«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հանգստյան օրերը Թբիլիսիում. հին թաղամասեր, իտալական բակեր, գերժամանակակից դիզայն եւ Sweet Bed անկողիններ ibis հյուրանոցներում

19:20, 18 հուլիսի

Մինչեւ վերջերս Թբիլիսի կատարած ուղեւորությունը ինձ թվում էր, թե հին, հարմարավետ,  այսպես կոչված իտալական բակերը՝ բաղեղով երեսպատված փայտե բաց պատշգամբներով, լվացքի պարաններով, շատախոսող, պատուհաններից կախված հարեւաններով, մնացել են միայն ֆիլմերում:

1-1.jpg (122 KB)

Չգիտեմ ինչպես Իտալիայի քաղաքներում, բայց Թբիլիսիում, պարզվեց, այդ բակերը շատ են պահպանվել, հենց քաղաքի կենտրոնում, պարզապես դրանք տեսնելու համար պետք է իմանալ, թե ուր գնալ: Եվ քեզ կարող է թվալ, թե խախտում ես ուրիշի անձնական տարածքը, քանի որ կյանքն այս բակերում բաց է, ասես ափի մեջ: Բայց քեզ սրտանց կդիմավորեն, կհարցնեն, թե ով ես, որտեղից ես, նույնիսկ կհյուրասիրեն:

2.png (808 KB)

Ընդհանրապես, Թբիլիսին իրապես ճանաչելու համար պետք է շատ քայլել, հատկապես հին թաղամասերի՝ Սոլոլակիի, Հավլաբարի եւ Բեթղեհեմի փողոցներով։

3-2.jpg (238 KB)

4-2.jpg (370 KB)

Մետեխի տաճարի կողքով բարձրանալ դեպի Նարիկալա ամրոց եւ վերեւից նայել քաղաքին։

5-2.jpg (288 KB)

Գնալ Բուսաբանական այգի եւ առանց քաղաքից դուրս գալու հայտնվել ստվերոտ անտառում, թարմանալ ջրվեժի մոտ եւ այցելել ծծմբի բաղնիքներ։

6.jpg (384 KB)

Տեսնել, թե ինչպես է հենց մուտքի մոտ մի ամբողջ ներկայացում տեղի ունենում Ռեզո Գաբրիաձեի խամաճիկների թատրոնի ժամացույցի զանգերի ղողանջի ժամանակ, իսկ եթե տոմսերի հարցում բախտներդ բերի, գնալ ներկայացման։ Ռեզո Գաբրիաձեն մեզ հայտնի այնպիսի ֆիլմերի սցենարիստն է, ինչպիսիք են «Մի՛ լացիր»-ը, «Միմինո»-ն եւ «Կին-ձա-ձա»-ն: Հոր գործն այժմ շարունակում է որդին՝ Լեւան Գաբրիաձեն։

7.jpg (136 KB)

Հետո փորձել վրացական ավանդական ուտեստներ եւ, իհարկե, գինի, գինու բազմաթիվ ռեստորաններից մեկում հենց հին քաղաքի փողոցներում՝ շոգ օրվանից հետո վայելելով երեկոյան զովությունը:

8.jpg (182 KB)

Եվ վերջում, հոգնած, բերանքսիվայր պառկել ibis ընտանիքի հյուրանոցային համարներից մեկի Sweet Bed անկողնում՝ գլուխը թաղելով փափուկ բարձերի մեջ (ի դեպ, ibis-ի լոգոն բարձ է)։

Այն, ինչ երեւանցուս մոտ միշտ բարի նախանձ է առաջացրել Թբիլիսի այցելության ժամանակ՝ հինը նորի հետ համադրելու կարողությունն է՝ առանց քաղաքի կենտրոնի բոլոր հին տները քանդելու եւ նրբաճաշակ հին առանձնատների եւ խորհրդային ժամանակաշրջանի 5-6 հարկանի շենքերի վրա ապակեբետոնե բարձրահարկ շենքեր կանգնեցնելու։  

9.jpg (234 KB)

Այսպես, ibis budget Tbilisi Center-ը տեղակայվել է նախկին ֆիզիկայի ինստիտուտի շենքում, որը ապամոնտաժել են աղյուս առ աղյուս եւ նորից հավաքել, ամբողջությամբ վերանորոգել, վերակառուցել հյուրանոցի կարիքներին համապատասխան՝ միաժամանակ պահպանելով փոքրիկ ներքին բակը, որտեղ հյուրանոցի այցելուները շատ են սիրում սուրճ խմել:

10.jpg (276 KB)

Բակի հետեւում Թբիլիսիի ամենահայտնի փողոցն է՝ Ռուսթավելի պողոտան։ Մոտակայքում են գտնվում Թբիլիսիի համերգասրահը եւ Վերե այգին։

ibis budget-ը ibis հյուրանոցների ամենաբյուջետային տարբերակն է։ Այն նրանց համար է, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում: Եկար, քնեցիր, համեղ նախաճաշեցիր ու գնացիր քաղաքն ուսումնասիրելու։ Եթե ​​որոշեք գնալ վազելու, ապա ձեզ կտրվի հյուրանոցի մոտ վազքի երթուղու քարտեզ, ինչպես նաեւ կհաշվարկեն, թե որքան կալորիա եք սպառել ձեր նախընտրած աստիճաններով բարձրանալիս։ Կարող եք ձեզ հետ ջուր եւ խորտիկներ վերցնել հյուրանոցի նախասրահում գտնվող սառնարանից:

11.jpg (124 KB)

ibis budget-ի նպատակն է առավելագույնս օգտագործել տարածքը: Ամենամեծ սենյակը 28 քմ է, որը կարող է հարմարավետ տեղավորել երեք երեխա ունեցող ընտանիք։ Ինչպե՞ս: Դա պետք է տեսնել։

Կան հատուկ կահավորված սենյակներ սահմանափակ հնարավորություններով անձանց համար, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգնություն կանչել հատուկ ազդանշանային սարքերի միջոցով։ Սենյակներում հեռախոսներ չկան, բայց կան QR կոդով քարտեր հատուկ հավելված մուտք գործելու համար, որի միջոցով կարելի է եւ՛ ուտելիք պատվիրել, եւ՛ արդուկ խնդրել, իսկ հյուրանոցի մենեջերը կարող է օգտագործել այս հավելվածը՝ հետեւելու, թե քանի հարցում է ստացվել եւ որքան արագ են սպասարկել մարդկանց:

12.jpg (172 KB)

Նախասրահի տարածքը, որը ձեւավորված է երաժշտական ոճով, նույնպես առավելագույնս է օգտագործված. այստեղ կարելի է եւ՛ նախաճաշել, եւ՛ սուրճ խմել, եւ՛ գրքեր կարդալ, եւ՛ ծանոթանալ վրացական այբուբենին (այն այնքան աննկատ ցուցադրվում է տարբեր մակերեսների վրա), ինչպես նաեւ սեղանի թենիս խաղալ։ Ի դեպ, հարյուր տարի ռակետ ձեռքս չէի վերցրել, բայց լավ արդյունք գրանցեցի՝ երկրորդ տեղը այցելուների շրջանում։ Այս ամենի հետ մեկտեղ դեռ տեղ կա ընկերների հետ հանդիպումների եւ քովորքինգի համար։

14.jpg (180 KB)

Սա բոլոր ibis հյուրանոցների եւս մեկ կարեւոր հատկանիշ է (իսկ Թբիլիսիում ibis-ի հյուրանոցները երեքն են՝ ibis Styles Tbilisi Center, ibis budget Tbilisi Center եւ ibis Tbilisi Stadium)՝ հանդիպումների եւ աշխատանքի վայր հյուրանոցի նախասրահում:

15.jpg (235 KB)

16.jpg (174 KB)

Բոլոր հյուրանոցներն ունեն իրենց կոնցեպտը, իրենց յուրահատուկ դիզայնը, բայց գաղափարը մեկն է՝ ստեղծել բոլոր պայմանները հանգստի, ժամանցի եւ աշխատանքի համար։ Դիզայնը գերժամանակակից է, համեստ, առանց ավելորդությունների եւ շքեղության:

17.jpg (286 KB)

18.jpg (179 KB)

ibis Styles Tbilisi Center-ի ճեմասրահում կարող եք հարմարավետ նստել ընկերների հետ, սուրճ կամ թեյ խմել կլոր սպիտակ լամպերից հավաքված մեծ «գառնբուկի» կողքին կամ դրա տակ, սեղանի մոտ կամ ամֆիթատրոնի տեսքով բարձերով աստիճանների վրա:

19.jpg (211 KB)

Ի դեպ, բարձերի մասին։ Հյուրանոցները տարբերվում են իրենց հիմնական գույնով, որն հանդիպում է ամենուր՝ բարձի տարբերանշանից մինչեւ ինտերիերի տարբեր մանրամասներ։ ibis budget-ի գույնը կապույտն է, ibis Styles-ի՝ կանաչը, դասական ibis-ի՝ կարմիրը։

Իսկ այս «գառնուկին» դիզայներները ստեղծել են ibis Styles Tbilisi Center-ի համար ազգային եզակի խորհրդանիշների փնտրտուքի ժամանակ։ Որովհետեւ այստեղ կան սարեր, հովիվներ եւ, իհարկե, գառներ։ Այստեղ դրանք ձեզ նայում են շատ անսպասելի վայրերից՝ օրինակ, մահճակալի գլխավերեւից։

20.jpg (174 KB)

Ընդհանրապես, այստեղ ամեն ինչ այնքան յուրահատուկ է եւ միեւնույն ժամանակ պարզ։ Չկան ավանդական կողպվող պահարաններ՝ միայն կախիչներ եւ դարակներ:

21.jpg (143 KB)

Սենյակում լվացարանը տեղադրված է հենց միջանցքի մեջտեղում։ Բառացիորեն: Մտնում ես ու սկզբում մտածում՝ ինչո՞ւ լվացարանը չեն դրել այնտեղ, որտեղ այն պետք է լինի։ Հետո միացնում ես լույսը, իսկ լվացարանի վերեւում մի մեծ կլոր, լուսավորվող հայելի է, իսկ կողքի պատին մեկ այլ՝ ավելի մեծ հայելի։ Եվ հասկանում ես, որ հանուն նման հայելիների լվացարանը կարելի է եւ միջանցքի կենտրոնում դնել։

22.jpg (134 KB)

Բայց գլխավորը պատուհանից բացվող տեսարանն է՝ Թբիլիսիի հենց սիրտը: իսկ ավելի լավ է, այս տեսարանի համար գնալ հինգերորդ հարկում գտնվող Rum Roof Kitchen Bar ռեստորան, որտեղ կարիբյան խոհանոց է մատուցվում: Ընդհանուր առմամբ, հյուրանոցն ունի յոթ հարկ, եւ դա բավական է հին Թբիլիսին վերեւից տեսնելու համար, քանի որ հին քաղաքում ոչ մի բազմահարկ շենք չկա։ Եվ նորից բարի նախանձը համակում է ինձ։

23.jpg (222 KB)

Rum Roof Kitchen Bar-ը այնքան զվարճալի վայր է․ բարի փոխարեն ներկված ավտոբուս է, որտեղ կարելի է վերցնել տակո՝ վրացական գինով կամ խաչապուրի՝ ռոմի հիմքով կարիբյան յուրօրինակ կոկտեյլով, կախված նրանից, թե ում ինչ դուր է գալիս։ Այստեղ կարող եք նաեւ շախմատ կամ սեղանի այլ խաղեր խաղալ։

ibis Styles-ը հյուրանոց է ստեղծագործ մարդկանց համար: ibis Styles հյուրանոցները ողջ Եվրոպայում, ներառյալ Թբիլիսին, անցկացնում են նկարչության վարպետության դասեր: Եվ ինձ՝ նկարչությունից ընդհանրապես հեռու մարդուս, տվեցին վրձին, ներկեր ու մոլբերտ, մի պաստառ՝ թբիլիսյան առանձնատներից մեկի պատկերով, որը պետք էր գունազարդել։ Եվ ցույց տվեցին, թե ընդհանրապես ինչպես պետք է բռնել վրձինը։ Հետո քաղաքում զբոսնելու ժամանակ երկար փնտրեցինք այդ տունը եւ գտանք։

Եթե ​​դուք Թբիլիսիում եք աշխատանքի բերումով, ապա քովորքինգի համար ամենահարմար վայրը Fabrika Tbilisi-ն է՝ կոնցեպտուալ արվեստի տարածք նախկին կարի գործարանում։

24.jpg (372 KB)

Բացի քովորքինգի տարածքից, կան սրճարաններ եւ ռեստորաններ, տեղական բրենդային խանութներ, հոսթելներ եւ, ինչպես միշտ, հարմարավետ բակ: Գործարանի պատերի մեծ մասի վրա նկարել են գրաֆիտի նկարիչները։ Այստեղ հաճախ են անցկացվում նաեւ տարբեր միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, վարպետության դասեր, երեկույթներ եւ շատ ավելին։

Իսկ եթե ձեզ անհրաժեշտ է գործնական հանդիպումներ եւ կոնֆերանսներ անցկացնելու վայր, ապա ibis Tbilisi Stadium-ը ամենահարմար վայրն է։

25.jpg (248 KB)

Այստեղ կա կոնֆերանսների հարմարավետ սրահ, որը գտնվում է նախկին խորհրդային պատմության թանգարանում, որին կից էլ հենց կառուցվել է հյուրանոցը։ Թանգարանի շենքը համարվում է պատմական հուշարձան՝ կառուցված անցյալ դարասկզբին։ Գերանածածկ առաստաղը չէր թույլատրվում փոխել, այն հմտորեն վերականգնել են։

26.jpg (163 KB)

Ի դեպ, Թբիլիսիի բոլոր ibis հյուրանոցները հավատարիմ են մեկանգամյա օգտագործման պլաստիկ չօգտագործելու կոնցեպտին: ibis Styles-ում ջուրը միայն ապակյա շշերի մեջ է, ibis budget-ում կան ապակյա տարաներ, որոնք կարելի է ջրով լցնել միջանցքի քուլերներից: ibis Stadium-ի բանալիները փայտից են, իսկ հյուրանոցը չունի ոչ մի տպագիր նյութ: Ամբողջ տեղեկությունը, ինչպես ibis budget-ում, կարելի է ստանալ հատուկ հավելվածի միջոցով:

ibis Tbilisi Stadium-ի նախասրահն ունի մեծ էկրանով հարմարավետ աստիճանաշար, որտեղից կարելի է ֆուտբոլ կամ ֆիլմեր դիտել: Կա նաեւ տեսախաղերի տարածք։

27.jpg (209 KB)

Ի դեպ, հյուրանոցը գտնվում է Թբիլիսիի մարզադաշտի հարեւանությամբ, եւ վերին հարկերի պատշգամբներից նույնիսկ կարելի է դիտել ֆուտբոլային հանդիպումները։

28.JPG (182 KB)

Իսկ ներքեւում՝ հենց հյուրանոցի դիմաց, հարմարավետ տարածք է համերգների եւ միջոցառումների համար։ Այդ երեկո մենք ընթրեցինք վիրտուոզ ջութակահարի երաժշտության ներքո։

Ընդհանրապես, Թբիլիսին շատ երաժշտական ​​ու փառատոնային քաղաք է։ Վերջերս՝ հունիսի 23-25-ը, այստեղ անցկացվեց Tbilisi Open Air փառատոնը՝ Վրաստանի գլխավոր երաժշտական ​​իրադարձությունը վրացական եւ համաշխարհային ռոք եւ էլեկտրոնային երաժշտության բեմերի ամենասիրված արտիստների մասնակցությամբ։ Եթե ​​չեք հասցրել ներկա լինել այդ միջոցառմանը, ապա հուլիսի վերջին Ազգագրական թանգարանում կանցկացվի եւս մեկ հետաքրքիր փառատոն՝ Art-Gene Festival։ Դուք կարող եք ջազ լսել Movement Theatre-ում, կամ կարող եք գնալ քաղաքի գլխավոր ակումբներից մեկը՝ Bassiani:

Եվ մի՛ մոռացեք գնել եզակի հուշանվերներ Չոր կամրջի վրա գտնվող վերնիսաժից։ Այստեղ կարող եք զգալ Վրաստանի մայրաքաղաքի յուրահատուկ գունեղ մթնոլորտը՝ շրջելով հուշանվերների եւ հնաոճ իրերի եւ տարբեր հին իրերի տաղավարներով։

29.jpg (273 KB)

Անահիտ Սարգսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել