Իտալական նորաձեւության հիմնասյուներից մեկը դառնում է 89 տարեկան։ NEWS.am STYLE -ը հավաքել է անսպասելի ու հետաքրքիր դրվագներ դիզայների կյանքից։
Արմանին պետք է բժիշկ դառնար
Արմանին մտադրվել էր նվաճել բարձունքները բժշկական ոլորտում։ Սակայն, թողնելով ճշգրիտ գիտությունները, նա գնաց նորաձեւության մեջ։ 1957 թվականից որպես գնորդ աշխատել է Միլանի La Rinascente հանրախանութում։ Յոթ տարի այս պաշտոնում աշխատելուց հետո նա սկսեց իր կարիերան որպես մոդելավորող՝ սովորելով Նինո Չերրուտիի ատելյեում։ 1975 թվականին Արմանին իր ընկերոջ եւ բիզնես գործընկեր Սերջիո Գալեոտտիի օգնությամբ թողարկեց տղամարդկանց ու կանանց համար նախատեսված հագուստի իր սեփական ապրանքանիշը:
«Ամերիկյան ժիգոլո» ֆիլմը 1980 թ. օգնեց դիզայներին ձեռք բերել համընդհանուր ժողովրդականություն
Դերասան Ռիչարդ Գիրի պահարանը լցված էր ապագա «մաեստրոյի» պատվերով պատրաստված հագուստներով։ Այսպիսով, ֆիլմի երկրպագուներն անհագ պահանջ ունեին Արմանիի մինիմալիստական ոճի նկատմամբ։ Հետագայում շատ հոլիվուդյան աստղեր հետեւեցին Գիրի օրինակին եւ դարձան իտալացի դիզայների կերպարների ջահակիրները։
Արշավ ոլորտում՝ «հանուն» ՏՏ հեղափոխության
2007 թվականին Արմանին դարձավ Samsung-ի գործընկերը։ Նրանք միասին ստեղծեցին շքեղ LCD հեռուստացույց եւ բջջային հեռախոս՝ Armani's lifestyle արտադրանքի շարքի ընդլայնման շրջանակներում: Նույն տարի Armani Privé-ի գարուն/ամառ շոուն հեռարձակվեց ամբողջ աշխարհում Microsoft-ի MSN վեբ պորտալի եւ Cingular բջջային հեռախոսների միջոցով: Այսպիսով, իտալացին դարձավ առաջին մոդելավորողը, ով ուղիղ եթերով հեռարձակեց բարձր նորաձեւության ցուցադրությունը համացանցում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:36, 26 մայիսի
Golden aging: ինչու են Կարասում հնեցված գինիները թանկ19:39, 26 մայիսի
Ոչ ջենթլմենական գործերի նախարարություն. Գեղեցիկ տղամարդիկ ամենատարբեր բաներ են անում կղզում գտնվող նացիստների հետ14:07, 26 մայիսի
«Շատ կարոտած հանդիպում». Անիի, Արփիի ու Միհրանի վերամիավրումը՝ «Ֆուլ Հաուսի» ավարից տարիներ անց12:35, 26 մայիսի
Էդդի Մերֆին դետեկտիվ Ակսել Ֆոլիի դերով նկարահանվում է «Բեւերլի Հիլզի ոստիկանները» ֆրանշիզայի չորրորդ մասում10:24, 26 մայիսի
Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթը, բուռն ծափահարությունների է արժանացել «Առյուծ արքա» ֆիլմի «Just Can't Wait to Be King» երգի կատարումից հետո09:00, 26 մայիսի
ՄԱՅԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում