Ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել, որտե՞ղ անցկացնել այս շաբաթ: NEWS.am STYLE-ն ընտրել է մի շարք հետաքրքիր իրադարձություններ, որոնք արժե այցելել։
09-16.07. Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կարող եք վայելել լավ ֆիլմ։
Տոմսի արժեքը՝ կախված ծրագրից
Վայրը՝ Կինոյի տուն, «Մոսկվա» կինոթատրոն։
11.07. Choco Fest-ը շոկոլադի փառատոն է, որը կանցկացնի վարպետության դասեր, հեղինակային շոկոլադի համտես, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություն։
Արժեքը՝ անվճար։
Վայրը՝ The Loft (Մոսկովյան 3)
11.07. Լատինաամերիկյան ջազ երաժշտության երեկո. Սամբայի, բոսսա-նովայի և կուբայական մեղեդիների բոցավառ ռիթմեր:
Արժեքը՝ սկսած 3000 դրամից
Վայրը՝ Ճարտարապետների միության դահլիճ, Բաղրամյան պող. 17։
12-13.07. Սիմֆոնիկ համերգ՝ հիմնված Ռախմանինովի ստեղծագործությունների վրա. Կհնչեն հայտնի ստեղծագործություններ կոմպոզիտորի 150-ամյակին նվիրված դասական համերգներից։
Արժեքը՝ սկսած 3000 դրամից։
Վայրը՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ
13.07. Գինու սիմվոլիզմը սուֆիզմում․
Հանդիպում-դասախոսություն էնոլոգ Ավագ Հարությունյանի հետ՝ սուֆիական մշակույթում գինու դերի մասին, Մալայա եւ Բլան գինիների համտես։
Արժեքը՝ 12 000 դրամ (նախապես գրանցումը պարտադիր է)
Վայրը՝ A1 Art Space (Աբովյան փող., 1/1)։
13.07. Սպորտային քուիզ․
Գիտե՞ք, թե ինչու են Օլիմպիական խաղերն այդպես կոչվում: Ինչու՞ է կյոռլինգում օգտագործվում ցախավելն: Այս փաստերը եւ ավելին՝ մրցակցային սպորտային փաստերի վիկտորինայում:
Արժեքը՝ 2500 դրամ (նախապես գրանցումը պարտադիր է)։
Վայրը՝ The Loft (Մոսկովյան 3)
14.07. Կանանց ստենդափ Երեւանում․
Ռուս լավագույն կին կատակերգուների թիմը համերգով հանդես կգա Հայաստանի մայրաքաղաքում։
Արժեքը՝ սկսած 8000 դրամից։
Վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
15.07. Գոռ Սուջյանի մենահամերգը. Հատուկ հյուր՝ DJ Robert Groove
Արժեքը՝ սկսած 5.000 դրամից։
Գտնվելու վայրը՝ Hovder Gardens:
15.07. Ներկայացում «Մարդիկ. Կենդանիներ. Հանգամանքներ»․
Փոխաբերական դրամա կյանքի եւ դրա մեջ իմաստի ու տեղի որոնումների մասին: Բեմադրություն, որը թույլ է տալիս փախչել քաղաքի շոգից եւ աղմուկից դեպի ձեր սեփական ապրումները:
Արժեքը՝ սկսած 1000 դրամից։
Վայրը՝ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն։
16.07. Վարդավառ STORK գինու գործարանում.
Արժեքը՝ 16 000 դրամ (Տոմսերը կարելի է ձեռք բերել Decant Wine Shop-ից (Սարյան փող., 1) եւ In Vino (Սարյան փող., 6):
Գտնվելու վայրը՝ Արագածոտնի մարզ, Կարին գյուղ, STORK Nest։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար