կտրվածքից․ երեք տարբեր չափսերի բիկինիները մեկը մյուսւ վրա էին դրված՝ ստեղծելով մի տեսակ արբեցնող էֆեկտ: 3D խորանարդ տառատեսակով դեկոլտեի շրջանում երեւում էին «ՈՉ» կամ «ԵՍ ՁԵԶ ԲԱՐԻՆ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ» արտահայտությունները:
Այնուամենայնիվ, տորթի հետաքրքիր մասը դարձել էին սեւ սմոքինգով անգլուխ մանեկենները, որոնք կախված էին մոդելների մեջքից կամ պտտվում էին նրանց մարմնի շուրջը՝ հուսահատորեն գրավելով ուշադրությունը: Ո՞րն է այս ամենի իմաստը։ «Սա երեւակայության տեղ է»,- միաձայն պատասխանել են դիզայներները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է