Ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել, որտե՞ղ անցկացնել այս շաբաթ: NEWS.am STYLE-ն ընտրել է մի շարք հետաքրքիր իրադարձություններ, որոնք արժե այցելել։
17.07.-20.07թ. Ռուս-հայկական համալսարանը НИУ ВШЭ դիզայնի դպրոցի еу Սերգեյ Փարաջանովի թանգարանի աջակցությամբ կազմակերպել է «Փարաջանով 100. կոլաժ/պլակատ» մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված ռեժիսորի հարյուրամյակին։
Գտնվելու վայրը՝ Հայաստանի նկարիչների միության փոքր դահլիճ (Աբովյան 16)
18.07. Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված նկարչի 95-ամյակին։
Գտնվելու վայրը՝ Հայաստանի նկարիչների միություն (Աբովյան փող., 16)
18.07. «Կյանք» պարային ներկայացում
Ներկայացումը պարային պատմություն է տարբեր ժանրերի, ոճերի եւ տեխնիկայի մեջ:
Տոմսի արժեքը՝ սկսած 2000 դրամից
Գտնվելու վայրը՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
19.07. Project L.A.-ի համերգ
Գոռ Սուջյանը Project LA մարկետ-ի շրջանակներում համերգով հանդես կգա քաղաքի հայտնի երաժշտական ակումբներից մեկում։
Տոմսերի արժեքը՝ սկսած 5000 դրամից
Գտնվելու վայրը՝ Mezzo (Իսահակյան 28)
20.07. JazzNavour
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը եւ Հայկ Պետրոսյանը ներկայացնում են յուրահատուկ համերգային երեկո՝ JAZZNAVOUR
Հայկ Պետրոսյանն ու հայտնի ջազ երաժիշտները կկատարեն ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ։
Տոմերսի արժեքը՝ սկսած 4000 դրամից
Գտնվելու վայրը՝ Chamber music house park
20.07. Արամ MP3
Հայտնի կատարողը համերգով հանդես կգա Mezzo Music Club-ում։
Տոմսերի արժեքը՝ սկսած 5000 դրամից
Վայրը՝ Mezzo (Իսահակյան փող., 28)
20.07. Վիվալդիի համերգը տանիքում
Դասական երաժշտության սիրահարները բացառիկ հնարավորություն ունեն ամառային թեժ երեկոյին լսելու Վիվալդիի ստեղծագործությունները՝ տանիքին նստած մի բաժակ գինիով։
Տոմսերի արժեքը՝ 20.000 դրամ (ներառյալ մեկ բաժակ գինի):
Գտնվելու վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ
21.07. Black Coffee երաժշտական շոու
Էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար Երեւանում երաժշտական ծրագրով հանդես կգա հանրահայտ դիջեյը։
Տոմսերի արժեքը՝ սկսած 25000 դրամից։
Գտնվելու վայրը՝ Dvin Music Hall:
22.07. Ինստասամկան Երեւանում.
Հայտնի երգչուհու համերգը
Տոմսերի արժեքը՝ սկսած 12000 դրամից։
Վայրը՝ Shene in forest (Գառնու խճուղի, 16/8)
22.07. Ինտելեկտուալ խաղ Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ (ռուսերեն)։
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ
Վայրը՝ The Loft (Մոսկովյան փողոց, 3)
22-23.07 Գարեջրի փառատոն Երեւանում, որը համերգային ծրագրով ու ժամանցային խաղերով կանցկացվի մայրաքաղաքում։
Մուտքն ազատ է, համտեսի համար՝ 10.000 դրամ (ներառում է ֆիրմային բաժակ եւ 15 խմիչքի տոմս)
Վայրը՝ Զաքյան փող.
23.07. Շախմատի մրցաշար The Loft-ում
Ամենաինտելեկտուալ խաղերից մեկի սիրահարների համար կկայանա հուլիսյան շախմատի մրցաշարը։
Հաղթողները կստանան նվերներ LOFT-ից եւ Chess Revolution-ից։
Արժեքը՝ 2.500 դր
Գտնվելու վայրը՝ The Loft (Մոսկովյան 3)
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին